Մարթա Էռլիխ խորվ.՝ Marta Ehrlich | |
---|---|
Ի ծնե | խորվ.՝ Marta Ehrlich |
Ծնվել է | ապրիլի 27, 1910 |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | մարտի 15, 1980 (69 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Կրթություն | Զագրեբի գեղարվեստի ակադեմիա (1934) |
Մասնագիտություն | նկարչուհի, խեցեգործ և տեքստիլ նկարչուհի |
Ամուսին | Kamilo Tompa? |
Ազգականներ | Hugo Ehrlich? և Mira Klobučar?[1] |
Մարթա Էռլիխ (Marta Ehrlich, ապրիլի 27, 1910, Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - մարտի 15, 1980, Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), 20-րդ դարի խորվաթ նկարչուհի։
Ծնվել է 1910 թվականի ապրիլի 27-ին Զագրեբում, հրեական ունևոր ընտանիքում[2]։ Հայրը շինարարության ասպարեզում հայտնի կապալառու էր, մայրը՝ ուսուցչուհի։ Ճարտարապետ հորեղբայրն ու նկարչուհի մորաքույրը նույնպես քաղաքում ճանաչված անձնավորություններ էին։ Մարթան Զագրեբում ավարտել է տարրական ու ավագ դպրոցները և համալսարանին առընթեր գեղարվեստի ակադեմիան, ապա մեկնել է Փարիզ՝ կատարելագործելու նկարչական իր հմտությունները, տեխնիկան։ Երեք տարի անց վերադառնալով Զագրեբ՝ մասնավոր դասեր է առել նկարիչ Վլադիմիր Բեշիչից։ Մարթայի առաջին աշխատանքներում զգացվում է վերջինիս արվեստի ազդեցությունը։
Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Էռլիխը հեղինակել է 227 բազմաժանր նկարներ, որոնք խորվաթական կերպարվեստի գնահատելի մասն են կազմում։ Նա ստեղծագործել է մինչև 1978 թվականը։ Դրանից երկու տարի անց ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին[3][4][5][6]։ Թաղվել է Զագրեբի կենտրոնական և ամենամեծ գերեզմանատանը՝ Միրոգոյում, ամուսնու՝ նկարիչ Կամիլո Տոմպայի շիրմի կողքին[7]։