Մարալ Յազարլու-Պատրիկ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1981[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Kelarabad, Մազանդարան, Իրան[2] |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Թեհրանի համալսարան[3] և Պունի համալսարան |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ, արվեստագետ, մոտոարշավորդ և կանանց իրավունքների պաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Maral Yazarloo Վիքիպահեստում |
Մարալ Յազարլու-Պատրիկ (անգլ.՝ Dr. Maral Yazarloo-Pattrick, ի ծնե՝ Maral Yazarloo, պարս.՝ مارال یازرلو, նոյեմբերի 18, 1981[1], Kelarabad, Մազանդարան, Իրան[2]), իրանական ծագմամբ մոտոսպորտի համաշխարհային ռեկորդակիր, մոդելավորող, նկարչուհի, մարքեթինգի մասնագետ, կանանց իրավունքների արշավի մասնակից։
Բժիշկ Մարալ Յազարլու Պատրիկը ծնվել է Կելարաբադ քաղաքում, որը գտնվում է Իրանի հյուսիսում։ Մարալը մեծացել և կրթություն է ստացել Իրանում։ Նա բիզնեսի զարգացման գծով (BBD) բակալավրի աստիճան է ստացել Թեհրանի Կարսկի համալսարանում։ 2004 թվականին տեղափոխվել է Հնդկաստան՝ Փունայի համալսարանում գործնական վարչարարության մագիստրոսի աստիճան (MBA) և մարքեթինգի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան ստանալու համար։
Դոկտոր Մարալ Յազարլու-Պատրիկը իր կորպորատիվ կարիերան սկսել է հնդկական անշարժ գույքի վաճառքի Panchshil ընկերությունում[5] 2006 թվականին և զբաղեցրել է մանրածախ առևտրի և մարքեթինգի բաժնի ղեկավարի պաշտոնը 11 տարի՝ մինչև 2017 թվականի մարտը։
Մարալը հագուստի նորաձևություն է ուսումնասիրել Միլանում և 2012 թվականին հիմնադրել է իր նորաձևության ապրանքանիշը[6]՝ House of Maral Yazarloo-ն։-ը։ Նա որպես մոդել բեմել է Փարիզի նորաձևության ցուցադրությունում[7][8], նաև իր հավաքածուներն է ցուցադրել Հռոմում, Լոնդոնում[9][10], Հնդկաստանում[11] և Դուբայում[12][13]։ Մարալը իր կերամիկական արվեստն ու նկարները ցուցադրել է նաև Իրանի և Հնդկաստանի հինգ ցուցահանդեսներում։ Նրա ֆլագմանական խանութը[14] և դիզայներական արվեստանոցը գտնվում է Պունայում՝ Հնդկաստանում։
2018 թվականի դրությամբ բժիշկ Մարալ Յազարլու-Պատրիկը կանանց համար սուպերբայքի առավելագույն վազքի ռեկորդակիր է (ավելի քան 250 000 կմ)։ Հեծանվասպորտի աշխարհում նրա նվաճումները նրան բերել են «Հնդկաստանի սուպերբայքի թագուհու» տիտղոսը։
Նրա առաջին մոտոցիկլետը Harley Davidson 48[15] էր, ապա՝ Harley Nightrod Special-ը։
Նա առաջին լեդին է Հնդկաստանում, որն ունի Ducati և BMW GS մոտոցիկլետներ, եղել է HOG-ի տնօրեն (Harley Owners Group)[16][17] (2015) և Ducati Club-ի (2016)՝ փոխտնօրեն։ Նա հիմնել է «Ladies of Harley» ձիարշավային խումբը և պատմության մեջ կանանց առաջին բայք-ակումբի՝ «Lady Riders of India» հիմնադիրն է[18]։
2017 թվականի մարտին Մարալը սկսել է իր միայնակ համաշխարհային բայք-տուրը 7 մայրցամաքներով[19] (Ասիա, Ավստրալիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Անտարկտիդա, Աֆրիկա և Եվրոպա)՝ առանց աջակցության կամ թիմի։ Շրջագայությունը սկսվել է Հնդկաստանից և Մարալը այցելել է աշխարհի 64 երկիր՝ հաղթահարելով ավելի քան 110 000 կմ։ Այդ միայնակ մոտոարշավը կոչված էր կարծրատիպերը կոտրելուն և կին բայքերների համար Ասիայում և Մերձավոր Արևելքում համաշխարհային ռեկորդ սահմանելուն։
Մարալը արշավ է անցկացնում իրանցի կանանց մոտոցիկլետներ վարելու թույլտվություններ և լիցենզիաներ ստանալու համար։ Նա նաև հանդես է գալիս կանանց նկատմամբ բռնաբարության և ընտանեկան բռնության մասին իրազեկվածության բարձրացման օգտին։
Մարալ Յազարլու-Պատրիկը հանդես է եկել որպես բնագավառային ֆորումների խոսնակ և մասնակից, այդ թվում էին Լաս Վեգասի մանրածախ առևտրի ֆորումը, LFS կոնկլավը (շքեղություն, նորաձևություն և ոճ՝ Luxury, Fashion & Style) Հնդկաստանում և ADL-ը՝ Միլանում։ Նա եղել է նաև ֆորումներում մոտիվացնող խոսնակ, որոնց թվում էին TEDx-ը[20], SIUKirkee Pune-ը, Վիրջինիայի համագործակցության համալսարանը Քաթարում և Symbiosis միջազգային համալսարանը։
2017 թվականի փետրվարին Մարալը Հնդկաստանի Femina ամսագրից ստացել է «Պունայի ամենաազդեցիկ մարդ» մրցանակը[21]։
2017 թվականի սեպտեմբերին ԱՄՆ KIRN ռադիոկայանը հեռարձակել է Մարալի՝ աշխարհով բայք-ճամփորդության մասին հարցազրույցը։ 2018 թվականի հուլիսին BBC News թողարկել է Մարալի հետ հարցազրույց, որում պատմվում էր աշխարհով շրջագայության և իրանցի կանանց համար տեղեկատվական արշավի մասին։ Նույն թվականին ավելի ուշ BBC News-ը Մարալին մտցրել է «2018 թվականին աշխարհի 100 ոգեշնչող և ազդեցիկ կանանց» ցանկ[22]։ 2020 թվականին նա շահել է The Economic Times «ET GEN NEXT Icons Award» մրցանակը[23]։
Մարալը Պունայում է ապրում 2004 թվականից սկսած։ Նա կրքոտ ճանապարհորդ է, եղել է աշխարհի 67 երկրում։ Նա Ալեքսանդր Վիլյամ Պատրիկի հետ[24] ամուսնացել է 2017 թվականին Պերուի Մաչու Պիկչու քաղաքում իր միայնակ համաշխարհային հեծանվարշավի ժամանակ։ Ճամփորդության վերջին վեց ամիսների ընթացքում նա հղի էր[25]։ Նրա դուստրը՝ Նաֆաս Էլիզաբեթ Պատրիկը ծնվել է 2018 թվականի նոյեմբերին։ Մարալը ներկայումս ապրում է Հնդկաստանում՝ Նյու Դելիում։