Մարիաննե Անդերսեն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | orienteer |
Երկիր | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 26, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա |
Մարիաննե Անդերսեն (նորվ.՝ Marianne Andersen, մարտի 26, 1980[1], Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի թեթևատլետ, Աշխարհի և Եվրոպայի առաջնության մրցանակակիր[2]։
Մարիաննեն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել է 17 մեդալ[3]։ Քսան անգամ Նորվեգիայում առաջնություններում նվաճել է բարձր տեղեր։ 2011-2015 թվականից Անդերսենը հանդես չի եկել մրցումներում, հիմնականում դա կապված էր վնասվածքի հետ։ 2016 թվականին շարունակել է կարիերան, հաղթելով կրկին ազգային առաջնությունում և Աշխարհի առաջնությանը հավաքականի կազմում տեղ նվաճելով։ 2017 թվականին Աշխարհի առաջնությունում միջին հեռավորությունից զբաղեցրել է երկրորդ տեղը, դրանով ձեռք բերելով հերթական մեդալը։ Դա եղել է նրա առաջին մեդալը մեծ ընդմիջումից հետո։
Ունի ամենամեծ մարզական ծավալը (900 ժամ տարեկան) թեթև ատլետիկայի շրջանում[2]։ Սիրում է մարզվել վաղ առավոտյան, մարզումները սկսում էր վաղ առավոտյան 7-ին։ Ինքնուրույն սովորում է ֆիններեն[2]։