Մարինա Ակուլովա (ռուս.՝ Мари́на Серге́евна Аку́лова, դեկտեմբերի 13, 1985(1985-12-13), Չելյաբինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս վոլեյբոլիստուհի, 2006 թվականից խաղացել է Ռուսաստանի ազգային հավաքականում, որի կազմում 2006 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոն, դարձել Գրան պրի մրցաշարի արծաթե մեդալակիր, Եվրոպայի 2007 թվականի առաջնության բրոնզե մրցանակակիր, մասնակցել 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Արժանացել է Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման[1]։
2016 թվականի հունվարին պայմանագիր է կնքել ֆրանսիական «Ռասինգ կլուբ դը Կանն» ակումբի հետ[2], որի կազմում դարձել է Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև նվաճել է այդ երկրի գավաթը։ 2016 թվականի հունիսին տեղափոխվել է ВК «Сахалин»[3]: Ռուսաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնությանը և գավաթի խաղարկության մրցումներին հաջողությամբ մասնակցել է նաև հետևյալ թիմերի կազմում.
Ավտոդոր-Մետար (2001-2004)
Սամոռոդոկ Խաբարովսկ (2004-2008)
Օմիչկա Օմսկ (2008-2012)
«Դինամո» Մոսկվա (2012-2015)