Մատյուրեն Ռենիե (Regnier) (դեկտեմբերի 21, 1573[1][2], Շարտր[3] - հոկտեմբերի 22, 1613(1613-10-22)[2][4][5][…], Ռուան[3][1]), ֆրանսիացի բանաստեղծ։ Շարունակել է Ֆ․ Ռաբլեի և Կ․ Մարոյի ավանդույթները, յուրացրել «Պլեադայի» փորձը և Ֆ․ Մալերբի դասերը։ Ռենիեի «Երգիծանքներ» (1608-1613) գլխավոր ստեղծագործությունում տրված է ֆրանսիական հասարակության կյանքի պատկերը 16-17-րդ դարերի սահմանագծում։ Կենցաղային տարրը և սոցիալական ու հոգեբանական ճշգրիտ բնութագրումները Ռենիեի գործերում զուգակցվում են փիլիսոփայական և բարոյաէթիկական ընդհանրացումներին։ «Երգիծանքները» ազդեցություն են ունեցել այդ ոճի զարգացման վրա՝ կլասիցիզմի գրականության մեջ (Ն․ Բուալո, ժ․ դը Լաֆոնթեն), մասամբ նաև դրամատուրգիայում (Մոլիեր)։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ренье Матюрен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- «Ренье, Матюрэн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
- Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
- Виппер Ю. Б. Формирование классицизма во французской поэзии начала 17 в. М., 1967.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|