Մարիա Էլիզաբետտա Ալբերտի-Կազելլատի իտալ.՝ Maria Elisabetta Alberti Casellati | |
Կուսակցություն՝ | Առաջ, Իտալիա, Ազատության ժողովուրդ և Առա՜ջ, Իտալիա |
---|---|
Կրթություն՝ | Հայրապետական Լատերանի համալսարան և Ֆերարայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 12, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Ռովիգո, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ի ծնե անուն | իտալ.՝ Maria Elisabetta Alberti |
Պարգևներ | |
Մարիա Էլիզաբետտա Ալբերտի (իտալ.՝ Maria Elisabetta Alberti), ամուսնու կողմից Կազելլատի (իտալ.՝ Casellati; օգոստոսի 12, 1946, Ռովիգո, Վենետո, Իտալիա), իտալացի իրավաբան և քաղաքական գործիչ, Իտալիայի Սենատի նախագահ (2018-2022), այս պաշտոնում Իտալիայի պատմության մեջ առաջին կինն է։
Ծնվել է 1946 թվականի օգոստոսի 12-ին Ռովիգոյում, բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել Ֆերարայի համալսարանում, կանոնական իրավունք է սովորել պապական Լատերանի համալսարանում։ Աշխատել է Պադովայի համալսարանում՝ «Կանոնական և եկեղեցական իրավունք» մասնագիտությամբ[1]։
Դարձել է հայտնի փաստաբան, ընտանեկան իրավունքի մասնագետ։ Մասնավորապես, նա զբաղվել է ֆուտբոլիստ Ստեֆանո Բետարինիի և դերասանուհի Սիմոնա Վենտուրայի ամուսնալուծությամբ[2]։
1994 թվականին առաջին անգամ ընտրվել է Սենատ Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցության աջակցությամբ, հետագայում անփոփոխ կերպով հաստատել է իր մանդատը՝ 1996 թվականին բաց թողնելով միայն մեկ գումարում, իսկ 2014 թվականի սեպտեմբերին վաղաժամկետ թողել է խորհրդարանական աշխատանքը մագիստրատուրայի բարձրագույն խորհրդում ընտրվելուց հետո։ 2013 թվականի մարտի 21-ից մինչև 2014 թվականի սեպտեմբերի 25-ը եղել է Սենատի նախագահության քարտուղար, կուսակցությունում զբաղեցրել է արբիտրների ազգային կոլեգիայի անդամի և առողջապահության դեպարտամենտի ազգային տնօրենի պաշտոնները[3]։
2004-2006 թվականներին Բեռլուսկոնիի երկրորդ և երրորդ կառավարությունների առողջապահության նախարարությունում եղել է կրտսեր պետքարտուղար, իսկ 2008 թվականի մայիսի 12-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 16-ը՝ Բեռլուսկոնիի չորրորդ կառավարության արդարադատության նախարարությունում։
2014 թվականի սեպտեմբերի 14-ին խորհրդարանական քվոտայով ընտրվել է մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի կազմում՝ խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում ստանալով 489 ձայն (մոտ 75%)։ 2018 թվականին վերընտրվել Է Սենատում[4]։
2018 թվականի մարտի 4-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկին ընտրվել է Վենետոյի մարզի Սենատ։
2018 թվականի մարտի 24-ին ընտրվել է Սենատի նախագահ՝ ստանալով սենատորների 319 ձայներից 240-ը և դառնալով այդ պաշտոնում Իտալիայի պատմության մեջ առաջին կինը (երկրում նշանակությամբ երկրորդը), ինչպես նաև Իտալիայի պատմության մեջ ամենաբարձր պետական պաշտոնին հասած կինը[5]։
12018 թվականի ապրիլի 8-ին Նախագահ Մատարելլան Ալբերտի Կազելատիին հանձնարարել է նախապես ուսումնասիրել աջ կենտրոնամետ դաշինքի եւ հինգ աստղերի շարժման հիման վրա կառավարություն ձեւավորելու հնարավորությունը (վերջինս անմիջապես հայտարարել է, որ Բեռլուսկոնիի մասնակցությունը նոր կաբինետին բացառվում է)[6]։
2022-ում առաջադրվել է որպես թեկնածու Իտալիայի Հանրապետության նախագահի քվեարկության ցուցակներում[7]։
2022 թվականի հոկտեմբերի 13-ին Նոր 19-րդ գումարման Սենատի նախագահ է ընտրվել Ինյացիո Լա Ռուսան[8]։
2022 թվականի հոկտեմբերի 22-ին, կառավարության ձևավորման ժամանակ, Մելոնի Ալբերտի-Կազելատին նշանակվեց նախարար՝ առանց ինստիտուցիոնալ բարեփոխումների պորտֆելի[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Էլիզաբետտա Ալբերտի-Կազելլատի» հոդվածին։ |
|