Մարին Արլենդ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Կամարիլյո, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Հարթֆորդի համալսարան, The Hartt School? և Idyllwild Arts Academy? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարին Արլենդ (անգլ.՝ Marin Ireland, օգոստոսի 30, 1979[1], Կամարիլյո, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը մեծ հաջողությունների է հասել շնորհիվ հակասական կերպարների Բրոդվեյի և օֆֆ-Բրոդվեյան բեմերում[3]։
Արլենդը ծնվել է Նյու Յորքում, բայց մեծացել է Հարավային Կալիֆորնիայում։ Ավարտել է Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդի համալսարանը[4]։ Թատերական բեմում դեբյուտը կայացել է 2001 թվականին։ 2009 թվին տեղափոխվել է Բրոդվեյ՝ խաղալով «Reasons To Be Pretty» պիեսում։ Այն Մարինին բերեց «Theatre World Award» և «Թոնի» մրցանակ՝ պիեսում կնոջ լավագույն դերի համար[5]։ Հեռուստատեսությունում Արլենդը հայտնվել է հիմնականում հեռուստասերիալներում՝ «Օրենք և կարգ», «Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս», «Օրենք և կարգ։ Քրեական մտադրություն», «Լավ կին», «Սպանություն» և «Հետևորդները»։ Երկրորդական դերեր է խաղացել «Բոսս» և «Հայրենիք»[6] հեռուստասերիալներում։ Դերասանուհին գլխավոր դեր է խաղացել «WE tv» հեռուստաալիքի «Բաժանում» դրամատիկական սերիալում[7][8]։
Մեծ էկրաններին Արլենդը հայտնվել է «Մանջուրիայի թեկնածուն» (2004 թ.) ֆիլմում, «Տարածաշրջանայինը» (2007 թ.), «Ռեյչելն ամուսնանում է» (2008 թ.), «Գարնանային հույսեր» (2012 թ.) այլ ֆիլմերում։ Նաև նկարահանվել է անկախ դրամաներում՝ «Կրկնադերասան» (2008 թ.), «28 ննջասենյակ» (2012 թ.) և «Գլոբալ տաքացում» (2012 թ.)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարին Արլենդ» հոդվածին։ |
|