Մարիա Լավո Marie Catherine Laveau | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1794 |
Ծննդավայր | Նոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 16, 1881 (86 տարեկանում) |
Մահվան վայր | Նոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ |
Գերեզման | Saint Louis Cemetery No. 1[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Վուդու, folk Catholicism? և Louisiana Voodoo?[2] |
Մասնագիտություն | ակնաբույժ և Վարսահարդար |
Ամուսին | Ժակ (ամուսնություն՝ 1819-1820) |
Ծնողներ | հայր՝ Charles Trudeau dit Laveau II, FMOC?[3] |
Երեխաներ | Մարիա Լավո II (1827-1895) |
Marie Laveau Վիքիպահեստում |
Մարիա Լավո (անգլ.՝ Marie Catherine Laveau, սեպտեմբերի 10, 1801[6][7], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - հունիսի 15, 1881[4][5], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ)[8], 19-րդ դարում Նոր Օռլեանի լուիզիանական վուդուի գլխավոր քրմուհի («մամբո») և իր ժամանակի քաղաքի ամենաազդեցիկ բնակիչներից մեկը։ Դեռ կյանքի օրոք կոչվել է «Վուդուի թագուհի», իսկ հետագայում դարձել բազմաթիվ հեքիաթների և դիցաբանական լեգենդների հերոսուհի։ Նրա դուստրը՝ Մարի Լավո II-ը (անգլ.՝ Marie Laveau II), նույնպես դավանել է վուդու[9]։
Ենթադրվում է, որ Մարիա Լավոն ծնվել է Նոր Օռլեանում 1794 թվականին, սպիտակամորթ ագարակատիրոջ և ազատ կրեոլուհու ընտանիքում։ Այլ տվյալներով՝ նա ծնվել է 1801 թվականի սեպտեմբերի 10-ին[10]։ 1819 թվականին նա ամուսնացել է Ժակ (այլ տվյալներով՝ Սանտյագո) Պերիսի հետ, ով ներգաղթել էր Լուիզիանա 1809 թվականին՝ Հայիթիի հեղափոխության հաղթանակից հինգ տարի անց։ Պահպանվել է նրանց ամուսնության վկայականը։
1820 թվականին Ժակը մահացել է չբացահայտված հանգամանքներում, և Մարիան սկսել է աշխատել որպես վարսահարդար, ով սպասարկում էր հարուտ հաճախորդներին։ Նա ունեցել է սիրեկան Քրիստոֆ անունով, որի հետ ապրել է մինչև նրա կյանքի ավարտը՝ 1835 թվականը, և որից էլ, ինչպես հայտնում է լեգենդը, ունեցել է տասնհինգ երեխա, այդ թվում նաև Մարիա Լավո կրտսերին։ Վերջինս ծնվել է 1827 թվականին։
Մարիա Լավոն համարվում է լուիզիանական վուդուի հիմնադիրներից մեկը, որը քաղաքի ընտրախավի հետ կապերի շնորհիվ ապահովել է իրեն անհրաժեշտ ծանոթություններ և հովանավորնե`ր ի դեմս հարուստ ու ազդեցիկ մարդկանց։ Տեղի քրիստոնեական հոգևորականությունը ատել է նրան և մի քանի անգամ փորձել նրան դատի տալ, սակայն վերնախավի հետ ունեցած կապերի շնորհիվ, փրկվել է։ Իր համար առաջնային նպատակ ունենալով սպիտակամորթ բնակչության շրջանում փոխել պատկերացումները վուդուի՝ որպես «սատանային պաշտամունքի» մասին, Մարիան ավելացրել է որոշ քրիստոնեական խորհրդանշաններ, որպեսզի փորձի համոզել անբարյացակամ մարդկանց, թե վուդուն կապ ունի քրիստոնեության հետ։ Համոզելու տաղանդի շնորհիվ` նա այս կամ այն աստիճանով վուդուի հավատքի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք է ապահովել Նոր Օռլեանի հարուստ կրեոլների մոտ, որոնք հաճախ ներկա էին լինում նրա կատարած ծեսերի, այդ թվում նաև վուդուի գլխավոր լոա Դամբալային պաշտելու ընթացքում։ Այնուամենայնիվ, չկան վստահելի աղբյուրներ, որոնք լույս կսփռեին նրա կյանքից առանձին մանրանրամասների վրա, բայց դրա փոխարեն կան մեծ թվով լեգենդներ։ Նրանցում մասնավորապես ասվում է, որ Լավոն տիրապետում էր գուշակության և հիվանդությունների բուժման կախարդական ունակությունների, ունեցել է մի շարք իրազեկիչներ, որպեսզի տեղյակ լինի քաղաքի իրադարձություններին, և նույնիսկ ունեցել հասարակաց տուն։
Մահացել է 1881 թվականի հունիսի 15-ին, մոտավորապես 87 տարեկան հասակում և թաղված է Սենթ Լուիսի գերեզմանոցում։ Նրա դուստրը՝ Մարիա Լավո կրտսերը (մահացել է մոտավորապես 1895 թվականին), նույնպես դավանել է վուդու և մոր մահից հետո փաստացի դարձել նրա ժառանգորդը, ինչի պատճառով երբեմն դժվար է եղել հաստատել, թե այս կամ այն լեգենդում որ Մարիա Լավոյի մասին է գնում խոսքը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Լավո» հոդվածին։ |
|