Մարիբլանկա Սաբաս Ալոմա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1901 |
Ծննդավայր | Սանտյագո դե Կուբա, United States Protectorate over Cuba |
Մահացել է | հուլիսի 19, 1983 (82 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Պուերտո Ռիկոյի համալսարան և Հավանայի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Մարիբլանկա Սաբաս Ալոմա (իսպ.՝ Mariblanca Sabas Alomá. փետրվարի 10, 1901, Սանտյագո դե Կուբա, United States Protectorate over Cuba - հուլիսի 19, 1983), կուբացի ֆեմինիստուհի, լրագրող և բանաստեղծուհի։ Լինելով քաղաքական ակտիվիստ՝ եղել է նաև առանց պորտֆելի նախարար[1] Կուբայի կառավարությունում Կառլոս Պրիոյի օրոք։ Նրա գրվածքները նվիրված են կանանց իրավունքներին, մասնավորապես՝ ընտրելու իրավունքին։
Ծնվել է 1901 թվականին Սանտյագո դե ԿուբայումՖրանսիսկո Սաբաս Կաստիլյոյի և Բելեն Ալոմա Սիառլոսի ընտանիքում։ Սովորել է Հավանայի, Կոլումբիայի և Պուերտո Ռիկոյի համալսարաններում[2]։ Լինելով Grupo Minorista- ի հիմնադիր անդամ՝ նա նաև պաշտոնավարել է որպես Partido Democrata Sufragista- ի նախագահ և La Mujer- ի խմբագիր[3]։ Մարիբլանկան սյունակագիր էր ձախակողմյան Social և Carteles պարբերականներում[4]։ Carteles-ի համար 1928 թվականին գրել է մի շարք հոմոֆոբ հոդվածներ կանանց համասեռամոլության մասին՝ լեսբիականությունը հայտարարելով որպես սոցիալական հիվանդություն[5]։ Նա հոդվածներ է գրել նաև Bohemia and Avance պարբերականի համար (1920-1930-ականներ), 1930 թվականին հրատարակել է «Feminismo - Cuestiones Sociales- Critica Literarea» գիրքը, հիմնել «Astral» ամսագիրը (1922)։ Նրա պոեզիան երկու ոսկե մեդալ է նվաճել 1923 թվականին Սանտյագո դե Կուբայի Juegos Florales-ում[3]։ 1919 թվականին՝ ծնողների մահից հետո, Մարիբլանկան տեղափոխվել է Հավանա։ 1923 թվականին նա մասնակցել է Կուբայի կանանց առաջին Կոնգրեսին (Congreso Nacional de Mujeres de Cuba)[5]։
"I consider it an honor to have been imprisoned for fighting for the good of my country. And some of the very best people in Cuba were in jail at that time so I was in good company." (1949)
1924-ից 1927 թվականներին մի քանի թերթերի ու ամսագրերի աշխատակցելուց հետո Սաբաս Ալոման որոշ ժամանակով ընդհատել է իր լրագրողական կարիերան, որպեսզի շարունակի ուսումը Մեխիկոյում, Կոլումբիայի համալսարանում և Պուերտո Ռիկոյի համալսարանում՝ արվեստի և գրականության ասպարեզում իր գիտելիքները խորացնելու և ու հմտությունները զարգացնելու նպատակով։ Հավանա վերադառնալուց հետո նա կանոնավոր կերպով աշխատակցել է «Կարտելներին»։ Իր ստեղծագործություններում նա քննադատում էր բուրժուաներին (սոցիալական վերնախավը)՝ համարելով, որ նրանք նպաստում են կանանց մեծամասնության տառապանքներին։ Կարտելներում նրա հրատարակած ստեղծագործությունները նկատի առնելով, որոնցում շեշտված, ընդդգծված, վառ կերպով դրսևորված են ուժեղ ֆեմինիստական հեռանկարն ու ձախակողմյան հակումները, նրան տրվել է «Կարմիր ֆեմինիստ» բնորոշումը[3]։ Իր աշխատություններում նա բողոքում էր ֆեմինիստների կարծրատիպերի դեմ, պաշտպանում էր մերկությունը՝ nudity-ն, մերժում էլիտարիզմը և պաշտպանում առնականության և կանացիության կատեգորիաների արմատական վերանայումը[7]։ Սաբաս Ալոման 1949 թվականին զբաղեցրել է առանց պորտֆելի նախարարի պաշտոնը։
|