Մարի-Պիեռ Կաստել ֆր.՝ Marie-Pierre Castel | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1949[1] |
Ծննդավայր | Վիլժուիֆ[1] |
Մահացել է | փետրվարի 10, 2013[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Նիմ[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Մարի-Պիեռ Կաստել (ֆր.՝ Marie-Pierre Castel, փետրվարի 5, 1949[1], Վիլժուիֆ[1] - փետրվարի 10, 2013[1], Նիմ[1]), ֆրանսիացի կինոդերասանուհի[2][3]։
Նա հայտնի է դարձել նախ և առաջ շնորհիվ ռեժիսոր Ժան Ռոլլենի ֆիլմերի՝ հաճախակի խաղալով վամպիրների կամ նրանց զոհերի դերը։ Հատկապես հայտնի է Մարի-Պիեռի էրոտիկ խորրորե աշխատանքը «Ռեքֆիեմ վամպիրի մասին» ֆիլմում։ Նա հայտնվել է Ռոլլենի մի շարք ֆիլմերում իր քրոջ՝ Քաթրինի հետ։
Կաստելը նկարահանվել է նաև ուրիշ ֆրանսիացի ռեժիսորների մոտ՝ Ժան-Մարի Պալլարդի, Բերնար Լանուա, Ժան Դեյստվիլլ և Ֆրենսիս Ժիրո։ Տիտրերում հանդես է եկել հետևյալ անուններով՝ Պոնի Տրիկո, Պոնի Կաստել, Մարի-Պիեռ Տրիկո[2][3]։
Մարի-Պիեռ Կաստելը կինեմատոգրաֆիայից հեռացավ 1977 թվականին[2]։
|