Գյուղ | ||
---|---|---|
Մարեք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կամախի գավառակ | |
Այլ անվանումներ | Իմարեոց գյուղ, Իմարեց, Մարեգ, Մարեկ, Մարիկ, Մարիք, Մորիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Մարեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։ Գտնվում էր Կամախ քաղաքից 6-7 կմ հյուսիս-արևմուտք, Աղցք լեռան լանջի վրա։
Ըստ Հ. Մանանդյանի Մարեք անունը կապ ունի խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասական Մարիշատ երկրի հետ։
Գյուղի մասին հիշատակություն կա Հովհաննես Երզնկացու Լուսավորչին նվիրված գրքում։
Տեղի հայ բնակչությունը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1909 թվականին ուներ 78 տուն` 586 հայ բնակչով և 30 տուն այլազգի բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Մարեքն ուներ հայկական եկեղեցի։ Գյուղի մոտակայքում գտնվում էր մատուռ, Խնդրակատար Ս. Աստվածածին և Անարծաթ Բժշկաց վանքերը։
Գյուղում գործում էր վարժարան[2]։
|