Մարդը, որը սիրում էր երեխաներին անգլ.՝ The Man Who Loved Children | |
---|---|
Հեղինակ | Քրիստինա Սթեդ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նախորդ | House of All Nations? |
Հաջորդ | For Love Alone? |
Երկիր | Ավստրալիա |
Հրատարակիչ | Simon & Schuster |
Հրատարակման տարեթիվ | 1940 |
Մարդը, որը սիրում էր երեխաներին, ավստրիալացի գրող Քրիստինա Սթեդի 1940 թվականին գրված վեպը։ Միայն 1965 թվականին վերահրատարակվելուց հետո, բանաստեղծ Ռանդալ Ջարելի նախաբանի շնորհիվ, գիրքը լայն ճանաչում է ստացել քննադատների կողմից։ «Թայմ» շաբաթաթերթը վեպը ներառել է 1923-2005 թվականների 100 լավագույն անգլալեզու վեպերի մեջ[1]։ Վեպը պաշտպանվել է վիպագիրներ Ռոբերտ Սթոունի, Ջոնաթան Ֆրանզենի և Անժելա Քարթերի կողմից։ Քարթերը կարծում էր, որ Սթեդի մյուս վեպերը՝ «Մի քիչ թեյ, մի քիչ զրույց»-ը և «Միայն սիրո համար»-ը վատ վեպեր չեն, սակայն «Մարդը, որը սիրում էր երեխաներին» վեպից ավելի լավը չեն։
Վեպը պատմում է ծայրահեղ անապահով ընտանիքներից մեկի՝ Փոլիթ ընտանիքի պատմությունը։ Սամ Փոլիթի միամիտ եսասիրությունը ապշեցնում և զարմացնում է իր ընտանիքին, հատկապես կնոջը՝ Հեննիին և ավագ դստերը՝ Լուիին։ Ընտանիքը հարուստ չէ, իրավիճակն էլ խորանում է Սամի իդեալիզմի, Հեննիի կուտակած պարտքերի և զույգի մեջ եղած բացի պատճառով։ Սթեդը մանրամասնորեն նկարագրում է ծնողների ամուսնական կռիվները և ընտանիքի անդամների փոխհարաբերությունների մասին խառը պատմություններ։ Սամի կերպարը Քրիստինա Սթեդը ստեղծել է իր հորը՝ ծովային կենսաբան Դավիթ Սթեդին աչքի առաջ ունենալով։ «Մարդը, որը սիրում էր երեխաներին» վեպի սկզբում գործողությունները տեղի էր ունենում Սիդնեյում, սակայն որոշ դետալներ, կապված լեզվական նրբությունների հետ փոփոխության ենթարկվեցին ամերիկյան լսարանին բավարարելու և համոզիչ թվալու համար։
1965 թվականի «Չընթերցված գիրք» վեպի իր նախաբանում բանաստեղծ, վիպագիր և գրաքննադատ Ռենդալ Ջարելը գրում է․ «Ոչ մի այլ վեպ այսչափ համոզիչ, կրքոտ, փխրուն և ընդհանրացնող ուժով ձևով չի ներկայացնում անապահով ընտանիքի վիճակը, որքան այս գիրքը»[2]։ 2010 թվականին «Նյու Յորք Թայմս»-ի հոդվածներից մեկում գրող Ջոնաթան Ֆրանզենը գրքի մասին այսպես է արտահայտվել․ «Սա այն տեսակի գրքերից է, որ եթե կարդում ես ու հասկանում, որ քեզ համար է, ուրեմն դա իսկապես այդպես է։ Ես համոզված եմ, որ այս երկրում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք կօրհնեն այն օրը, երբ գիրքը լույս կտեսնի, եթե միայն նրանք տեսնեն այդ օրը»[3]։ Ֆրանզենը խոսել է վեպի ներքին ոճի մասին այսպես․ «Նրա արձակը տարբերվող է, տատանվում է լավի և առասպելական լավի միջև։ Գիրքը պարունակում է լիրիկական իմաստ, զգացմունքայնություն, սուբյեկտիվություն։ Գրքի ավարտն էլ, իր հերթին, նման չէ մնացած բոլոր վեպերի միանման երջանիկ ավարտին»։
2013 թվականի հարցազրույցներից մեկում վիպագիր Ռոբերտ Սթոունը ասել է․
|