Մարիոն Տորան ֆր.՝ Marion Torrent | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 17, 1992[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Շալոն ան Շամպայն | ||
Հասակ | 1,64 ± 0,001 մետր[1] | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարիոն Տորան (ապրիլի 17, 1992[1][2], Շալոն ան Շամպայն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը ներկայումս խաղում է և ավագն է Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնության Մոնպելյե կանանց ֆուտբոլային ակումբում։ Տորանը կարող է խաղալ և որպես պաշտպան, և որպես կիսապաշտպան և ղեկավարել է Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի իր երիտասարդական խմբակները։
Տորանը դարձել է Montpellier HSC ակումբի անդամ Մարսելից ժամանելուց հետո, 13 տարեկանում։ Նրա ընտանիքում զբաղվել են ֆուտբոլով, մասնավորապես, ավագ եղբայրը նախկինում ընտրվել էր Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության համար Օսերից[3]։ Նա արագորեն հարմարվել է իրավիճակի փոփոխությանը, Մոնպելյեի կազմում արժանանալով մինչև 16 տարեկանների գավաթին (Coupe Fédérale 16 ans)՝ որը հետևել է Juvisy-ի (Paris FC (կանայք)) 6–0 պարտությանը[4]։ 2008 թվականի մայիսի 1-ին նա առաջին անգամ խաղացել է ավագ թիմում, խաղալով լրիվ 90 րոպե՝ 1–2 հաշվով պարտության մատնելով Hénin-Beaumont ակումբին։ Նա մրցաշրջանն ավարտել է չորս ելույթներով։ Ֆուտբոլի կանանց Ֆրանսիայի 2008-2009 թվականների առաջնությունում Տորանի խաղային ժամանակն անցել է ութ խաղից, որն ընդգրկում է հինգ մեկնարկ։ Նա ներկայացել է նաև գավաթի երկու մրցախաղերում, որն ընդգրկում էր Լե Մանի հետ ամբողջ եզրափակիչ խաղը՝ օգնելով Մոնպելյեին դառնալ ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի գավաթակիր։
Տորանը ֆուտբոլի կանանց Ֆրանսիայի առաջնության 2009-2010 մրցաշրջանում ստացել էր 4 համարի վերնաշապիկ և մեկնարկային վիճակ Սառա Մ'Բարեկի ղեկավարած հավաքականում։ Նա ակումբում հիմնական խաղացող է դարձել՝ նոր ստեղծված ՈՒԵՖԱ-ի Կանանց չեմպիոնների լիգայում, հանդես գալով չորս խաղերում՝ օգնելով ակումբին հասնել հիմնական մրցափուլ։
Տորանն ակտիվ է եղել ազգային հավաքականի կանանց խմբում։ Նա արժանացել է գավաթների մինչև 16 և մինչև 17 տարեկանների կանանց թիմերի հետ։ Նա մինչև 16 տարեկանների ավագի պաշտոն է ստացել Պակո Ռուբիոյի ղեկավարությամբ 2008 թվականի ֆուտբոլի կանանց հյուսիսային գավաթի խաղերում։ Մրցախաղում Ֆրանսիան հասավ եզրափակիչ, պարտվելով Գերմանիայի կանաց հավաքականին 0–5 հաշվով։ Նրա ավագության ժամանակ մինչև 17 տարեկանների թիմը իր ազգը ներկայացրեց ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկանների 2009 թվականի առաջնությունում, որտեղ Ֆրանսիան գրավել է երրորդ հորիզոնականը։ Տորանը մինչև 17 տարեկանների թիմում իր միակ գոլը խփել է Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի հետ ընտրական փուլի խաղում՝ պարտության մատնելով 16–0 հաշվով։
2016 սեպտեմբերի 1-ի դրությամբ[5]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Մայրցամաքային | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
Մոնպելյե | |||||||||
2007–2008 | 4 | 0 | – | – | – | – | 4 | 0 | |
2008–2009 | 8 | 0 | 2 | 0 | – | – | 10 | 0 | |
2009–2010 | 14 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 21 | 0 | |
2010–2011 | 19 | 0 | 4 | 0 | – | – | 23 | 0 | |
2011–2012 | 16 | 1 | 3 | 1 | – | – | 19 | 2 | |
2012–2013 | 19 | 1 | 4 | 0 | – | – | 23 | 1 | |
2013–2014 | 20 | 0 | 1 | 0 | – | – | 21 | 0 | |
2014–2015 | 20 | 1 | 4 | 0 | – | – | 24 | 1 | |
2015–2016 | 18 | 0 | 6 | 0 | – | – | 24 | 0 | |
Ընդամենը | 138 | 3 | 25 | 1 | 6 | 0 | 169 | 4 | |
Կարիերայում ընդամենը | 138 | 3 | 25 | 1 | 6 | 0 | 169 | 4 |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիոն Տորան» հոդվածին։ |
|