Մարի Լանգ (անգլ.՝ Marie Lang, մարտի 8, 1858(1858-03-08)[1][2], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3] - հոկտեմբերի 14, 1934(1934-10-14)[1][2], Altmünster, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[3]), ավստրիացիֆեմինիստ, թեոսոֆիստ և հրատարակիչ։ 1858 թվականին Վիեննայում ծնված Լանգը դաստիարակվել է ազատական, միջինից բարձր դասի ընտանիքում։ Առաջին ամուսնուց ամուսնալուծվելուց հետո 1884 թվականին նա ամուսնացել է Էդմունդ Լանգի հետ և միասին ազդեցիկ սալոն են ունեցել, որտեղ հյուրընկալել են քաղաքական գործիչների և մտավորականների։ 1880-ականների վերջերին միանալով կանանց շարժմանը՝ Լանգը դարձել է կանանց իրավունքների ազդեցիկ պաշտպան։ 1893 թվականին Օգյուստ Ֆիկերտի և Ռոզա Մայրեդերի հետ միասին հիմնել են Allgemeiner Österreichischer Frauenverein (Ավստրիայի կանանց ընդհանուր ասոցիացիա)։ Չնայած ասոցիացիաները կարգավորող օրենքի 30-րդ բաժնի դրույթների, ըստ որի արգելում էր կանանց ներգրավումը քաղաքականության մեջ, երեք ընկերուհիներն օգտագործել են իրենց ազդեցիկ քաղաքական և մտավորական կապերը` կանանց և երեխաների քաղաքացիական իրավունքները կարգավորող օրենքներում օրենսդրական փոփոխություններ կատարելու և կանանց ընտրական իրավունքի օգտին։ 1898 թվականին Լանգը հիմնադրել է կանանց «Dokumente der Frauen» (Կանանց փաստաթղթեր) հանդեսը և որպես գլխավոր խմբագիր աշխատել մինչև 1902 թվականը։
1902 թվականին Լանգը Լոնդոնում մասնակցել է Աբոլիցիոնիստների միջազգային ֆեդերացիայի համաժողովին և այցելել է Պասմոր Էդվարդսի բնակավայր՝ դառնալով սոցիալական բարեկեցության ծրագրերի ջատագով։ Վերադառնալով Ավստրիա՝ նա դասախոսություններ է կարդացել Frauenverein-ի կարգավորման շարժման վերաբերյալ և կազմակերպել է Վիեննայի բնակավայրերի միությունը և մինչև 1909 թվականը ընդգրկվել նրա խորհրդի կազմում։ 1901 թվականին նա հիմնադրել է Ottakring Settlement House-ը, որը կանանց սոցիալական ծառայություններ է մատուցել։ 1905 թվականին միանալով կանանց ընտրական իրավունքի հանձնաժողովին՝ նա ակտիվորեն ներգրավվել է 30-րդ բաժինը փոխելու և կանանց ձայնի իրավունք ստանալու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Լանգն աշխատել է ռազմական հիվանդանոցում՝ կատարելով շվեդական մերսմանթերապիա։ Նրա ամուսինը մահացել է 1918 թվականին, և երկու տարի անց նա հեռացել է Settlement Society-ից` ընտանիքին ժամանակ հատկացնելու համար։ Մարի Լանգին հիշում են որպես Ավստրիայում կանանց շարժման դարաշրջանի առաջատար դեմքերից մեկին։ Լանգի հիմնադրած «Բնակավայրերի միություն» (Settlement Society) ընկերությունը գործել է մինչև 2003 թվականը և օրինակ է ծառայել ավստրիական բազմաթիվ սոցիալական ծառայությունների, ինչպիսիք են մեծահասակների կրթությունը, երեխաների և մայրության խնամքը, ամառային ճամբարի ծրագրերը և տուբերկուլյոզի բուժումը։
Մարի Կատարինա Օգյուստ Ֆրեդերիկ Վիսգրիլը ծնվել է 1858 թվականի մարտի 8-ին Ավստրիական կայսրության մայրաքաղաք Վիեննայում՝ Էմիլի (ծնդյան անունը՝ Շոլց) և Կառլ Վիսգրիլի ընտանիքում (հայտնի է նաև որպես Կառլ Մաթիաս Վիսգրիլ)[4][5]։ Նրա ընտանիքը սերել է վիեննական ազատական բարձր-միջին դասի խավից[6]։ Մայրը եղել է դերասանուհի և կատակերգու դերասան Վենցել Շոլցի զարմուհին։ Հայրը եղել է վարպետ հյուսն[5], քաղաքացիական ազատության ջատագով, աջակցել է 1848 թվականի հեղափոխություններին[7]։ Վիսգրիլը կրթություն ստացել է տանը՝ տեղի գիմնազիայի ուսուցչի մոտ[8]։
1880 կամ 1881 թվականին Վիսգրիլն ամուսնացել է պալատի ոսկերիչ Թեոդոր Կյոչերտի հետ։ Մինչև 1884 թվականին ամուսնալուծվելը նրանք ունեցել են մեկ որդի՝ Էրիխը[4][8]։ Ինչպես պահանջվում էին ժամանակի իրավական կոնվենցիաները, ամուսանալուծությունից հետո նա կորցրել է իր որդու խնամակալությունը, բայց մայրն ու որդին մտերիմ են եղել[9]։ Հենրիխ Կյոչերի և Մելանի Լանգի[10] ամուսանության ժամանակ հանդիպել է հրեա փաստաբան[6] Էդմունդ Լանգին[9]։ 1885 թվականին Վիսգրիլն ու Էդմունդը որդի են ունեցել՝ Հայնցին, որից հետո զույգն ամուսնացել է։ Ամուսնանալուց հետո Էդմունդն ընդունել է բողոքականություն[6]։ 1886 թվականին Լանգն ունեցել է երկրորդ որդուն՝ Էրվինին[9], որը հետագայում դարձել է նկարիչ և ամուսնացել պարուհի Գրետա Վիզենտալի հետ[11]։
Լանգ ընտանիքը ներգրավված էր Վիեննայի սալոնային մշակույթում և գրեթե ամեն երեկո նրանց տանը կազմակերպում էին նկարիչների և քաղաքական գործիչների հավաքույթներ[12]։ Նրանք ամառներն անց էին կացնում ԳրինցինգիSchloß Belle Vue-ում[6] : Այս տեղը հայտնի է որպես մի վայր, որտեղ Զիգմունդ Ֆրոյդը իրականացրել է իր երազը՝ Իրմայի ներարկումը[13]։ Ֆրեդերիկ Էքշտեյնի և Ֆրանց Հարթմանի հետ զույգը նաև ստեղծել է թեոսոֆիական ուսումնասիրության խումբ։ 1888 թվականին նրանք հանդիպել են փիլիսոփա Ռուդոլֆ Շտայներին և նրան ծանոթացրել թեոսոֆիական գրականության, ինչպես նաև Լանգի ընկերոջ՝ Ռոզա Մայրեդերի հետ[14]։ Կանայք իրենց ազդեցիկ դերն են ունեցել Շտայների զարգացման գործում, և Լանգն ու Մայրերդերը շարունակել են նամակագրությունը երկար տարիներ[15]։ Շտայները խոստովանել է, որ Լանգը կառույցի հոգին էր, և որ իր անհատականությունն ու հետաքրքրությունն աստոսոֆիայի նկատմամբ խթանել են տարբեր տեսակետներ ունեցող խմբի անդամների մասնակցությանը[16]։ Նրա հյուրընկալությունը տարածվել է կոմպոզիտոր Հուգո Վոլֆի վրա, ում մասին երկար շաբաթներ նա հոգ է տարել հիվանդության ընթացքում[17]։
Degener, Herrmann August Ludwig (1909). «Lang, Marie, Schriftst [Lang, Marie: Writer]». Wer ist's?: Zeitgenossenlexikon [Who Is It?: Contemporary Lexicon] (German) (IV ed.). Leipzig, Germany: Verlag von H. A. Ludwig Degener. էջեր 793–794.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Korotin, Ilse (2016a). «Lang Marie, geb. Wisgrill; Schriftstellerin, Sozialarbeiterin und Frauenrechtsaktivistin». BiographiA: Lexikon österreichischer Frauen [Biography: Lexicon of Austrian women; Federn, Else: Women's Rights Activist and Social Worker] (PDF) (German). Vol. 1: A–H. Vienna, Austria: Böhlau Verlag. էջեր 782–783. ISBN978-3-205-79590-2. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Korotin, Ilse (2016b). «Federn, Else: Frauenrechtsaktivistin und Fürsorgerin». BiographiA: Lexikon österreichischer Frauen [Biography: Lexicon of Austrian women; Lang Marie, b. Wisgrill; Writer, Social Sorker and Women's Rights Activist] (PDF) (German). Vol. 2: I – O. Vienna, Austria: Böhlau Verlag. էջ 488. ISBN978-3-205-79590-2. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2019 թ․ հուլիսի 27-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Lang, Marie (1913 թ․ հունիսի 2). «Letter to 'Werthe Frau!' (Rosika Schwimmer)». Alexander Street Press (German). Budapest, Hungary: National Archives of Hungary. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) – via ASP: Women and Social Movements (subscription required)
Rumplmayr, Julia (2018 թ․ նոյեմբեր). «Das Frauenwahlrecht, ein Meilenstein» [Women's Suffrage, A Milestone]. Welt der Frauen (German). Linz, Austria: Welt Der Frau Verlags GMBH. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
«Marie-Lang-Weg» [Marie Lang Way]. Wien Geschichte Wiki (German). Vienna, Austria: Vienna City and State Archives, Vienna City Library. 2016 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
«Verein Wiener Settlement» [Vienna Settlement Society]. Frauen in Bewegung (German). Vienna, Austria: Austrian National Library. 2016. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)