Մարիա Գրիմանի | |
---|---|
Ծնվել է | 17-րդ դար[1] |
Մահացել է | ոչ վաղ քան 1718 |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Մարիա Մարգերիտա Գրիմանի (իտալ.՝ Maria Margherita Grimani, գործուներության տարիները՝ 1713-1718), իտալացի կոմպոզիտոր։
Մարիա Մարգերիտա Գրիմանիի մասին կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Կա վենետիկյան նշանավոր Գրիմանի տոհմը, սակայն առկա չէ Գրիմանիի՝ այդ տոհմին պատկանելության ապացույց[2]։ Հայտնի չէ նաև այն, թե արդյոք դա նրա օրիորդական ազգանունն է, թե ամուսնու ազգանունը։ Հնարավոր է, որ 1713-1718 ընկած ժամանակահատվածում նա ապրել է Վիեննայում, որտեղ նրա ստեղծագործությունները, հնարավոր է, ցուցադրվել են Վիեննական պալատական թատրոնում[3]։ Չի բացառվում նաև այն, որ նա եղել այն ժամանակ արքունիքում ապրող կանոսիսներից[4]։
Մեզ հասած ստեղծագործությունների արդյունքում, Գրիմանին հայտնի միայն, որպես կոմպոզիտոր։ Նրա ստեղծագործություններից են՝ «Պալլադա և Մարս»՝ (իտալ.՝ Pallade e Marte)՝ երկու երգչի համար նախատեսված «դրամատիկ երգ», որը կատարվել է 1713 թվականի նոյեմբերի 4-ին՝ Կառլ VI կայսեր անվանակոչության օրը[2]։ Դա վիեննական արքունիքում կատարված առաջին օպերային բնույթի ստեղծագործությունն էր[3]։ Այն գրվել է սոպրանոյի և ալտի համար՝ թավջութակի, հոբոյի, թեորբայի, լարային գործիքների և բաս կոնտինուոյի ուղեկցությամբ։ Վոկալային պարտիան սոլիստների կողմից արիաների կատարման և ավարտական զուգերգի հաջորդականություն է։ Երաժշտական արիաները բնորոշ են այդ ժամանակաշրջանի իտալական և վիեննական երաժշտությանը և շատ ընդհանրություններ ունեն այլ կին կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ[2]։
Բացի այդ, պալատում կատարվել են նաև Գրիմանիի երկու օրատորիաները՝ «Մարիայի և Ելիզավետայի հանդիպումը»՝ (իտալ.՝ La visitazione di Elisabetta) 1713 թվականին (կրկնակի կատարումը՝ 1718) և «Հովհաննես Մկրտչի գլխատումը» (իտալ.՝ La decollazione di S Giovanni Battista) 1715 թվականին։ Լիբրետոյի հեղիանակն անհայտ է[3]։
1718 թվականից հետո Գրիմանիի անունը չի հիշատակվել[2]։