Մարինա Բեռլուսկոնի իտալ.՝ Marina Berlusconi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1966[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Միլան, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Միլանի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գործարար |
Ծնողներ | հայր՝ Սիլվիո Բերլուսկոնի, մայր՝ Carla Dall'Oglio? |
![]() |
Մարինա Բեռլուսկոնի, (պաշտոնական անունը` Մարիա Էլվիրա Բեռլուսկոնի, (իտալ.՝ Marina Berlusconi, Maria Elvira Berlusconi), օգոստոսի 10, 1966[1], Միլան, Իտալիա), իտալացի գործարար։
Մարիա Էլվիրա Բեռլուսկոնին Սիլվիո Բեռլուսկոնիի և նրա առաջին կնոջ՝ Կառլա Էլվիրա Լուչիա Դալլ՚Օլոյի (Carla Elvira Lucia Dall'Oglio) դուստրն է, Պիերա Սիլվիո Բեռլուսկոնիի ավագ քույրը[2]։
Ավարտել է Մոնցայի Լեոն Դիոնի ինստիտուտի դասական վարժարանը։ Սկսել է ուսումնասիրել իրավունք, հետո՝ քաղաքական գիտություններ, սակայն առաջին տարում կիսատ է թողել ուսումը և չի շարունակել կրթությունը[3]։
1996 թվականին դարձել է «Fininvest»-ի փոխնախագահ, 2005 թվականի հոկտեմբերին զբաղեցրել է հոլդինգի նախագահի պաշտոնը։ 2003 թվականին փոխարինել է մահացած Լեոնարդո Մոնդադորին՝ «Arnoldo Mondadori Editore» հրատարակչության գլխավորությամբ։ Եղել է «Mediaset» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի («Consiglio di amministrazione») անդամ, 2008 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի ապրիլը եղել է «Mediobanca»-ի տնօրենների խորհրդի անդամ, նախկինում՝ «Medusa Film»-ի և «Mediolanum»-ի տնօրենների խորհրդի անդամ[4]։
2008 թվականի դեկտեմբերի 13-ին ամուսնացել Է Լա Սկալա թատրոնի բալետային խմբի պարող Մաուրիցիո Վանադիայի հետ, նրանց միավորում էր երկարատև հարաբերությունները։ Ունեն երկու երեխա՝ Գաբրիելեն (ծնված 2002 թվականին) և Սիլվիոն (ծնված 2004 թվականին)[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Բեռլուսկոնի» հոդվածին։ |
|