Մարիա Կոլետ | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Դրեքսելի համալսարան և Rutgers University–Camden? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | հույներն ԱՄՆ-ում |
Ծննդյան օր | հուլիսի 21, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մարիա Կոլետ (անգլ.՝ Maria Collett, հուն․՝ Μαρία Τζανάκη, հուլիսի 21, 1974, Աթենք, Հունաստան[1][2][3][4]), ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչ, Փենսիլվանիայի Սենատի անդամ[5][6]։ ԱՄՆ-ի հունական համայնքի առաջին ներկայացուցիչը, որն ընտրվել է Փենսիլվանիայի Սենատում։
Ծնվել է հույն ներգաղթյալ Էմանուել Ձանակիսի և ամերիկուհի Ջանեթ Ռասելի ընտանիքում[7][8][9][10]։ Մարիամը մոտ չորս տարեկան էր, երբ նրա ընտանիքը Հունաստանից ներգաղթեց ԱՄՆ[4]։ Ունի ավագ եղբայր Ջորջ Ձանակիսը[3][11][12]։
Ավարտել է Մերիլենդի համալսարանը, անգլերենի և գրականության բակալավրի աստիճանով, Ռատգերի համալսարանի իրավաբանական դպրոցը, իրավունքի դոկտորի աստիճանով (1999) և Դրեկսելի համալսարանի բուժքույրերի և բժշկական աշխատողների քոլեջը, հիվանդների խնամքի բակալավրի աստիճանով (2009)[2][5]։
Կարիերան սկսել է որպես գլխավոր դատախազի տեղակալ Կամդեն շրջանում (Նյու Ջերսի)։ Ներկայացնում էր դաժան վերաբերմունքի զոհ դարձած և առանց խնամակալության մնացած երեխաների շահերը[2]։
Աշխատել է Բրեքենրիջի հիվանդանոցում (2009-2012) և Սուրբ Ղուկասի հիվանդանոցում (2012-2014), ինչպես նաև Genesis HealthCare ընկերությունում (2014-2015)[2][5]։
2015 թվականից՝ Medicaid ծրագրի բուժքույր-հրահանգիչ և Aetna ընկերությունում ուսումնական դասընթացների մշակող[2][5]։
2019 թվականից Փենսիլվանիայի Սենատի անդամ է[5]։
Ամուսնացած է Լեն Քոլեթի հետ, որը մասնագիտությամբ իրավաբան է։ Ընտանիքը բնակվում է Փենսիլվանիայում[6][10]։
|