Մարիա Կրայա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1911[1] Զադար |
Երկիր | Ալբանիա |
Մահացել է | նոյեմբերի 21, 1999[1] (88 տարեկան) Տիրանա, Ալբանիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | University of Music and Performing Arts Graz? |
Marie Kraja Վիքիպահեստում |
Մարիա Կրայա (ալբ․՝ Marie Kraja, սեպտեմբերի 24, 1911[1], Զադար - նոյեմբերի 21, 1999[1], Տիրանա, Ալբանիա), ալբանացի օպերային երգչուհի։
Ծնվել է 1911 թվականին Զադարում՝ կաթոլիկների ընտանիքում (Դալմացիայի թագավորություն, որն ավելի ուշ մտել է Ավստրո Հունգարիայի կազմի մեջ), որը բնակվել է Նիլ Ալան շրջանում։ Եղել Է Մայր Թերեզայի բարեկամուհին[2][3]։ Վեց տարեկանում, ընտանիքի հետ տեղափոխվել է հայրենիք՝ Ալբանիա, քաղաք Շկոդեր։ Ալբանիայում ապրելու տարիներին ծանոթացել է ազգային ավանդույթներին և ալբանական մշակույթին[4]։
1930 թվականին սկսել է զբաղվել երգով։ Երաժշտական կրթություն ստացել է Գրացում, Ավստրիայում Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի մասնաճյուղում, կրթությունը ավարտել է 1934 թվականին։ Սովորելուց հետո դասավանդել է Շկոդերի միջնակարգ դպրոցում, ապա՝ Տիրանայի Մանկավարժական ինստիտուտում։ Տիրանայում որպես երգչուհի հանդես է եկել դաշնակահար Տոնին Գուրազիույի հետ։ Կրայան Ալբանիան ներկայացրել է Վիեննայի «Ազգերի երեկոյին»։
Մարիայի երգը հանդիսանում է յուրօրինակ, որը պայմանավորված էր մի փոքր գերմանական բարբառով, որն էլ իր հերթին ճշգրտություն էր տալիս տեքստերի ձևակերպմանը, որոնք նա երգում էր։ Երգչուհու երգացանկում կային ավանդական քաղաքային ալբանական երգեր, որոնք հնչում էին նոր կատարմամբ պրոֆեսիոնալ երգչուհու կողմից։ Նա շրջագայել է ալբանացի դաշնակահարուհի Լոլա Գյոկայի հետ, նրա հետ համատեղ ձայնագրել է ավելի քան 300 երգ[4]։
1937 թվականին Մարիան համերգ է տվել Բարիում, Իտալիայում, իսկ հաջորդ տարի նա հանդես է եկել Մյունխենում, Գերմանիայում[5]։ 1938 թվականին նա Լոլա Կյոկայի և Տեֆտա Տաշկո-Կոկոյի հետ համատեղ կազմակերպել է մի շարք բարեգործական համերգներ հունգարացի երաժիշտ Քրիստ Կոկոյի Միլանում ուսուցման համար դրամական միջոցներ հավաքելու նպատակով։ 1939 թվականին համերգ է տվել Ֆլորենցիայում[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Կրայան դասավանդել է Հորդանանի Միշայի երաժշտական ակադեմիայում, զուգահեռ շարունակելով հանդես գալ օպերայի բեմում։ Իսկ 1959 թվականին դարձել է կոմպոզիտոր Պրենկե Յակով և լիբրետիստ Լլազարա Սիլկի առաջին ալբանական Mrika օպերայի մեներգչուհի[5]։
Երգչուհու առավել հայտնի ելույթներից կարելի է առանձնացնել նրա կատարումը կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Իոլանտա» և կոմպոզիտոր Բեդրժիխ Սմետանայի «Վաճառված հարսնացուն» օպերաներում, որոնք բեմադրվել են Ալբանիայի օպերայի և բալետի ազգային թատրոնում։
Մահացել է Տիրանայում 1999 թվականին։ Նա Ալբանիայում արժանացել է Ալբանիայի Ժողովրդական արտիստի կոչմանը[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կրայա» հոդվածին։ |
|