Մարիա Ֆերնանդա Էսպինոսա իսպ.՝ María Fernanda Espinosa Garcés | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1964[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Քաղաքացիություն | Էկվադոր |
Կրթություն | Էկվադորի պապական կաթոլիկ համալսարան[2] և Latin American School for Social Sciences? |
Գիտական աստիճան | մագիստրոս |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, դիվանագետ, գրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Ամուսին | Eduardo Mangas? |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of National Defence?, Permanent Representative to the United Nations?, President of the United Nations General Assembly?, Minister of Foreign Affairs of Ecuador? և Minister of Foreign Affairs of Ecuador? |
Կուսակցություն | ADN? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | World Future Council? |
Ստորագրություն | |
María Fernanda Espinosa Վիքիպահեստում |
Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսես (իսպ.՝ María Fernanda Espinosa Garcés, սեպտեմբերի 7, 1964[1], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), էկվադորցի քաղաքական, պետական և դիվանագիտական գործիչ։ Փիլիսոփայության դոկտոր` կրթությամբ աշխարհագրագետ, մարդաբան և քաղաքագետ։ PAIS Alliance կուսակցության անդամ է, Ապագայի Համաշխարհային խորհրդի անդամ։ Եղել է Էկվադորի զբոսաշրջության (2009-2012), պաշտպանության (2012-2014) և արտաքին գործերի նախարար (2017-2018)։ 2018 թվականի սեպտեմբերին կայացած 73-րդ նստաշրջանում եղել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ։
Մարիա Ֆերնանդա Էսպինոսան ծնվել է Սալամանկայում՝ ծնողների այնտեղ գտնվելու ընթացքում։ 1980-ականների սկզբին ավարտել է Lycée La Condamine-ը։ Կիտոյի Լատինական Ամերիկայի սոցիալական գիտությունների ինստիտուտում ավարտել է ասպիրանտուրան` մարդասիրության և քաղաքագիտության բնագավառում, ինչպես նաև Էկվադորի Պապական կաթոլիկ համալսարանում կիրառական լեզվաբանության բնագավառում։ Ստացել է նաև մագիստրոսի կոչում սոցիալական գիտությունների և ամազոնագիտության ոլորտում։ 1996-1997 թվականներին սովորել է ԱՄՆ-ի Ռատգերսի համալսարանի ասպիրանտուրայում։ Չնայած այն հանգամանքին, որ Էսպինոսան իր ռեզյումեում և ՄԱԿ-ի պաշտոնական հրապարակումներում նշել է, որ ինքը դոկտորի կոչում ունի Ռատգերսի համալսարանից, համալսարանի արխիվներում նրա դոկտորական դիսերտացիայի մասին որևէ փաստաթուղթ չկա[5][6]։ Բազմիցս պնդել է, որ ինքը գիտությունների թեկնածու է, ինչը Ռուտգերսը հերքել է[7]։
Նախագահ Ռաֆայել Կոռեայի օրոք նա զբաղեցրել է Արտաքին գործերի, առևտրի և ինտեգրման նախարարի պաշտոնը (2007 թվականի հունվարից մինչև 2007 թվականի դեկտեմբեր)՝ դառնալով այս պետության ղեկավարի օրոք առաջին արտգործնախարարը։ Աշխատել է որպես Էկվադորի Հիմնադիր խորհրդարանի (Սահմանադրական ժողով) նախագահ Ալբերտո Ակոստայի հատուկ խորհրդական (2007 թվականի դեկտեմբերից մինչև 2008 թվականի փետրվար)։ Այնուհետև, 2008 թվականի մարտի 7-ին նշանակվել է ՄԱԿ-ում Էկվադորի մշտական ներկայացուցիչ։ 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի նոյեմբեր աշխատել է որպես ազգային ժառանգության և զբոսաշրջության համակարգող-նախարար։ 2011 թվականին եղել է Սպորտի նախարար։
Զբաղեցրել է Էկվադորի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնը 2012-2014 թվականներին, երբ նախարար Միգել Կարվախալը 2013 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար հրաժարական է տվել։ Գուադալուպե Լարիվայից և Լորեն Էսկուդերոյից հետո նա դարձել է Ազգային պաշտպանության երրորդ կին նախարարը[8]։ 2014 թվականի հոկտեմբերին Էսպինոսան նշանակվում է Ժնևում ՄԱԿ-ին կից Էկվադորի մշտական ներկայացուցիչ։
2017 թվականի մայիսից 2018 թվականի հունիս նախագահ Լենին Մորենոյի օրոք եղել է Էկվադորի արտաքին գործերի և միգրացիայի նախարար։ Լինելով Արտաքին գործերի նախարար՝ Մարիա Ֆերնանդա Էսպինոզա Գարսը քայլեր է ձեռնարկել Միացյալ Թագավորության հետ երկխոսությունը վերսկսելու և WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ կապված հարցը լուծելու համար[9][10]։
2018 թվականի սկզբին Նախագահ Մորենոն նրան ընդգրկել է աշխատանքից ազատված փոխնախագահ Խորխե Գլասի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների ցուցակում, բայց վերջում այդ պաշտոնը ստացել է Բնակարանային շինարարության նախարար Մարիա Ալեխանդրա Վիկունյան։ 2018 թվականի հունիսին Էսպինոսան ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ[11][12]։ ՄԱԿ-ի ողջ պատմության ընթացքում նա դարձել է այդ պաշտոնում ընտրված չորրորդ կինը։ Քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկել է 128 պետություն, իսկ մրցակից՝ Հոնդուրասի ներկայացուցչի օգտին` 62 երկիր։ Վերջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի պաշտոնը ավելի քան 10 տարի առաջ զբաղեցրել է տիկին Հայա Ռաշիդ ալ-Խալիֆան Բահրեյնից։ Մարիա Ֆերնանդա Էսպինոսան հայտնի է նաև որպես բանաստեղծ և էսսեիստ, հրատարակել է պոեզիայի հինգ ժողովածու։ 1990 թվականին շահել է «պոեզիայի առաջին ազգային մրցանակը Էկվադորում»[13]։
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ֆերնանդա Էսպինոսա» հոդվածին։ |
|