Մարադո | |
---|---|
Տեսակ | կղզի, բնության հատուկ պահպանվող տարածք և արգելոց |
Երկիր | Հարավային Կորեա |
Վարչատարածքային միավոր | Ջեջու նահանգ |
Մակերես | 0,3 կմ² |
Մարադո (հանգըլ։ 마라도), կղզի Կորեական նեղուցում։ Պատկանում է Հարավային Կորեային։
Մարադոն տեղակայված է Ջեջու կղզուց 8 կմ հարավ։ Վարչականորեն Սոգվիփո քաղաքի մաս է կազմում։ Որոշ կղզիների հետ միասին Հարավային Կորեայի ամենահարավային կետն է համարվում։
Կղզում կա հիմնական դպրոց, ոստիկանական բաժին, եկեղեցի և փարոս։
Կղզու ընդհանուր մակերեսը 0,3 կմ² է, ջրափնյա գծի երկարությունը՝ 4.2 կմ, ափամերձ ժայռերի բարձրությունը՝ 30-35 սմ, ամենաբարձր կետը՝ ծովի մակարդակից 39 մ։
Մարադոյում մերձարևադարձային կլիմա է։ Կղզին էլ համարվում է պաշտպանվող բնական տարածք[1], իսկ 2000 թվականի հուլիսի 18-ից՝ № 423 ազգային հուշարձան։ Ծառեր կղզու վրա գրեթե չկան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարադո» հոդվածին։ |
|