Մարիան Յանկու | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, նախագահ, մեխանիկ և ֆուտբոլիստ |
Աշխատավայր | Q18537668? և Տիմիշոարա ՖԱ |
Մարիան Ալեքսանդրու Յանկու (ռումիներեն՝ Marian Alexandru Iancu․ հուլիսի 11, 1965, Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի գործարար, Balkan Petroleum (UK) Limited նավթային ընկերության նախագահ և ռումինական Պոլիտեհնիկա Տիմիշոարա /FC Politehnica Timișoara ֆուտբոլային ակումբի նախագահ։
Ծնողների աշխատանքի պատճառով մինչև ինը տարեկանը արտերկրում ապրելուց հետո Յանկուն երիտասարդ տարիներին նախ հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, այնուհետև աշխատել է որպես ավտոմեխանիկ[1]։ Նա վաստակում էր մոտավորապես 60 000 լեյ/ամսական այն ժամանակ, երբ Ռումինիայում միջին աշխատավարձը կազմում էր 2500 լեյ/ամսական,և շուտով դարձավ յոթ խանութների սեփականատեր, որոնք վաճառում էին Dacia ավտոմեքենաների պահեստամասեր[1]։ Հետագայում Յանկուն սովորել է տնտեսագիտություն, ֆինանսներ և բանկային գործ։
2014 թվականի հոկտեմբերին այսպես կոչված RAFO-VGB գործով նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ փողերի լվացման և հարկերից խուսափելու համար[2][3]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|