Մարի Հայմ-Ֆյոգտլին գերմ.՝ Marie Heim-Vögtlin | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1845[1][2] Բյոցեն, Շվեյցարիա |
Մահացել է | նոյեմբերի 7, 1916[1][2] (71 տարեկան) Ցյուրիխ, Շվեյցարիա[3] |
Գերեզման | Զիլֆելդի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Դավանանք | աթեիզմ[4] |
Մասնագիտություն | բժիշկ և գինեկոլոգ |
Հաստատություն(ներ) | Schweizerische Pflegerinnenschule mit Frauenspital?[5] |
Ալմա մատեր | Ցյուրիխի համալսարան (1873) և Լայպցիգի համալսարան[5] |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր[5] (1874) |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Ամուսին(ներ) | Ալբերտ Հայմ[3] |
Երեխա(ներ) | Առնոլդ Հեյմ և Helene Heim? |
Marie Heim-Vögtlin Վիքիպահեստում |
Մարի Հայմ-Ֆյոգտլին (գերմ.՝ Marie Heim-Vögtlin, հոկտեմբերի 7, 1845[1][2], Բյոցեն, Շվեյցարիա - նոյեմբերի 7, 1916[1][2], Ցյուրիխ, Շվեյցարիա[3]), Շվեյցարիայում առաջին բժշկուհին։ Եղել է գրող և շվեյցարական առաջին գինեկոլոգիական հիվանդանոցի համահիմնադիրը։
Ծնվել է Բյոցեն քաղաքից պաստորի (բողոքականների քահանա) ընտանիքում։ Մասնավոր կրթություն է ստացել Ռոմանդիայում և Ցյուրիխում։
1867 թվականին նրա փեսացու Ֆրիդրիխ Գուլդրեյխ Էրիսմանը՝ բժշկության ուսանող, ետ է տվել նշանը և ամուսնացել Նադեժդա Սուսլովայի (1843—1918) հետ։ Ի պատասխան դրան՝ Մարին իրեն նվիրել է Ցյուրիխի համալսարանում բժշկության ուսանելուն, որը Եվրոպայում առաջին բժշկական ֆակուլտետն էր, որ ընդունելություն ուներ կանանց համար։ Դա ազգային աղմուկ է առաջացրել[6], քանի որ նախկինում միայն օտարերկրացի կանայք (ինչպես օրինակ ռուս Ն. Սուսլովան) ընդունվել։
Գերազանց հանձնելով քննությունները[7]՝ Մարին գինեկոլոգիա է սովորել Լայպցիգում և աշխատել Դրեզդենի ծննդատանը։ 1874 թվականի հուլիսի 11-ին նա դոկտորական աստիճան է ստացել Ցյուրիխի համալսարանում, դիսերտացիան եղել է աշխատանքի ժամանակ իգական սեռական համակարգի դրության մասին։ Ցյուրիխում բժշկական պրակտիկա իրականացնելու պաշտոնական թույլտվության համար անհրաժեշտ է եղել նրա հոր միջամտությունը։
Թեպետ նրա գործառությունն սկսվել է մի քանի հաճախորդներից, նա արագորեն ձեռք է բերել շնորհալի և լավ բժշկի համբավ, հատկապես առանձնացրել են նրա վերաբերմունքը աղքատ կանանց հանդեպ։
1875 թվականին Մարին ամուսնացել է հայտնի երկրաբան Ալբերտ Հայմի հետ, ինչից հետո նա տվել է իր թույլտվությունը (ըստ այդ ժամանակների օրենքի), որպեսզի Մարին շարունակի աշխատել ամուսնություն կնքելուց հետո։ Զույգն ունեցել է երկու երեխա՝ Առնոլդը և Հելենը, ինչպես նաև որդեգրած երեխա։
Մարի Հայմ-Ֆյոգտլինը մահացել է 1916 թվականին թոքերի հիվանդությունից։
1901 թվականին եղել է Շվեյցարիայում առաջին գինեկոլոգիական հիվանդանոցի (Schweizerische Pflegerinnenschule mit Spital) համահիմնադիրը։ Այնտեղ աշխատել է որպես գանձապահ։ Եղել է կանանց ընտրական իրավունքի և Ժուժկալության միավորման ակտիվ մասնակից։
Հրատարակել է մի քանի գրքեր կանանց և երեխաների համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Հայմ-Ֆյոգտլին» հոդվածին։ |
|