Մարգարետ Մաթցենաուեր

Մարգարետ Մաթցենաուեր
գերմ.՝ Margaret Matzenauer
Դիմանկար
Ծնվել էհունիսի 1, 1881(1881-06-01)[1][2][3]
ԾննդավայրՏիմիշոարա, Ռումինիա
Մահացել էմայիսի 19, 1963(1963-05-19)[1][2][3] (81 տարեկան)
Մահվան վայրՎան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  ԱՄՆ և  Իտալիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱմուսինEdoardo Ferrari-Fontana?
 Margarete Matzenauer Վիքիպահեստում
Էդոարդո Ֆերրարի-Ֆոնտանան և Մարգարետ Մաթցենաուփրը Մետրոպոլիտեն օպերայի մոտ, 1915 թվական

Մարգարետ Մաթցենաուեր (հունիսի 1, 1881(1881-06-01)[1][2][3], Տիմիշոարա, Ռումինիա - մայիսի 19, 1963(1963-05-19)[1][2][3], Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ձայնային հարուստ տեմբրով և լայն դիապազոնով օպերային մեցցո-սոպրանո, որը Եվրոպայում և ԱՄՆ-ում հանդես է եկել իտալական և գերմանական օպերային երգացանկի գլխավոր գործերով[4][5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրության Տեմեսվար (այժմյան Ռումինիայի Տիմիշոարա)[4] քաղաքում։ Հայրը՝ Լյուդվիգը, դիրիժոր էր, մայրը՝ օպերային երգչուհի։ Ինքն իրեն հունգարացի է համարել, թեև ունեցել է գերմանական արյուն ու հրեական արմատներ[6][7]։

Օպերային արվեստ սովորել է Գրաց և Բեռլին քաղաքներում և դեբյուտով հանդես եկել 1901 թվականին Վեբերի «Օբերոն» օպերայում՝ կատարելով Փուկի դերերգը, որից հետո հանդես է եկել գլխավոր դերակատարումներով, ինչպիսիք են՝ Ասուսենան «Տրուբադուր» օպերայում, Կարմենը, Մինյոնը, Վալտրաուտն ու Էրդան «Նիբելունգի մատանին» և Օրտրուդը «Լոհենգրին» օպերաներում։ Եվրոպայում հաջողության է հասել որպես կոնտրալտո և մեցցո-սոպրանո և 1911 թվականին մասնակցել բայրոյթյան փառատոնին։ Գայթակղությունը մեծ է եղել կատարելու նաև սոպրանո դերերգեր, սակայն հաջողություն չի արձանագրել սահմանափակ բարձր նոտաների պատճառով։

Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում որպես մեցցո իր դեբյուտը կատարել է 1911 թվականի նոյեմբերի 13-ին՝ «Աիդա» օպերայում կատարելով Ամներիսի դերերգը, որտեղ Էմմի Դեստինը հանդես էր գալիս որպես Աիդա, իսկ Էնրիկո Կարուզոն՝ Ռամեդեսի դերերգով։ Մի քանի օր անց ձայնի բազմերանգությունը ցուցադրել է՝ հանդես գալով Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայում։

1911 թվականին ամուսնացել է գործընկերոջ՝ իտալացի ծագմամբ դրամատիկ տենոր Էդոարդո Ֆերրարի-Ֆոնտանայի հետ (1878-1936), ավտոմատ կերպով ստացել իտալական քաղաքացիություն, սակայն ամուսնությունն ավարտվել է 1917 թվականին՝ ամուսնալուծությամբ։

Ունեցել է էյդետիկ հիշողություն, որի շնորհիվ 1912 թվականի հունվարի 1-ին փրկել է Մետրապոլիտեն թատրոնի ղեկավարությանը՝ ընդամենը մի քանի օրվա ծանուցումից հետո հանդես գալով «Պարսիֆալ» օպերայում Կունդրիի դերերգով․ բարձր պահանջարկ վայելող մի դեր, որը նախկինում ինքը չէր երգել։

Մետրոոպոլիտեն թատրոնում մնացել է 19 համերգաշրջան, կատարել բազմաթիվ դերեգեր, այդ թվում՝ առաջին անգամ այնտեղ բեմադրված (1920) «Դոն Կարլոս» օպերայից Էբոլին, Սանտուցան, Մարինան «Բորիս Գոդունով» օպերայից, Լեոնորը «Ֆիդելիո» և Բրյունհիլդը «Վալկիրիա» օպերաներից։ Մետրոպոլիտեն օպերայում հրաժեշտի համերգը կայացել է 1930 թվականի փետրվարի 17-ին Ամներիսի դերերգով, սակայն շարունակել է օպերաներ երգել ու համերգներով հանդես գալ այլ վայրերում։

1924 թվականին հատուկ կիրակնօրյա համերգով դաշնակահար Սոլիտո դե Սոլիսի հետ հանդես է եկել Լոնդոնի Royal Albert Hall դահլիճում[8]։

1936 թվականին խաղացել է Մադամ Պոմպոնիի դերը Columbia Pictures ամերիկյան կինոստուդիայում նկարահանված «Պարոն Դիդսը տեղափոխվում է քաղաք» կատակերգության մեջ։

Նաև զբաղվել է դասավանդելով․ նրա աշակերտներից էին մեցցո-սոպրանոներ Բլանշ Թեբոմը և Նելլ Թենջիմենը։ Վերջին անգամ բեմում հանդես է եկել բրոդվեյյան «Վիքի» կոմեդիայում 1942 թվականին[4]։

Գաբրիելա Բեսանցոնիի ու Մաթիլդա Բլանկո Սադունի հետ համարվել է տենոր Ջիակիմո Վոլպիի կարիերայում հանդիպած երեք իսկական կոնտրալտոներից մեկը[9]։

Վախճանվել է 1963 թվականին Կալիֆոռնիայի Վան Նայս շրջանի հիվանդանոցներից մեկում[4][5]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուստրը՝ Ադրիեն Ֆոնտանան, գիշերային ակումբի նախկին երգչուհի էր, որը հետագայում Dumont Network հեռուստաալիքով վարել է «Champagne and Orchids» հեռուստաշոուն[10]։ Մաթցենաուերը միջին չափսի ձայնասկավառակների մի շարք ձայնագրություններ է արել, որոնց մեծ մասն այսօր առկա է CD վերաթողարկումներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Margaret Matzenauer, 81, Dies; Contralto at Met in Caruso Era; Leading Member of Company for 19 Years. Acclaimed for Versatility in Roles». The New York Times. 1963 թ․ մայիսի 20. «Margaret Matzenauer, a well known contralto with the Metropolitan Opera Company in the days of Enrico Caruso, died yesterday morning at a convalescent home in Van Nuys, Calif. She would have been 82 years old on June 1. She had been ill for several months.»
  5. 5,0 5,1 «Margarete Matzenauer Former Opera Star, Dies». Associated Press in the Hartford Courant. 1963 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 9-ին. «Margarete Matzenauer, onetime Metropolitan Opera prima donna, died Sunday at 81. She died at Sherman Way Convalescent Hospital where ...»
  6. Hans Morgenstern, "Jüdisches biographisches Lexikon. Eine Sammlung von bedeutenden Persönlichkeiten jüdischer Herkunft ab 1800", Lit Verlag (de), Wien; p. 548
  7. «Matzenauer, Margarete». www.jewishvirtuallibrary.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. Royal Albert Hall Archives, http://catalogue.royalalberthall.com/Default.aspx?
  9. Cited (it) in Celletti, Rodolfo, La grana della voce. Opere, direttori e cantanti (2nd edition), Rome, Baldini & Castoldi, 2000, p. 245, 88-80-89-781-0
  10. The Florence Henderson Show - Hollywood Hotel/Jack Klugman/Adrienne Fontana.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Մաթցենաուեր» հոդվածին։