Մարիա Ուիլման

Մարիա Ուիլման
Ծնվել էապրիլի 29, 1867(1867-04-29)[1]
Բոֆոտր Ուեստ, Արևմտյան Կապ, ՀԱՀ
Մահացել էնոյեմբերի 9, 1957(1957-11-09)[1] (90 տարեկան)
Ջորջ, Արևմտյան Կապ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունբուսաբան, երկրաբան և հնագետ
Հաստատություն(ներ)McGregor Museum?
Գործունեության ոլորտբուսաբանություն
Պաշտոն(ներ)թանգարանի տնօրեն
Ալմա մատերՔեմբրիջի համալսարան[1] և Good Hope Seminary High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն

Մարիա Ուիլման (անգլ.՝ Maria Wilman, ապրիլի 29, 1867(1867-04-29)[1], Բոֆոտր Ուեստ, Արևմտյան Կապ, ՀԱՀ - նոյեմբերի 9, 1957(1957-11-09)[1], Ջորջ, Արևմտյան Կապ, ՀԱՀ), հարավաֆրիկացի երկրաբան, բուսաբան։ Եղել է Քիմբերլիի ՄաքԳրեգորի թանգարանի առաջին տնօրենը և երկրորդ հարավաֆրիկացի կինը, որն Անգլիայում սովորել է Քեմբրիջի համալսարանում[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ուիլմանը ծնվել է 1867 թվականի ապրիլի 29-ին ՀԱՀ Բոֆորտ Ուեսթ քաղաքում։ Եղել է Հերբերտ Ուիլյամի հինգերորդ և Էնգելա Յոհաննա Նիտլինգի իններորդ դուստրը[4]։ Նրա հայրը Հարավային Ամերիկա էր ներգաղթել Յորքշիրից և Ջոն Մոլտենոյի Կապի կառավարությունում խորհրդարանի անդամ էր Բոֆորտ Ուեսթից[5]։

Մարիա_Ուիլմանը նախ ավարտել է Քեյփթաունի «Բարեհուսո ճեմարանը», այնուհետև 1885 թվականին ընդունվել է Քեմբրիջի համալսարան՝ դառնալով երկրորդ հարավաֆրիկացի կինը, որն ընդունվել է Քեմբրիջի համալսարան։ 1888 թվականին Մարիա Ուիլմանն ավարտել է Քեմբրիջի Նյունհեմի քոլեջի բնագիտության, միներալոգիայի և քիմիայի դասընթացները, 1895 թվականին ստացել է բուսաբանության մագիստրոսի կոչում։ Սակայն կանայք մինչև 1930-ական թվականներ պաշտոնապես գիտական աստիճաններ չեն ստացել, ուստի Ուիլյամը փաստացի մինչև 1931 թվականի նոյեմբեր մագիստրոսի իր աստիճանը չի ստացել[3]։

1939 թվականին պատվավոր դոկտորի կոչում է ստացել Յոհանեսբուրգում գտնվող Ուիտուոտերսրանդի համալսարանից[3]։

Հարավաֆրիկյան թանգարանի անձնակազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլմանի թանգարանային կարիերան սկսվել է, երբ նա Անգլիայից վերադարձել է Հարավային Աֆրիկա, և որպես կամավոր աշխատել Քեյփթաունի Հարավաֆրիկյան Իզիկո թանգարանի երկրաբանության բաժնում։ Քանի որ նա պաշտոնապես գիտական աստիճան չէր ստացել և հայրն էլ հավանություն չէր տվել նրա աշխատավարձ վաստակելուն, Ուիլմանը թանգարանում կատարած աշխատանքի դիմաց չէր վարձատրվում[3]։ Այնուամենայնիվ, մինչև 1902 թվական նա որպես կամավոր աշխատեց թանգարանում, այնուհետև դարձավ երկրաբանության բաժնի օգնական[5]։

Հարավաֆրիկյան թանգարանում աշխատելու տարիներին Ուիլմանն աշխատել է Լուիս Ալբերտ Պերիգուեի հետ, որը հետաքրքրվում էր բուշմեններով և նրանց մշակույթով, ինչը հնարավորություն է տվել Ուիլմանին մի քանի հետազոտական այցեր կատարել Հյուսիսային Կապ և Զիմբաբվե[3]։

1906 թվականին Մարիա Ուիլմանը կարևոր այց է կատարել Քիմբերլի, Ֆրեյբուրգ շրջան, այնուհետև՝ հյուսիս, հավաքել նմուշներ և տվյալներ ժայռապատկերների մասին, ինչը դարձել է նոր նախագծի սկիզբ և երեք տասնամյակ անց ներկայացվել է Ուիլմանի Քեմբրիջում տպագրված Rock engravings of Griqualand West and Bechuanaland (1933) հրատարակությունում[4]։ Այն շուրջ հինգ տասնամյակ Հարավային Աֆրիկայում մնաց ժայռային արվեստի ձեռնարկ[3]։

Ուիլմանը շարունակել է ուսումնասիրել ժայռային արվեստը, ինչպես նաև բուշմենների և հոտենտոտների մշակույթն իր կյանքի ընթացքում[3]։

Քիմբերլիի ՄաքԳրեգորի թանգարանի տնօրեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին Ուիլմանը նշանակվել է Քիմբերլիում հիմնադրված ՄաքԳրեգորի նոր թանգարանի տնօրեն։ Նույն տարում նա թանգարանում հիմնել է հերբարիում և սկսեց մշակել տարածաշրջանային բուսական կյանքի իր հավաքածուն, որը ներառում է Հյուսիսային Կապի կարևոր նմուշներ[6]։

ՄաքԳրեգորի թանգարանում նրա բուսաբանական աշխատանքը հանգեցրեց Preliminary Checklist of the Flowering Plants and Ferns of Griqualand West (1946) հրատարակությանը[6]։ Նա նաև Քիմբերլիում ներկայացրեց մեսկիտ և բրախիխիտոն ծառեր և ԱՄՆ հաստատություններին և կազմակերպություններին ներկայացրեց Հարավաֆրիկյան խոտի սերմերը[5]։ Ոմանք այս խոտի տեսակները վերագրել են Տեխասի նահանգին[4]։

Ուիլմանը 1947 թվականին հրաժարվեց ՄաքԳրեգորի տնօրինությունից, սակայն շարունակեց աշխատել երկրաբանության և բուսաբանության ուսումնասիրությունների շուրջ[7]։ 1953 թվականին անցել է թոշակի և հաստատվել ՀԱՀ Ջորջ քաղաքում։ Մահացել է 1957 թվականի նոյեմբերի 9-ին։ Ամուսնացած չի եղել[4]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ուիլմանի պատվին անվանել են մի քանի բույսերի տեսակներ, այդ թվում՝ Wilman lovegrass (Eragrostis superb), Watsonia wilmaniae, Stapelia wilmaniae, Ruschia wilmaniae, Hereroa wilmaniae, and Nananthus wilmaniae.[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Biographical Database of Southern African Science — 2002.
  2. Carlstein, Brigit 2007. Miss Maria Wilman: 1867–1957. In Hart, R. (ed) 2007. Chapters from the past: 100 years of the McGregor Museum, 1907–2007. Kimberley: McGregor Museum
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 "Maria Wilman" Արխիվացված 20 Օգոստոս 2012 Wayback Machine (2012). The African Rock Art Digital Archive. Retrieved 24 September 2012.
  4. 4,0 4,1 4,2 4,3 "Maria Wilman" (1995). In New Dictionary of South African Biography. Pretoria: HSRC. Retrieved 24 September 2012.
  5. 5,0 5,1 5,2 "Maria Wilman" (1981). In Botanical Exploration: South Africa. Retrieved 24 September 2012.
  6. 6,0 6,1 6,2 "The KMG Herbarium: An Ark of Plant Diversity" Արխիվացված 2017-10-21 Wayback Machine (n.d.). Botany Department: McGregor Museum Kimberley. Retrieved 24 September 2012.
  7. "Homepage" Արխիվացված 2013-08-10 Wayback Machine (2007). McGregor Museum. Retrieved 24 September 2012.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]