Մարիա Օկչիպինտի Maria Occhipinti | |
---|---|
Ծնվել է | 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռագուզա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 20, 1996 |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա |
Մասնագիտություն | գրող և արհմիութենական գործիչ |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q4004204? |
Մարիա Օկչիպինտի (իտալ.՝ Maria Occhipinti, 1921[1][2][3][…], Ռագուզա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 20, 1996, Հռոմ, Իտալիա), անարխա-ֆեմինիստական շարժման գործիչ Իտալիայում։
Ծնվել է 1921 թվականին սիցիլիական Ռագուզայում։
1944 թվականին նա դարձավ Իտալական կոմունիստական կուսակցության անդամ և մասնակցում էր 1945 թվականին զինվորների զորակոչման դեմ ուղղված ժողովրդական ըմբոստությանը։ Ձերբակալվեց և ծոնաթացավ անարխիստների հետ։ Նրանց հետ մեկտեղ նա հետագայում շարունակեց պայքարն իր ընկերների ազատ արձակման համար, որոնք մնացել էին անազատության մեջ։
Պահպանողական Սիցիլիայի պայմաններում, նա ինչպես և մյուս հասարակական ակտիվ կանայք, ընդդիմանալով հայրիշխանական գենդերային դերերին, նա հալածանքների էր ենթարկվում իր հարևանների և ընտանիքի կողմից։ Այդ իսկ պատճառով տեղափոխվեց Նեապոլ և շատ էր ճանապարհորդում։
Օկչիպինտին հայտնի դարձավ իր ինքնակենսագրության` «Կինը Ռագուզայից» («Una donna di Ragusa») շնորհիվ, որն առաջին անգամ հրատարակվել է 1957 թվականին։
Թեպետև, գիրքը մնաց աննկատ ընդհուպ մինչև 1976 թվական դրա վերահրատարակումը, երբ նրան գրական մրցանակ շնորհվեց։
Թեպետ Օկչիպինտին շատ բանով կանխագործեց 1970-ական թվականներին ֆեմինիստական շարժումը Իտալիայում, սակայն նա քննադատում էր այդ նույն շարժումը։ Նրա կարծիքով, իսկական ֆեմինիզմը պետք է չսահմանափակվեր սեքսուալ ազատությամբ, այլ պետք է ձգտեր ազատվել բոլոր տեսակի ճնշումներից։ «Առաջնության» սկզբունքը պետք է հաղթահարվի, և կանայք պետք է դադարեն ձգտել ինստիտուցիոնալացված իշխանության։ Հեղափոխությունը պետք է կատարվի և ժամանակակից կյանքում և ընտանիքում։ Բացի այդ, Օկչիպինտին վերհանում էր Իտալիայի հյուսիսի կանանց սոցիալ-ռասիստական արհամարհանքը երկրի հարավի կանանց նկատմամբ։
|