Մարդագայլի ցիկլ անգլ.՝ Cycle of the Werewolf | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սարսափ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հաջորդ | Թալիսմանը |
Նկարազարդող | Bernie Wrightson? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբեր 1983 |
OCLC | 417447957 |
«Մարդագայլի ցիկլ» (անգլ.՝ Cycle of the Werewolf), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը՝ գրված գոթական գրականություն ժանրում, հրատարակվել է 1983 թվականին The Land of Enchantment-ի կողմից։
Երբ լիալուսինը ծագում է, փոքր քաղաքի փողոցները դատարկվում են, քանի որ լիալուսինն այնտեղ մահվան ժամանակ է։ Ժամանակ, որի ընթացքում տեղի են ունենում արյունալի սկանություններ, երբ երեխաների հեքիաթների և մղձավանջների սարսափն իրականություն է դառնում։ Երբ գալիս է լիալուսնի գիշերը, գետնին պառկած են մնում այլանդակված, բզկտված մարմինները... իսկ գիշերային մարդասպանը անհայտանում է, թաքնվում է մարդկային դիմակի տակ։ Նորից ու նորից մահ, արյուն և գայլի ոռնոց մթության մեջ։ Նորից ու նորից որսի է դուրս գալիս գազանը։ Նորից ու նորից կրկնվում է «մարդագայլի ցիկլը»։
Սկզբում ստեղծագործությունը մտածված էր ինչպես մարդագայլի վերաբերյալ օրացույց, և Քինգին խնդրել էին գրել 12 փոքր պատմվածքներ ամեն ամսվա համար։ Պատմվածքները ստացվել էին ավելի երկար, քան ենթադրվում էր, և, բացի այդ, օրացույցի թեմայից արդեն հրաժարվել էին։ Քինգը որոշում է հրատարակել ստեղծագործությունը որպես առանձին գիրք[1]:
«Կախարդության աշխարհ» (անգլ.՝ The Land of Enchantment) մասնավոր հրատարակչությունը հրատարակում է 127-էջանոց վեպը 1983 թվականին[2] լայնաֆորմատ հրատարակչությամբ հաստ կազմով և պատյանով, Բերնի Ռայթսոն նկարչի տասներկու նկարազարդումներով։ Գիրքը հրատարակվել է սահմանափակ տիրաժով (350 օրինակ, որոնցից 250-ը համարակալված էին և ստորագրված Քինգի ու Ռայթսոնի կողմից)։ Այժմ «Մարդագայլի ցիկլը» այդ հրատարակությունը համարվում է Սթիվեն Քինգի ամենաթանկարժեք գրքերից, և լավ պահպանված գրքերի արժեքն է 1500-2000 դոլար[3]։
Երկու տարի անց՝ 1985 թվականին, Signet հրատարակչությունը հրատարակում է ստեղծագործությունը հանրամատչելի, փափուկ կազմով։ Քանի որ այն հարմարեցված էր էկրանիզացիային, վեպը փոխեց իր անվանումը «Արծաթե փամփուշտ»[2]. Права на публикацию романа с 2016 года принадлежат издательству Scribner[4]:
Դոն Խերրոնը ընդգծել է ստեղծագործության փոքր ծավալը, համարելով, որ հեղինակը, միգուցե նրա գրման համար ծախսել է ընդամենը մի քանի օր։ Նա կարծում էր, որ վեպի գոյությունը արդարեցված է միայն Ռայթսոնի գեղեցիկ նկարազարդումներով։ Ստեղծագործության մեջ օգտագործվում է եղանակների փոփոխությունների գեղեցիկ նկարագրությունը, բայց «քանի՞ միլիոն անգամ են նկարագրվել տարվա եղանակները, այն ժամանակներից, երբ մարդն իր ձեռքն է վերցրել փետուրը»։ Այն հանգամանքը, որ մարդագայլը քահանա է, իսկ հաշմանդամ-երեխան պետք է փրկվի, միմիայն սեղմվածություն է առաջացնում սյուժեին[5]։ Շերոն Ռասսելը կարծում էր, որ գլխավոր հերոսը պատրաստ է զոհաբերել իրեն, որպեսզի փրկի քաղաքը մարդասպանից։ Սյուժեի կենտրոնում օգտագործված է ներքին նմանակի կոնցեպցիան, ըստ որի լավ մարդիկ կարող են կատարել վատ արարքներ։ Մարդագայլը՝ «ներքին սարսափի» ավանդական տաօբերակն է[6]։
Էկրանավորումը հայտնվում է 1985 թվականին՝ ինչպես Դենիել Աթիասի ռեժիսորական դեբյուտ։ Քինգն անձամբ է գրել դրա սցենարը[2]։
|