Մարդագայլ տղան (ֆիլմ) կորեերեն՝ 늑대소년 | |
---|---|
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանր | սիրային |
Թվական | 2012 |
Պրեմիերա | Սեպտեմբերի 11 (Տորոնտոյի կինոփառատոն), Հոկտեմբերի 31 (Հարավային Կորեա) |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Չո Սոնգ հի |
Պրոդյուսեր | Կիմ Սու Ջին |
Սցենարի հեղինակ | Չո Սոնգ հի |
Դերակատարներ | Սոնգ Ջունգ Կի, Պակ Բո Յանգ, Jang Young-nam?, Yoo Yeon-seok?, Kim Hyang-gi? և Ahn Do-gyu? |
Երաժշտություն | Շիմ Հյոն-ջոնգ |
Մոնտաժ | Նամ Նայոնգ |
Պատմվածքի վայր | Հարավային Կորեա |
Նկարահանման վայր | |
Կինոընկերություն | CJ E&M |
Տևողություն | 122 րոպե |
Բյուջե | 41.5 միլիոն դոլլար |
Պաշտոնական կայքէջ |
«Մարդագայլ տղան» (늑대소년) ֆիլմը կորեական սիրային ֆիլմ է, որը թողարկվել է 2012 թվականին։ Այն նկարահանվել է 1960-ականների վերջին Հարավային Կորեայի Գանգվոնդոյի մի լեռնային գյուղում կատարված իրադարձությունների հիման վրա[1]։
Ֆիլմը մարդագայլ տղայի մասին է, որ ստեղծվել էր փորձարկումների արդյունքում, և հանդիպում է մի աղջկա[1]։ Այս ֆիլմը ռեժիսոր Չո Սոնգ հին ներկայացրել էր դեռևս Կորեայի կինոյի արվեստի ակադեմիա հաճախելիս, և ասում են, որ սկզբում աղջիկն էր մարդագայլը, իսկ ավարտը կրկին ողբերգական էր[2][3]։ Տղան և աղջիկը դերերով փոխվել էին առևտրային պատճառներով, և դրանից պատմությունը շատ է փոխվել[4]։
Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնին և Վանկուվերի միջազգային կինոփառատոնին[5][6][7][8], որոնք անցկացվել էին 2012-ի սեպտեմբերին, ինչպես նաև ցուցադրվել է Բուսանի միջազգային կինոփառատոնին, հոկտեմբերին[9]։ Այն թողարկվել է Կորեայում նույն տարվա հոկտեմբերի 31-ին։
Սունին, նրա մայրն ու կրտսեր քույրը ապրում էին գյուղում։ Մի օր Սունիի տանը մի անծանոթ տղա է հայտնվում։ Տեսքից մարդու էր նման, սակայն վայրի կենդանու վարքագիծ ուներ։ Շուտով Սունիի ընտանիքը ոստիկանություն է դիմում, բայց ոստիկանությունը հայտնում է, որ դա իրենց իրավասության տակ չէ և, որ պետք է տղային ուղարկեն հաստատություն, սակայն հաստատությունը ասում է, որ պետք է սպասեն։ Ընտրություն չունենալով` Սունիի ընտանիքը դառնում է մարդագայլի խնամակալը, նրա անունը դնում են Չոլսու և սովորեցնում են մարդու նման ապրել։ Այդ ընթացքում մարդագայլը նրանց հարազատ է դառնում։ Սակայն Ջիթեն, որը մի հարուստ մարդու որդի էր և դեռ մանկուց Սունիի հանդեպ զգացմունքներ ուներ, տեսնում է, որ Սունին մտերմացել է Չոլսուի հետ, խանդից հայտնում է գյուղացիներին, և նրանք որսորդ են վարձում մարդագայլին սպանելու համար։ Բայց հակառակ սպասումներին, նրանք սկսում են մտափոխվել` տեսնելով շատ նուրբ Չոլսուին։
|