Մարի Լուիզ Ասսյու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1970-ականներ |
Մահացել է | դեկտեմբերի 7, 2016[1][2][3][…] |
Մահվան վայր | Աբիջան[1][4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասանուհի |
Մարի Լուիզ Ասսյու (1970-ականներ - դեկտեմբերի 7, 2016[1][2][3][…], Աբիջան[1][4]), կոտ դ'Իվուարցի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր, որն ավելի հայտնի է Մալու կեղծանվամբ[5]։ Կոտ դ'Իվուարում Լիմալե փառատոնի հիմնադիրն է, նաև թողարկել է մի քանի ալբոմներ, որոնց մի մասը MP3 ֆորմատով առկա է օնլայն (առցանց) վաճառքում[6]։
Ասսյուն մասնակցել է տարբեր հեռուստաշոուների, այդ թվում՝ Կոտ դ'Իվուարի հեռուստառադիոընկերության «Իմ փորձը» նախագծին։ 2012 թվականին նա ներկայացրել է իր առաջին աշխատանքը որպես ռեժիսոր՝ «Անհավատները» ֆիլմը[7]։ Նկարահանվել է նաև հետևյալ ֆիլմերում՝
2011 թվականին Ասսյուն հազիվ է խուսափել մի խումբ երիտասարդների կողմից իր վրա կատարած մահափորձից։ Մի լրագիր տեղեկություն էր տարածել այն մասին, որ նա սիրավեպ ուներ քաղաքական գործիչ Պատրիք Էյքիի հետ։ Այս բամբասանքն ստիպել էր մի ամբոխի զինվել մահակներով ու այլ զենքերով ու հարձակվել նրա վրա դատաստան տեսնելու ակնհայտ մտադրությամբ․ բարեբախտաբար մի ջենտլմեն անհապաղ օգնություն էր ցույց տվել նրան ու փրկել[8]։ Այդ դեպքից հետո Ասսյուն հոգեբանական տրավմա է ապրել մինչև իր մահը։
Կյանքի վերջին տարիներին Ասսյուի առողջությունը վատացել էր։ Մահից մի քանի օր առաջ բժիշկների բնորոշմամբ նա մեղմ կաթված է տարել ու հոսպիտալացվել։ Բժիշկները նրա վիճակի մասին տեղեկությունը խիստ գաղտնի էին պահում, չնայած հասարակությունն ու լրատվամիջոցները փորձում էին դրա հետ կապված որևէ բան իմանալ։ Մի քանի օր անց հիվանդանոցից դուրս գրվելով՝ նա ստացել է երկրորդ կաթվածը 2016 թվականի նոյեմբերի 17-ին, որն այդ անգամ ճակատագրական է եղել․ մահացել է դեկտեմբերի 7-ին[9]։
|