Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի

Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի
Ծնվել էփետրվարի 17, 1827(1827-02-17)
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 24, 1876(1876-11-24) (49 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԲրոմփթոնի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և գրական քննադատ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
 Maria Francesca Rossetti Վիքիպահեստում

Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի (անգլ.՝ Maria Francesca Rossetti, փետրվարի 17, 1827(1827-02-17), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 24, 1876(1876-11-24), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի գրող։

Նա նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, ինչպես նաև Ուիլյամ Մայքլ Ռոսսետտիի և Քրիստինա Ջորջ Ռոսսետտիի քույրն է. վերջինս իր «Գոբլինների շուկա» պոեմը նվիրել է նրան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց հայրը՝ Գաբրիել Ռոսսետտին (անգլ.՝ Gabriele Pasquale Giuseppe Rossetti) է, իտալացի գրաքննադատ, ռոմանտիկ բանաստեղծ և գիտնական, 1824 թվականին արտագաղթել է Լոնդոն, մայրը Ֆրենսիս Պոլիդորին է։ Մարիան ծնվել է 1827 թվականին Լոնդոնում։

Գրական և կրոնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտին եղել է The Shadow of Dante: Being an essay towards studying himself, his world, and his pilgrimage-ի հեղինակը (հրատարակվել է 1871 թվականին)։

46 տարեկանում Մարիան միացել է Բոլոր սրբերի միությանը (անգլիական միաբանություն կանանց համար)։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան երբեք չի ամուսնացել։ Նա եղել էր Ջոն Ռասկինի ընկերուհին։ Նրանց ռոմանտիկ հարաբերություններն սկսվել են այն ժամանակ, երբ Մարիան 28 տարեկան էր, և այն բանից հետո, երբ Ռասկինի ամուսնությունը չեղյալ է հայտարարվել[1]։

Մարիան մահացել է 1876 թվականին ձվարանների քաղցկեղից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jan Marsh, Pre-Raphaelite Sisterhood, (London: Quartet, 1985), p. 114; Dinah Roe,The Rossettis in Wonderland. A Victorian Family History (London: Haus Publishing, 2011), pp. 166–168.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սյուզան Էլկին, Ռոսսետտի, Մարիա Ֆրանչեսկա (1827–1876), հեղինակ և անգլիկան միանձնուհի, [1]
  • Jan Marsh, Pre-Raphaelite Sisterhood, (London: Quartet, 1985)
  • Dinah Roe, The Rossettis in Wonderland. A Victorian Family History (London: Haus Publishing, 2011), 978-1-907822-01-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի» հոդվածին։