Մարգարետ Մաքնիլ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Hannah Margaret McNair "Maggie" Mac Neil |
Մասնագիտացում | լողորդ |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 26, 2000[1] (24 տարեկան) |
Ծննդավայր | Jiujiang, Ցզյանսի, Չինաստան[2] |
Հասակ՝ | 169 սանտիմետր[3] |
Մարգարետ Մաքնիլ (անգլ.՝ Margaret MacNeil, փետրվարի 26, 2000[1], Jiujiang, Ցզյանսի, Չինաստան[2]), կանադացի լողորդ[4][5][6], օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն (100 մետր բատերֆլայ)[7][8]։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր։
2019 թվականին Կորեայի Կվանգջու քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում Մարգարետ Մաքնիլը հուլիսի 22-ին բատերֆլայով 100 մետր մրցատարածությունում նվաճել է ոսկե մեդալ[9][10]՝ վերջնամասում Սարա Շյոստրոմին գերազանցելով 0,39 վայրկյանով։ Դրանից մեկ օր առաջ նա էստաֆետային թիմի կազմում նվաճել էր բրոնզե մեդալ[11]։
2021 թվականի հուլիսի 26-ին Միչիգանի համալսարանի պատմության մեջ առաջին անգամ նրա ուսանողուհի Մեգի Մաքնիլը բատերֆլայով 100 մետր լողում նվաճել է 2020 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ[12] (նախօրեին Կանադայի կանանց թիմի կազմում արծաթե մեդալ էր նվաճել 4x100 մետր ազատ ոճում):
Մաքնիլը ծնվել է Ցզյուցզյանում (Չինաստան) 2000 թվականի փետրվարին և մեկ տարի անց որդեգրվել է կանադացի ընտանիքի կողմից[13][14][15]։ Նա մեծացել է Լոնդոնում (Օնտարիո) և հաճախել է սըր Ֆրեդերիկ Բանտինգի միջնակարգ դպրոց, նախքան Միչիգանի համալսարանում ուսումը շարունակելը և մրցումներին մասնակցելը[14]։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
|