Մարդու իրավունքները Եմենում, իրավիճակը բավականին բարդ է։ Անվտանգության ուժերը պատասխանատու են խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքների և նույնիսկ արտադատական մահապատիժների համար[1]։ Սակայն, ըստ ԱՄՆ-ում Եմենի դեսպանատան տեղեկությունների, վերջին տարիներին եղել են որոշակի բարելավումներ, կառավարությունը ստորագրել է մի շարք մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրեր, և նույնիսկ մարդու իրավունքների նախարարի պաշտոնում նշանակել է կնոջ՝ Վահիբա Ֆերային[2]։ Այլ աղբյուրներ վկայում են, որ շատ խնդիրներ դեռևս պահպանվում են, բարեփոխումներ ամբողջությամբ չեն կատարվել, և մարդու իրավունքների խախտումներ գրանցվել են ավելի մեծ մասշտաբով, հատկապես կանանց, մամուլի ազատության, խոշտանգումների և դաժանությունների ոլորտներում[3]։ Հատկապես երկրի հարավում եղել են քաղաքացիների կամայական ձերբակալություններ, ինչպես նաև տների խուզարկություններ։ Երկարատև կալանքը լուրջ խնդիր է հանդիսանում. դատական կոռուպցիան, անարդյունավետությունն ու գործադիր միջամտությունը խաթարում են պատշաճ գործընթացը։ Ամբողջովին սահմանափակ են խոսքի ազատությունը, մամուլը և կրոնը[1]։
Եմենը հետևյալ համաձայնագրերի մասն է կազմում[2].
Չնայած Եմենի Սահմանադրությանը (ընդունվել է 1994 թվականին), որը նախատեսում է Եմենի քաղաքացիներին հավասար իրավունքներ, կանայք ցայսօր էլ պայքարում եբ տարբեր խոչընդոտների և երկրորդային կարգավիճակի դեմ։ Եմենի Անձնական օրենքների կարգավիճակը մասնավորապես, որը ներառում է հարցեր ամուսնության, ամուսնալուծության, երեխայի խնամակալության և ժառանգության մասին, համեմատած տղամարդկանց, կանանց տալիս է ավելի քիչ իրավունքներ, բացառում է կանանց որոշումների կայացման գործում և զրկում է նրանց ռեսուրսների և ակտիվների հասանելիությունից, և վերջիններիս վերահսկողությունից։
Ամուսնալուծության իրավունքը կանանց հավասարապես չի տրվում։ Կանանց մոտ ավելի դժվար է ամուսնուց բաժանվելը։ Տղամարդը կարող է բանավել կնոջից ըստ ցանկության։ Թեև տղամարդը կարող է ամուսնալուծվել դատարանում առանց արդարացնելով իր գործը, կին պետք է ներկայացնի համապատասխան հիմնավորումներ։ Կանայք ամուսնալուծության կարգով բախվում են բազմաթիվ գործնական, սոցիալական և ֆինանսական բացասական նկատառումների։ Ամուսնալուծության կարևոր դեպքերից մեկը, որը ստացել է միջազգային ճանաչում, եղել է Նուջուդ Ալիի հետ, ում հաջողվել է ամուսնալուծության հասնել տասը տարեկանում[4][5]։ Վերջինիս օգնել է եմենցի հայտնի կին իրավաբանը, ով հանձն էր առել այդ գործը[6]։
Կանանց հասանելիության մայրական առողջապահության խիստ սահմանափակված է։ Կանանց համար դժվար է ստանալ հակաբեղնավորիչ միջոցներ, կանայք բուժվում են միայն իրենց ամուսնների թույլատվությունից հետո։ Եմենում բարձր է երեխաների մահացության ցուցանիշը[7]։
2005 թվականին Եմենը մամուլի ազատության պլանով 167 ժողովուրդների ցուցակում գտնվում էր 136-րդ հորիզոնականում[8]։ Կառավարությունը մենաշնորհել է հեռուստատեսությունը և ռադիոն, և արգելում է լրագրողներին հրապարակել «ոչ ճիշտ» տեղեկատվություններ[9]։ 2001 թվականին «Ալ-Շուրա» թերթի լրագրողը ստացել է մտրակի 80 հարված այն բանի համար, որ զրպարտել է Աբդուլ Մաջիդա ալ-Զինդանիին, ով երկրի իսպամիստական կուսակցության խոշորագույն ղեկավարն էր։
Սահմանադրությունը նախատեսում է կրոնական ազատություն, և կառավարությունը գործնականում ընդհանուր առմամբ հարգում է այդ իրավունքը, սակայն կան որոշ սահմանափակումներ։ Սահմանադրությունը որպես երկրի պետական կրոն ընդունել է իսլամը, իսկ օրենսդրության աղբյուրը Շարիաթն է (կրոնական և իրավական օրենքների ժողովածու)։ Մուսուլմանները և կրոնական խմբերի հետևորդները իսլամից բացի ազատ են երկրպագել ըստ իրենց համոզմունքների, սակայն կառավարությունը արգելում է իսլամի դավանափոխությունը և մուսուլմանների հոգեորսությունը։
Թեև կրոնական խմբերի հարաբերությունները շարունակում են նպաստել կրոնի ազատությանը, կան որոշ հաղորդումներ կրոնական հավատքի կամ դավանանքի հետ կապված հասարակական չարաշահումների և խտրականությունների վերաբերյալ։ Առանձին հարձակումների են ենթարկվել հրեաները[10]։
Ըստ կրոնական և իրավական օրենքների ժողովածուի՝ Շարիաթի, Եմենում նույնասեռականությունը անօրինական է։ Եմենում ԼԳԲՏ անձնք, ամենայն հավանականությամբ, տառապում են խտրականությամբ, իրավական և սոցիալական մարտահրավերներով։ Նույնասեռականներին հատկացվող պատիժը տատանվում է ծեծից մինչև մահվան սահմանում[11]։ Եմենը աշխարհի այն յոթ պետություններից է, որտեղ կիրառվում է մահապատիժ մեծահասակների նույն սեռերի միջև կատարվող սեռական ակտերի համար[12]։
Գեյերի և լեզբուհիների վեբկայքերը կառավարության կողմից փակվել են[13]։
2007 թվականից արևելյան երկրներում չկայից հանրային կամ կիսա-հասարակական տարածքներ գեյերի համար[14]։ Ըստ պաշտոնական տվյալների, Եմենում գեյեր չկան[14]։
Շարիաթի արդունքում ԼԳԲՏ անձինք սպանվել են հարձակումների ժամանակ[15]։ Կառավարությունը իր իր միասեռական քաղաքացիներին չի պաշտպանում բռնություններից։
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը 2013 թվականին իր «Մարդկանց թրաֆիքինգ»-ի զեկույցում դասակարգել Եմեն որպես 3-րդ աստիճանի երկիր[16], ինչը նշանակում է, որ իր կառավարությունը ամբողջությամբ չի կարողանում բավարարել մարդու թրաֆիքինգի նվազագույն չափանիշները և ջանք էլ չի գործադրում վերջինիս մակարդակի բարձրացման համար։