Մարինա Ավստրիյսկայա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 21, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մարինա Ավստրիյսկայա (ռուս.՝ Марина Александровна Австрийская , հունիսի 21, 1967, Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՍՀՄ գեղասահորդուհի, 1983 թվականի ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, 1984 թվականի ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոնուհի պատանիների կարգում (1982 և 1983)[1], 1984 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից[2] զուգասահք ձևում։
Մարինա Ավստրիյսկայան հանդես է եկել զուգասահքում` Յուրի Կվաշնինի հետ։ 1982 և 1983 թվականներին պատանիների կարգում Աշխարհի առաջնություններին զույգը դարձել է աշխարհի չեմպիոն, 1983 թվականին ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր և ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր`1984 թվականին։ 1984 թվականի Օլիմպիական խաղերում զույգը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։
1989 թվականին ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանը։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։
Մրցումներ/Մրցաշրջան | 1981–82 | 1982–83 | 1983–84 |
---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 9 | ||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 5 | 5 | |
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում | 1 | 1 | |
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 3 | 2 | |
NHK Trophy | 3 |
Աղջիկը` Ավստիյսկայա Ալեքսանդրա Ալեքսեևնա (ծնվ. 2000)՝՝ գեղասահորդ-մենասահորդուհի