Մարիետիցա Պոտրչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1953[1][2][3][…] |
Ծննդավայր | Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լյուբլյանայի համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ, գծանկարիչ, վիզուալ արտիստ և վիդեոնկարիչ |
Ծնողներ | հայր՝ Իվան Պոտրչ, մայր՝ Բրանկա Յուրկա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | potrc.org |
![]() |
Մարիետիցա Պոտրչ[4] ( maˈɾjeːtitsa pɔˈtəɾtʃ, երբեմն՝ Մարջետիկա Պոտրչ[5]; սլովեն.՝ Marjetica Potrč, 1953[1][2][3][…], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ժամանակակից սլովենացի նկարիչ և ճարտարապետ։ Պոտրչի միջդիսցիպլինար պրակտիկան ներառում է տեղական նախագծեր, հետազոտություններ, ճարտարապետական դեպքերի ուսումնասիրություններ և գծագրերի շարքեր։ Նա փաստաթղթավորում և մեկնաբանում է ժամանակակից ճարտարապետական պրակտիկան (մասնավորապես՝ կապված էներգետիկ ենթակառուցվածքների և ջրի օգտագործման հետ) և մարդկանց համատեղ կյանքի ձևերը։ Մարիետիցա Պոտրչը ստեղծել է «Ուտոպիայի երկու դեմքերը» (1993) ինստալյացիան Վենետիկի բիենալեում Սլովենիայի տաղավարի համար։ 2000 թվականի Hugo Boss մրցանակի դափնեկիր է[6][7]։
Մարիետիցա Պոտրչը ծնվել է Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Լյուբլյանայում, որն այն ժամանակ Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության մաս էր։ Նրա ծնողները երկուսն էլ գրողներ էին։ Մարիետիցայի հայրը՝ Իվան Պոտրչը հայտնի սլովենացի սոցիալիստ-ռեալիստ արձակագիր և դրամատուրգ էր Շտիրիայի շրջանից և Մլադինսկա Կնյիգա (սլովեն.՝ Mladinska Knjiga) հրատարակչության գլխավոր խմբագիրը։ Մայրը՝ Բրանկա Յուրկան, ուսուցիչ և ամսագրի խմբագիր էր, ինչպես նաև հայտնի մանկական գրքերի հեղինակ, որը ծնվել է Սլովենիայի արևմտյան Կարստ շրջանում, բայց տեղափոխվել է Մարիբոր, որտեղ հանդիպել է Մարիետիցայի հորը։
Մարիետիցա Պոտրչը Լյուբլյանայի համալսարանից ստացել է ճարտարապետության (1978) և քանդակագործության (1986, 1988) աստիճաններ։ 1990 թվականին նա տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս շրջանի նրա ինստալյացիաները հաճախ ներառում էին տարբեր տեսակի պատեր. օրինակ՝ 1993 թվականին Վենետիկի բիենալեում Սլովենիայի տաղավարի համար ստեղծված «Ուտոպիայի երկու դեմքերը» (1993, Վենետիկի բիենալեում) և 1993–1996 թվականների «Theatrum Mundi:Territories» շարքը։ Այդ ժամանակ Մարիետիցա Պոտրչը հայտարարել է. «Ես առարկաներ չեմ պատրաստում, ես պատեր եմ կառուցում»։ Նա հակադրում է իր ստեղծագործությունները օբյեկտի վրա հիմնված քանդակին[8]։ 1994 թվականին նա տեղափոխվել է Լյուբլյանա։ Այդ ժամանակից ի վեր Պոտրչի ստեղծագործությունները զարգանում են կերպարվեստի, ճարտարապետության և հասարակական գիտությունների սահմանին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիետիցա Պոտրչ» հոդվածին։ |
|