Մարգալո Գիլմոր

Մարգալո Գիլմոր
Ծնվել էմայիսի 31, 1897(1897-05-31)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունիսի 30, 1986(1986-06-30)[1][2] (89 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՔենսիկո[3]
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Մարգարետ Լորիան «Մարգալո» Գիլմոր (անգլ.՝ Margaret Lorraine "Margalo" Gillmore, մայիսի 31, 1897(1897-05-31)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 30, 1986(1986-06-30)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Անգլիայում ծնված ամերիկացի դերասանուհի, որը Բրոդվեյում երկարատև կարիերա է ունեցել որպես թատերական դերասանուհի։ Նկարահանվել է նաև կինոնկարներում և հեռուստասերիալներում, հիմնականում 1950-ական թվականներին և 1960-ական թվականների սկզբին։

Գիլմորը, Ֆրենկ Ռեյխերը և Ռիչարդ Բենեթը բրոդվեյյան He Who Gets Slapped ներկայացման մեջ (1922)

Գիլմորը դերասան Ֆրենկ Գիլմորի[4] և դերասանուհի Լորա Մակիլիվրեյի դուստրն էր և դերասանուհի Ռութ Ջիլմորի քույրը։ Նրա մեծ հորաքույրը բրիտանացի դերասանուհի-մենեջեր Սառա Թորնն էր, իսկ մեծ հորեղբայրներն էին դերասաններ Թոմաս Թորնը և Ջորջ Թորնը։

Հայրական կողմից լինելով չորրորդ սերնդի դերասան՝ Գիլմորը կրթություն է ստացել Դրամատիկական արվեստների ամերիկյան ակադեմիայում։ Նրա դերասանական կարիերան տարածվել է 1917 թվականից մինչև 1961 թվականինը[4]։ Քննադատները նրան առաջին անգամ նկատել են 1919 թվականին «Հայտնի տիկին Ֆեյր» պիեսում, որում նրա խաղընկերներն էին Հենրի Միլլերը և Բլանշ Բեյթսը։ 1921 թվականին նա խաղացել է թոքաբորբով հիվանդ Էյլին Քարմոդիի դերը Յուջին Օ'Նիլի «Ծղոտը» ներկայացման մեջ։ 1936 թվականին կատարել է Մերի Հայնեսի դերը Կլեր Բութ Լյուսի «Կանայք» պիեսում[4], իսկ 1945 թվականին կատարել է Քեյ Թորնդայկի դերը «Միության պետություն» Պուլիցերյան մրցանակակիր պիեսում[5]։ Ջիլմորը պարբերաբար հայտնվում էր Թատերական գիլդիայի հետ։

1913 թվականին՝ 16 տարեկան հասակում Vitgment Studios կինոընկերության մի համր ֆիլմում, այնուհետև 1928 թվականին «Տան աղջիկ» կարճամետրաժ ֆիլմում նկարահանվելուց հետո Գիլմորն իր դեբյուտը կատարել է 1932 թվականին «Wayward» հնչուն կինոյում, բայց էկրան չի բարձրացել մինչև 1950-ական թվականները այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կատարյալ անծանոթներ» (1950), «Ահազանգ» (1951), «Կանանց աշխարհը» (1954), «Բարձր հասարակություն» (1956) և «Վեր ու վար» (1959) կինոնկարները։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ջիլմորը դեր էր կատարում «The Barretts of Wimpole Street» շրջիկ ներկայացման մեջ[4], որտեղ հանդես էր գալիս նաև Բրոդվեյի հանրահայտ դերասանուհի Քեթրին Կոռնելը, իսկ ռեժիսորը վերջինիս ամուսինն էր՝ Գուրթի ՄքՔլինթիքը։ Ներկայացումը ցուցադրվել է Իտալիայում, Ֆրանսիայում և Անգլիայում գտնվող զորքերի համար և հասել Նիդեռլանդների ռազմաճակատ։ Դերասանական կազմն ամեն օր այցելում էր ռազմական հիվանդանոցներ։

«Պիտեր Պեն» երաժշտական պիեսի բրոդվեյյան բեմադրություններում ու հեռուստատարբերակներում Ջիլմորը կատարում էր տիկին Դարլինգի դերը։ «Ալգոնքուինյան կլոր սեղան» հայտնի ակումբի անդամ էր[6]։

1964 թվականին գրել է «Four Flights Up» վերնագրով իր ինքնակենսագրությունը, որը հրատարակել է «Houghton Mifflin Harcourt» հրատարակչատունը[7]։

Գիլմորը մահացել է 1986 թվականի հունիսի 30-ին քաղցկեղից, 89 տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Ալաբամա նահանգի Ուոքեր շրջանի Ահարոն գերեզմանատանը[8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
1932 Wayward Լուիզա Դանիելս
1950 Perfect Strangers Իսոբել Բրադֆորդ
1950 The Happy Years Մաուդ Ստովեր
1951 Cause for Alarm! Տիլին Էդվարդս
1951 The Law and the Lady Քորա Քեյգն
1951 Քեզ կարգին պահի՛ր Մայրիկ
1951 Elopement Քլեր Օսբորն
1952 Skirts Ahoy! Լեյտենանտ Ստաուտոն
1953 Scandal at Scourie Ալիս Հանովեր
1954 Woman's World Տիկին Էվելին Էնդրյուս
1956 Gaby Տիկին Հելեն Քարրինգթոն
1956 High Society Տիկին Սեթ Լորդ
1959 Upstairs and Downstairs Տիկին ՄքԳուֆի
1966 The Trouble with Angels Քույր Բարբարա (վերջին դերը կինոյում)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ennis, Thomas W. (1986 թ․ հուլիսի 2). «Margalo Gillmore, An Actress on the Stage and on Screen». The New York Times. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. «State of the Union, Hudson Theatre, New York City, from November 14, 1945 to September 13, 1947». Playbill.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. «Members of the Round Table». AlgonquinRoundTable.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. «Margalo Gillmore dies». UPI.com. 1986 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. Los Angeles Times obituary

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգալո Գիլմոր» հոդվածին։