Մարիա Ալեխանդրա Վիկունյա

Մարիա Ալեխանդրա Վիկունյա
իսպ.՝ María Alejandra Vicuña Muñoz
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1978(1978-02-13) (46 տարեկան)
ԾննդավայրԳուայակիլ, Էկվադոր
Քաղաքացիություն Էկվադոր
ԿրթությունԳուայակիլի համալսարան
Մասնագիտությունհոգեբան և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԷկվադորի զբոսաշրջության նախարարություն և Q5844640?
ԱմուսինErnesto Carrión?
Ծնողներհայր՝ Leonardo Vicuña?
Զբաղեցրած պաշտոններԷկվադորի Ազգային ժողովի անդամ, Էկվադորի փոխնախագահ, նախարար և փոխնախագահ
ԿուսակցությունADN?[1] և Bolivarian Alfarist Alliance?
ԱնդամությունԼենին Մորենոյի կառավարություն
ԵրեխաներEmilia Carrión Vicuña?
 María Alejandra Vicuña Վիքիպահեստում

Մարիա Ալեխանդրա Վիկունյա Մունոս (իսպ.՝ María Alejandra Vicuña Muñoz, փետրվարի 13, 1978(1978-02-13), Գուայակիլ, Էկվադոր), էկվադորցի քաղաքական գործիչ, որը զբաղեցրել է Էկվադորի փոխնախագահի պաշտոնը նախագահ Լենին Մորենոյի օրոք՝ 2018 թվականի հունվարից դեկտեմբեր[2]` նախկինում զբաղեցնելով Էկվադորի բնակարանային շինարարության և քաղաքաշինության զարգացման նախարարի պաշտոնը[3]։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ալեխանդրա Վիկունյան ծնվել է 1978 թվականի փետրվարի 13-ին Գուայակիլ քաղաքում։ Սովորել է Գուայակիլի համալսարանում, որտեղ ստացել է կլինիկական հոգեբանի և գործնական վարչարարության բակալավրի աստիճաններ։ Ամուսնացած է գրող Էռնեստո Կարիոնի հետ և ունի մեկ դուստր։

Երիտասարդ տարիքում Վիկունյան սկսել է իր քաղաքական կյանքը որպես հոր՝ Լեոնարդո Վիկունայի կողմից հիմնադրված Ալֆարիստական բոլիվարիանական ալյանսի (Alianza Bolivariana Alfarista) շարժման մասնակից։ Նա մյուս ձախ քաղաքական ուժերի հետ ստեղծել է PAIS ալյանսը՝ 2006 թվականի նախագահական ընտրություններում Ռաֆայել Կորրեայի թեկնածությանը աջակցելու նպատակով։ 2007 թվականին Հարկային ծառայությունում նշանակվել է կադրերի գծով տարածաշրջանային համակարգող։

Վիկունյան Ազգային ժողովում առաջին անգամ ընտրվել է 2009 թվականին, նորից վերընտրվել է 2013 թվականին[4]։ Ազգային ժողովում նա զբաղեցրել է Էկվադորի քաղաքացիների առողջության և բարեկեցության ամենամեծ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, եղել է նաև Կրթության, գիտության, տեխնոլոգիայի և հաղորդակցության հանձնաժողովի հիմնադիրներից մեկը[5]։ 2017 թվականի մայիսին նախագահ Լենին Մորենոն նրան նշանակել է Քաղաքային զարգացման և Բնակարանային շինարարության նախարար[6]։ Փոխնախագահ Խորխե Գլասին պաշտոնից հեռացնելուց հետո Վիկուսյան նշանակվել է փոխնախագահի պաշտոնակատար, մինչ Գլասի դեմ առաջադրված կոռուպցիայի մեղադրանքները պարզելը։

Էկվադորի փոխնախագահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլասը դատապարտվում է կոռուպցիայի համար Odebrecht-ում կաշառակերության սկանդալի կապակցությամբ[7]։ Քանի որ փոխնախագահի պաշտոնը ավելի քան 90 օր դատարկ մնաց, Ազգային ժողովը ստիպված էր քվեարկել այն թեկնածուի օգտին, ով երկար ժամանակ զբաղեցրել էր փոխնախագահի պաշտոնը։

2018 թվականի հունվարի 6-ին Վիկունյան պաշտոնապես երդվել է Էկվադորի փոխնախագահի պաշտոնում այն բանից հետո, երբ Ազգային ժողովը քվեարկել է նրան այդ պաշտոնում հաստատելու հարցը։ Նրան հաստատել են այն բանից հետո, երբ Ազգային ժողովի 70 անդամներ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, 17 պատգամավոր դեմ է քվեարկել առաջադրմանը, իսկ 19-ը՝ ձեռնպահ[8]։ 1996 թվականից Ռոզալիա Արտեագայի պաշտոնավարման ավարտից հետո նա դարձել է երկրորդ կինը, որը երբևէ զբաղեցրել է Էկվադորի փոխնախագահի պաշտոնը։

2018 թվականի դեկտեմբերի 3-ին Վիկունյան հեռացվել է փոխնախագահի պաշտոնից` կապված կոռուպցիոն սկանդալի հետ[9][10]։ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին Վիկունյան հայտարարել է փոխնախագահի պաշտոնը թողնելու իր ցանկության մասին[11][12][13][14][15]։ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին Օտտո Սոնենհոլցներն ընտրվել է Էկվադորի փոխնախագահ՝ Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո։

2020 թվականին Մարիա Ալեխանդրա Վիկունյան մեկ տարով ազատազրկվել է[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. El Comercio (իսպ.) — 1906.
  2. BN Americas. «Ecuador names new vice president». Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  3. Havana Times. «Ecuador Has a New Female VP». Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  4. «María Alejandra Vicuña Muñoz | Asambleistas | Elecciones Ecuador 2013». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Lenín Moreno encarga Vicepresidencia a María Alejandra Vicuña y le asigna funciones: dar seguimiento a la consulta | El Comercio». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  6. «¿Quiénes son los integrantes del Gabinete de Lenín Moreno? | El Comercio». web.archive.org. 2017 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  7. BBC News. «Ecuador VP Jorge Glas sentenced for corruption in Odebrecht case». Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  8. XinhuaNet. «Ecuadorian lawmakers elect new vice president». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. «Ecuador VP Removed, Accused of Taking Kickbacks from Aide | Voice of America - English». www.voanews.com.
  11. Zibell, Matías (2018 թ․ դեկտեմբերի 5). «La "maldición" de los vicepresidentes en Ecuador: Lenín Moreno vuelve a perder a su número dos con la renuncia de María Alejandra Vicuña» – via www.bbc.com.
  12. Tiempo, Casa Editorial El (2018 թ․ դեկտեմբերի 4). «Vicepresidenta de Ecuador salió del cargo por escándalo de corrupción». El Tiempo.
  13. «La vicepresidenta de Ecuador renuncia tras el escándalo por cobrar un porcentaje a sus empleados». abc. 2018 թ․ դեկտեմբերի 4.
  14. de 2018, 4 de Diciembre. «Acusada de corrupción, renunció la vicepresidente de Ecuador». infobae.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. «Vicepresidenta de Ecuador renuncia tras ser acusada de corrupción». Diario La Prensa.
  16. «EcuadorTimes.net | Breaking News, Ecuador News, World, Sports, Entertainment » María Alejandra Vicuña is sentenced to one year in jail». www.ecuadortimes.net.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ալեխանդրա Վիկունյա» հոդվածին։