Մարգարիտն ու ալիքը La Perle et la vague | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Բոդրի |
տարի | 1862 |
բարձրություն | 83.5 |
լայնություն | 178 |
ստեղծման երկիր | Ֆրանսիա |
ուղղություն | ակադեմիզմ |
ժանր | նյու |
նյութ | Կտավ յուղաներկ |
գտնվում է | Պրադո թանգարան[1] |
հավաքածու | Պրադո թանգարան[1] |
սեփականատեր | Եվգենյա |
մակագրություն | Paul.Baudry.1862. |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Pearl and the Wave Վիքիպահեստում |
Մարգարիտն ու ալիքը (ֆր.՝ La Perle et la vague[2], կոչվում է նաև «Ալիքն ու մարգարիտը»), ֆրանսիացի նկարիչ Պոլ Բոդրիի 1862 թվականին ստեղծած կտավը [3]:
Կտավը ստեղծվել է 1862 թվականին և համարվում է Բոդրիի այդ շրջանի առավել հայտնի գործերից։ 1863 թվականին Ֆրանսիայի կայսրուհի Եվգենին այն ձեռք է բերել 20 հազար ֆրանկով[4][5], որը նրա երկրորդ արժեքավոր ձեռքբերումն է եղել[5]։ 1904 թվականից կտավը համալրում է Մադրիդի Պրադոյի թանգարանի հավաքածուն։
Նկարում պատկերված մերկ կին՝ պառկած ժայռոտ ծովեզրին, գլուխը դեպի ուսը շրջած, հայացքը դեպի դիտողին։ Հետևի պլանում ծովի ալիքներն են։
Նկարը մեծ հետաքրքրության է արժանացել ժամանակակիցների կողմից[6]։ Իր տեխնիկական և բացառիկ որակի համար արժանացել է քննադատների դրվատանքին[7]։
Ամերիկացի նկարիչ, գրող Կենոն Քոքսը կտավն անվանել է «19-րդ դարի ամենակատարյալ մերկ պատկեր»։ Քոքսն առանձնացնում է նկարի որոշ առանձնահատկություններ, որոնք նա նկարագրում է որպես «գրավիչ կեցվածք». «կլորավուն, նրբագեղ մարմին», «փոսիկներով ուսեր», «նուրբ գծերի ըմբոշխնում», «գունային գրավչություն», «նուրբ մակերեսի կատարելություն»։ Ըստ նրա այս ամենը կտավին դարձնում են իրական գլուխգործոց[3][8]։
Արվեստի պատմաբան Բեյլի Վան Հուքը կտավը բնորոշում է որպես մերկ ստեղծագործության նմուշներից մեկը, որտեղ կինը ծուլորեն պառկած է դիտողին հաճույք պատճառելու համար, ինչն արվեստաբանը համարում է այլասերում[3]։
Ֆրանսիացի քննադատ Ժյուլ Անտուանը կտավը նկարագրել է որպես «ֆարիզյան modiste», ով այս վայրի վայրում պառկած սպասում է մոլորյալ միլիոնատիրոջ[9]։