Մարինիկա Բաբանազարովա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1955 (69 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուզբեկստան |
Մասնագիտություն | արվեստագետ և թանգարանի աշխատակից |
Հաստատություն(ներ) | Ուզբեկստանի ազգային համալսարան |
Ալմա մատեր | Ուզբեկստանի ազգային համալսարան |
Պարգևներ | |
Հայր | Q44155262? |
Մարինիկա Բաբանազարովա (ռուս.՝ Мари́ника Мара́товна Бабаназа́рова, ի ծնե՝ Նուրմուհամեդովա, սեպտեմբերի 7, 1955), խորհրդային և ուզբեկ թանգարանային աշխատող, արվեստագետ։ Նուկուսում Ի. Սավիցկու անվան պետական գեղարվեստական թանգարանի տնօրեն (1984-2015)։ Մարինիկա Բաբանազարովայի տնօրինության ժամանակ թանգարանն ստացել է միջազգային ճանաչում և փոխաբերական «Լուվր անապատում» անվանումը՝ օտարերկրացիների համար անսպասելի տեղում ռուսական ավանգարդի հավաքածուի համար։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Մարինիկա Բաբանազարովա | |
Ուզբեկստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Գոթյեն Մարինիկա Բաբանազարովային է հանձնում արվեստի և գրականության ասպետի շքանշանը (2013) |
Մարինիկա Բաբանազարովան ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 7-ին խորհրդային և ուզբեկ բանասեր, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մարատ Նորմուհամեդովի ընտանիքում[1]։
Ավարտել է Տաշքենդի պետական համալսարանի ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետը՝ «անգլիական բանասիրություն» մասնագիտությամբ և հեռակա կարգով՝ Տաշքենդի Ա. Օստրովսկու անվան թատերա-գեղարվեստական ինստիտուտը արվեստաբանի մասնագիտությամբ[փա՞ստ]՝ «Իգոր Սավիցկի. նկարիչ, արվեստագետ, թանգարանի ստեղծող» թեմայով դիպլոմայինով[2]։
1977-1983 թվականներին անգլերեն է դասավանդել Նուկուսի պետական համալսարանում[3]։
1983-1984 թվականներին աշխատել է Նուկուսում Կարակալպակյան արվեստի պետական թանգարանում՝ որպես գիտական քարտուղար և գլխավոր պահապան (ներկայումս ՝ Ի. Սավիցկու անվան արվեստի պետական թանգարան)[փա՞ստ]։
1984 թվականից մինչև 2015 թվականի սեպտեմբերն աշխատել է Կարակալպակյան արվեստի պետական թանգարանի տնօրեն[փա՞ստ]։ Թանգարանի տնօրեն է դարձել նրա հիմնադիր, հոր ընկեր Իգոր Սավիցկու մահից հետո[4]։ Մարինիկա Բաբանազարովայի տնօրինության ժամանակ թանգարանը ստացել է միջազգային ճանաչում[5] և փոխաբերական «Լուվր անապատում» անվանումը՝ օտարերկրացիների համար անսպասելի տեղում ռուսական ավանգարդի հավաքածուի համար[6]։
Վերապատրաստվել է Լուվրում (1998), Բրիտանական թանգարանում (2000), թանգարանային գործ է ուսումնասիրել ԱՄՆ-ում (2002), Ֆրանսիայում (1998), Ավստրիայում (2002), Շվեդիայում (1999, 2003) և Հոլանդիայում (2007)։
1998 թվականից մինչև 2015 թվականը եղել է Ուզբեկստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ[7]։
Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին։