Մարթա Բուրխարդ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1874[1][2][3] |
Ծննդավայր | Արաու, Շվեյցարիա |
Վախճանվել է | հունվարի 12, 1956[4][3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Ռապպերսվիլ, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | նկարչուհի և լուսանկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Martha Burkhardt Վիքիպահեստում |
Մարթա Բուրխարդ (ֆր.՝ Martha Burkhardt, ապրիլի 30, 1874[1][2][3], Արաու, Շվեյցարիա - հունվարի 12, 1956[4][3], Ռապպերսվիլ, Շվեյցարիա), շվեյցարացի նկարչուհի, լուսանկարիչ։ Ծնվել է Աարաու քաղաքում, մանկությունն անցել է Ռապերսվիլում։ Հասուն տարիքում ևս ապրել է այստեղ։
Մարթա Բուրխարդի ընտանիքը Ռապերսվիլ է տեղափոխվել 1880 թվականին, որտեղ նրա տատիկն ու պապիկը նախագիծ էին ղեկավարում Fischmarktstrasse 6-ում և որտեղ նա անց է կացրել իր մանկությունը։ Մեկ տարի անց Մարթան ու նրա փոքր եղբայրը` Մաքսը, կորցրել են իրենց պապիկին ու ու հորը և մեծացել են տատիկի ու մայրիկի խնամքի տակ։ Քույն որ եղբայրը արտիստիկ տաղանդ ունեին, և Մաքսը դարձել է դեկորատիվ նկարիչ, իսկ հետագայում` լուսանկարիչ։ Ազատամիտ երիտասարդ Մարթան արհամարհում էր սոցիալական սահմանափակումները, որոնք ճնշում էին կանանց 20-րդ դարի սկզբին։ Նա «առաջիններից էր, որ սկսել է հեծանիվ քշել` սարսափ պատճառելով վախեցած մտքերին»։ Իր եղբոր նման Մարթան նույնպես հետաքրքրվել է նկարչությամբ։ Մոտավորապես 15 տարեկան հասակում նա Լոզանում սկսել է աշխատել որպես տնային գործեր կատարող` անցնելու համար այսպես կոչված Welschlandjahr-ը, որն այդ ժամանակ անցնում էին Արևմտյան Շվեյցարիայում ապրող կանայք` բարելավելու ֆրանսերեն լեզվի իրենց գիտելիքը։ Այստեղ մի ուսուցիչ նկատում է Մարթայի արտիստիկ տաղանդը, սակայն արվեստի դաշնային ակադեմիան թույլատրում էր սովորել միայն տղաներին։ Իր առաջին նկարներն արել է Փարիզում, 1898 թվականին։ 1901-1906 թվականներին սովորել է Մյունխենում (Գերմանիա)` լինելով պրոֆեսորներ Ջանկի և Ֆելդբախի աշակերտը[5][6]։
Վերադառնալով Շվեյցարիա` Մարթա Բուրխարդը Ռապերսվիլում հիմնադրել է իր սեփական արվեստանոցը` որպես նկարիչ անկախ աշխատելու և ցուցահանդեսների մասնակցելու համար։ Նա հաջողություն է ունեցել, և իր նկարների վաճառքից ստացած եկամուտը թույլ է տվել նրան տարվա մեջ մեկ անգամ, մի քանի շաբաթով մեկնել արտերկիր` Իտալիա, Սկանդինավյան երկրներ և Մարոկկո, ինչպես նաև` ճամփորդել դեպի Ֆրանսիա, Իսպանիա, Ռուսաստան և անգամ Կոստանդնուպոլիս։ Կրթություն է ստացել նաև Նիդեռլանդներում և Շվեդիայում։ Մետա Կիրչներից հրավեր է ստանալու մասնակցել Ջորջ 5-րդ թագավորի գահակալության արարողությանը Հնդկաստանում, որտեղից նա ընդարձակ ուղևորություն է կատարել դեպի ասիական երկրներ, չնայած այդ տարիներին հազվադեպ կանայք էին ճամփորդում առանց տղամարդկանց ուղեկցության։ Մեծապես տպավորվելով ասիական հոգևոր արժեքներով` նա արտահայտել է Հնդկաստանից, Չինաստանից ու Ճապոնիայից ստացած իր տպավորություններն իր նկարներում, ինչպես նաև` գրել է հոդվածներ ամսագրերի համար և գրքեր, որոնք հենց ինքը պատկերազարդել է[5][6]։ Վերադառնալով Ռապերսվիլ` արվեստագետն սկսել է մասնակցություն ունենալ հանրային կյանքում։ Առաջին աշխարհամարտի ժամանակ մասնակցել է քաղաքում հումանիտար օգնություն հավաքելու գործընթացին, ինչպես նաև` 1918 թվականի Իսպանական գրիպի համաճարակի ժամանակ հիմնադրել է հիվանդանոց։ Հիմնադրել է նաև կանանց և երեխաներին աջակցություն ու խնամք տրամադրող կազմակերպություններ։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Բուրխարդ» հոդվածին։ |
|