Գյուղ | |||
---|---|---|---|
Մարգարա | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղ | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
Մակերես | 7.7 կմ² | ||
ԲԾՄ | 844 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1256[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | մարգարեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[3] | ||
Փոստային ինդեքս | 0933[4] | ||
| |||
Մարգարա, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում[1]։
Բնակավայրը տեղակայված է Արաքս գետի ձախափնյա հարթավայրում։ Մարզկենտրոն Արմավիր քաղաքից հեռու է 18 կմ հարավ-արևելք՝ ծովի մակերևույթից 840 մ բարձրության վրա։
Մարգարայի մոտ է գտնվում Արաքս գետի գլխավոր կամուրջներից մեկը՝ Մարգարայի կամուրջը, որը բացվել է 2023 թ. փետրվարի 11-ին երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու համար։
Բնակիչների նախնիների մեծ մասը 1828-1831 թվականներին գաղթել է Մուշից և Իգդիրից։
Ստորև ներկայացված է Մարգարայի ազգաբնակչության փոփոխությունն ըստ տարիների[5]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 140 | 1092 | 843 | 948 | 974 | 1101 | 1174 | 1256[6] | 1422 | 1468 | 1256[2] |
Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
|