Մարիանո Բենլիուրե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Վալենսիա |
Մահացել է | նոյեմբերի 9, 1947[1][2][3][…] (85 տարեկան) |
Վախճանի վայրը | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Real Academia de España en Roma? |
Ստեղծագործություն(ներ) | Ֆրանցիսկո Գոյա, Խասինտո Ռուիս ի Մենդոսայի հուշարձան, Monument to Maria Christina of Bourbon?, Monument to Luis Noval, Madrid?, Statue of Maria Bárbara de Bragança (1711-1758), infanta of Portugal? և Agustina de Aragón memorial? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ամուսին | Լուկրեցիա Արանա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Real Academia de Nobles y Bellas Artes de San Luis? և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Mariano Benlliure y Tuero?[4] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Մարիանո Բենլիուրե (իսպ.՝ Mariano Benlliure, սեպտեմբերի 8, 1862[1][2][3][…], Վալենսիա - նոյեմբերի 9, 1947[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի քանդակագործ, Իսպանիայում բազմաթիվ հանրային հուշարձանների և կրոնական թեմաներով քանդակների հեղինակ է[5]։ Նեոկլասիցիզմի ներկայացուցիչ։ Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։
Նկարիչներ Խոսե և Խուան Անտոնիո Բենլիուրեների եղբայրը։
Մարիանո Բենլիուրեն ծնվել է Վալենսիայի Էլ Գրաու շրջանում։ Իր նախնական գործերում անդրադարձել է ցլամարտի թեմաներին[6]՝ ստեղծելով դրանք նախ մոմից, ապա վերածելով բրոնզի։ 1876 թվականին՝ 13 տարեկան հասակում Գեղարվեստի ազգային ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր կերտած ցլամարտիկի մոմե մոդելը։ Այնուհետև մեկնել է Փարիզ ուսանելու նկարչություն։ Նրա ծախսերը հոգացել է իր ուսուցիչը՝ Ֆրանցիսկո Դոմինգո Մարկեսը։ 1879 թվականին Հռոմ կատարած այցելության ժամանակ նրա վրա մեծ ազդեցություն են թողնում Միքելանջելոյի քանդակները։ 1887 թվականին հաստատվում է Մադրիդում։ Նույն թվականին նրա կերտած Խոսե դե Ռիբերայի դիմաքանդակը Ազգային ցուցահանդեսի ժամանակ արժանանում է առաջին մրցանակի[5]
Բենլիուրեի ստեղծագործությունները բնութագրվում են նատուրալիստական ոճի, երբեմն իմպրեսիոնիստական։ Հեղինակ է բազմաթիվ հանրային հուշարձանների և կիսանդրիների։
1950-ական թվականներին Բենլիուրեն իր ստեղծած քանդակներից մեկի հետ պատկերվել է իսպանական 500 պեսետ թղթադրամի վրա։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանո Բենլիուրե» հոդվածին։ |
|