Մարի Մոլիդ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | հանդբոլիստ |
Երկիր՝ | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 8, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տրոնհեյմ, Նորվեգիա |
Ակումբ՝ | Larvik HK? |
Հասակ՝ | 181 սանտիմետր[2] |
Մարի Քրիստինե Սյոբսթադ Մոլիդ (նորվ.՝ Mari Kristine Søbstad Molid, օգոստոսի 8, 1990[1], Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ։ «Լարվիկ» ակումբի ձախ պաշտպան։ Նորվեգիայի հանդբոլի կանանց հավաքականի ձախ պաշտպան։ Եվրոպայի չեմպիոն (2010): 2011 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։
«Քոլստադ» նորվեգական ակումբի սանուհի է։ Ակումբային դեբյուտը կայացել է Նորվեգիայի բարձրագույն լիգայում՝ 2006/2007 թվականներին, երբ խաղում էր «Բյոսեն»[3] ակումբի կազմում։ Այս ակումբի հետ 2007 թվականին Մարի Մոլիդը դուրս ելավ Գավաթի եզրափակիչ խաղերին։ Ակումբը պարտվեց ռումինական «Ռեմնիցու Վալչյա» ակումբին։ 2012-ից 2014 թվականներին մոլիդը խաղացել է «Լևանգեր»[4] ակումբում։
2014 թվականին հայտնվում է «Լարվիկ»[5] ակումբում։
Նորվեգիայի հանդբոլի կանանց հավաքականի կազմում Մարի Մոլիդը խաղացել է 67 խաղ՝ խփելով 42 գոլ[6]։ 2010 թվականին հավաքականում դեբյուտը կայացել է սեպտեմբերի 22-ին Շվեյցարիայի դեմ խաղում։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն իսկ 2011 թվականին՝ աշխարհի չեմպիոն։
Բրոնզ Ռիո դե Ժանեյրո, 2016 թիվ
Ոսկի Բրազիլիա, 2011 Ոսկի Դանիա, 2015
Ոսկի Նորվեգիա/Դանիա 2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Մոլիդ» հոդվածին։ |
|