Մարդ-նվագախումբ ֆր.՝ L'Homme orchestre | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կատակերգություն |
Թվական | 1970 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Սերժ Կորբեր |
Պրոդյուսեր | Ալեն Պուարե |
Սցենարի հեղինակ | Ժան Ալեն Սերժ Կորբեր |
Դերակատարներ | Լուի դը Ֆյունես Օլիվիե դը Ֆյունես |
Օպերատոր | Ժան Րաբյե |
Երաժշտություն | Ֆրանսուա դե Ռուբե |
Պատմվածքի վայր | Հռոմ |
Կինոընկերություն | Gaumont |
Տևողություն | 82 րոպե |
![]() |
Մարդ-նվագախումբ, ֆրանսիական երաժշտական կինոկատակերգություն։ Գլխավոր դերում՝ Լուի դը Ֆյունեսը։
Խորեոգրաֆ և բալետի իմպրեսարիո (արտիստների ելույթների մասնավոր կազմակերպիչ կապիտալիստական երկրներում) Էվան Էվանսը (Լուի դը Ֆյունես) ղեկավարում է պարային խմբին և ուշադիր հետևում է, որ իր պարուհիները տղամարդկանց հետ չշփվեն և կենտրոնանան միայն աշխատանքի վրա։ Դրա համար նա ստիպված է լինում լինել շատ հայտնագործող և նույնիսկ մանիպուլյացիայի ենթարկել իր զարմիկի՝ Ֆիլիպի զգացմունքները։ Իր պարուհիներից մեկը՝ Էվանսը, թաքցնում է նրանից, որ երեխա ունի, որը իր դայակի հետ գտնվում է Իտալիայում։ Բայց Իտալիայում՝ գործուղման ժամանակ, նա իմանում է, որ խնամակալը էլ չի կարող երեխային խնամել և շտապ պետք է նրան փոխարինող գտնել։ Քանի որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ, թատերախմբի մասնակիցները որոշում են երեխային տալ Էվանսին և ասում են, որ նա Ֆիլիպի ապօրինի երեխան է։ Էվանսը խնամում է երեխային և սկսում է հարցաքննել Ֆիլիպին։ Ֆիլիպը խոստովանում է, որ 1 տարի առաջ Հռոմում մի աղջկա հետ էր ծանոթացել և նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր։ Էվանսը և զարմիկը ուղևորվում են երեխայի մորը գտնելու։ Աղջիկը, որը պարզվեց սիցիլյացի էր, իրոք Ֆիլիպից երեխա էր ունեցել։ Հայտնվելով նրա տանը, Էվանսը և Ֆիլիպը ստանում են երկրորդ երեխային և հազիվ են հասցնում փախչել զայրացած սիցիլիացիներից։ Այդ դեպքում ո՞վ է առաջին երեխայի մայրը։ Ֆիլիպը մանրամասն սկսում է հիշել 1 տարի առաջ հռոմում կատարվածը։
Էվանսի և Ֆիլիպի դերակատարները իրական կյանքում հայր և որդի են։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդ-նվագախումբ» հոդվածին։ |
|