Մարիան Լեոնի Պետրուս Տիսսեն

Մարիան Լեոնի Պետրուս Տիսսեն
հոլ.՝ Marianne Thyssen
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1956(1956-07-24)[1][2] (68 տարեկան)
ԾննդավայրSint-Gillis-Waas, Սինթ-Նիքլաաս, Արևելյան Ֆլանդրիա, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունԼյովենյան կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր և European Commissioner for Employment, Social Affairs and Inclusion?
ԿուսակցությունChristian Democratic and Flemish?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmariannethyssen.be
 Marianne Thyssen Վիքիպահեստում

Մարիան Լեոնի Պետրուս Տիսսեն (հոլ.՝ Marianne Leonie Petrus Thyssen, հուլիսի 24, 1956(1956-07-24)[1][2], Sint-Gillis-Waas, Սինթ-Նիքլաաս, Արևելյան Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆլամանդացի քաղաքական գործիչ, Յունկերյան հանձնաժողովում զբաղվածության, սոցիալական քաղաքականության, մասնագիտական ուսուցման և աշխատանքային շարժունակության եվրոպական հանձնակատար (2014-2019)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ավարտել է Լյուվենի կաթոլիկ համալսարանը, որտեղ սովորել է իրավագիտություն։ Նույն թվականին նա սկսել է աշխատել իր մայր բուհի իրավաբանության ֆակուլտետում, 1980 թվականին դարձել է «Անկախ ձեռներեցների միության» (Unie van Zelfstandige Ondernemers (UNIZO)) և Markant-ի՝ Եվրոպական մթերքների գնումների համակարգի եվրոպական շուկայավարման բաշխման տարածքային բաժնի իրավաբանական խորհրդատու Գերմանիայի, Ավստրիայի, Չեխիայի և Սլովակիայի համար։ 1988 թվականին նա դարձել է UNIZO հետազոտական ծառայության ղեկավար, իսկ 1991 թվականին լինելով գլխավոր քարտուղարի տեղակալ` լքել է կազմակերպությունը։ Նույն ժամանակահատվածում նա եղել է Քրիս Պետերսի փաստաբանը, որը հետագայում դարձել է Ֆլանդրիայի վարչապետ։ 1988-1990 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարարության պետական քարտուղար Վիվինա Դեմեստերի իրավաբանական խորհրդատուի պաշտոնը։ 1989 թվականի եվրոպական ընտրությունների ընթացքում ընդգրկվել է Քրիստոնեական ժողովրդական կուսակցության ցուցակում[4]։

1991 թվականին նա ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, այնուհետև վերընտրվել է։ Նա Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ էր։

2008 թվականին նա ընտրվել է Քրիստոնյա ֆլամանդացիներ և քրիստոնյաներ կուսակցության նախագահ, այնուհետև գլխավորել է կուսակցության ցուցակը Սենատի ընտրությունների ամենամեծ ընտրատարածքում[5]։

2009 թվականին նա պարգևատրվել է Ռոբերտ Շումանի մեդալով, որը ԵԺԿ խմբակցությունն ստեղծել է 1986 թվականին՝ պատվելու համար նրանց, ովքեր հասարակական ու անձնական գործունեության մեջ առաջ են մղում խաղաղությունը, Եվրոպայի ստեղծարար ուժն ու տարածում են հումանիստական արժեքները[6]։

2010 թվականի հունիսի 23-ին, հունիսի 13-ի խորհրդարանական ընտրություններում Ֆլամանդացի քրիստոնյա դեմոկրատների ջախջախիչ պարտությունից հետո, որոնց արդյունքում Ներկայացուցիչների պալատում նրանց ներկայացուցչությունը կրճատվել է 24-ից մինչև 17, իսկ հաղթանակը տոնել են ազգայնականները ֆլամանդական նոր դաշինքից, Տիսսենը հրաժարական է տվել կուսակցական առաջնորդի պաշտոնից՝ զիջելով այն ժամանակավոր պաշտոնակատար Վուտեր Բեկեին[7]։

2014 թվականի նոյեմբերի 1-ին Յունկերի հանձնաժողովում ստանձնել է զբաղվածության, սոցիալական քաղաքականության, մասնագիտական պատրաստության և աշխատանքային շարժունության եվրակոմիսարի պաշտոնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://www.boe.es/boe/dias/2017/11/04/pdfs/BOE-A-2017-12707.pdf
  4. «Le CV de Marianne Thyssen, démissionnaire au CD&V» (ֆրանսերեն). Le Soir. 2010 թ․ հունիսի 23. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Mais qui est donc Marianne Thyssen, cette femme de tête?» (ֆրանսերեն). 7 Sur 7. 2010 թ․ ապրիլի 10. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Médaille Robert Schuman» (ֆրանսերեն). ЕНП. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  7. M.Bu (2010 թ․ հունիսի 24). «Thyssen part, pas Leterme» (ֆրանսերեն). La Libre. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիան Լեոնի Պետրուս Տիսսեն» հոդվածին։