Մարիոս Գարոյան

Մարիոս Գարոյան
 
Կուսակցություն՝ Ժողովրդավարական Կուսակցութիւն[1] և Democratic Front?[2][3][4]
Կրթություն՝ Պերուջայի համալսարան[5]
Գիտական աստիճան՝ քաղաքագիտության աստիճան[5]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և քաղաքագետ
Ծննդյան օր մայիսի 31, 1961(1961-05-31)[5] (63 տարեկան)
Ծննդավայր Նիկոսիա մունիցիպալիտետ, Կիպրոս[5]
Քաղաքացիություն  Կիպրոս
Հայր Karembet Karoyian?[6][7][8]
 
Կայք՝ karoyian.com.cy
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մարիոս Կարապետի Գարոյան (հուն․՝ Μάριος Καρογιάν, մայիսի 31, 1961(1961-05-31)[5], Նիկոսիա մունիցիպալիտետ, Կիպրոս[5]), կիպրահայ քաղաքական ու պետական գործիչ[13], քաղաքական գիտությունների դոկտոր, Կիպրոսի խորհրդարանի նախկին ղեկավար[14], 2006-2013 թվականներին եղել է Դեմոկրատական կուսակցություն առաջնորդ[15][16]։ 2008 թվականին նա ընտրվել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ՝ դրանով իսկ դառնալով Հայաստանից դուրս գտնվող մեր ժամանակների առաջին հայը, ով զբաղեցրել է ամենաբարձր ընտրովի պաշտոնը[17]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիոս Գարոյանը ծնվել է 1961 թվականին, Կարապետ և Օրթանս Գարոյանների ընտանիքում։ Նրանց պապերը եղել են Էրզրումից և Ադանայից, ցեղասպանության ժամանակ փախել են Լիբանան, իսկ հետո հաստատվել Կիպրոսում։ Մարիոսի հայրը եղել է Կիպրոսի ազգային հավաքականի դարպասապահը։ Մարիոսը վաղ տարիքում նույնպես ֆուտբոլ է խաղացել, եղել է տեղի հայկական AYMA թիմի անդամ։ Նախնական կրթությունը ստացել է Նիկոսիայի «Տերա­ Սանտա» դպրոցում։ Ծնողները ցանկանում էին, որ նա բժիշկ դառնար, բայց նրան հետաքրքրում էր քաղաքականությունը։ 1979 թվականին Մարիոս Գարոյանը կրթությունը շարունակել է Իտալիայի Պերուջա քաղաքի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում։ Իտալիայում կիպրոսցի ուսանողների հետ հիմնում է «Անագենեսի» ասոցիացիան[18]։

Դմիտրի Մեդվեդևը Մարիոս Գարոյանի հետ

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսման ավարտից հետո Գարոյանը որոշել էր զբաղվել ակադեմիական գործունեությամբ, սակայն պաշտոնական այցով Իտալիա մեկնած Կիպրոսի նախագահ Սպիրոս Կիպրիանուն նրան հրավիրում է Կիպրոս՝ գլխավորելու Դեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը (ΔΗΚΟ)։ Գարոյանը ընդունել է այդ հրավերը[19]։ 1997 թվականին ընտրվել է կենտրոնական կոմիտեի կուսակցության անդամ, այնուհետև՝ կուսակցության արհմիության քարտուղար։ Կիպրոսի նախագահ Տասսոս Պապադոպուլոսեի ղեկավարման տարիներին եղել է նրա մամլո քարտուղարը։ 2006 թվականի մայիսին ընտրվել է Կիպրոսի խորհրդարանի անդամ, իսկ հետո՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ 2008- 2011 թվականներին եղել է Կիպրոսի խորհրդարանի նախագահ։

Լինելով Դեմոկրատական կուսակցության առաջնորդ նա մեծապես կարևորում էր Հայկական հարցը։ Իր ելույթների ժամանակ նա բազմիցս կոչ է արել, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Մարիոս Գարոյանը նշել է․

Ես միշտ երազել եմ լինել Հայաստանում և տեսնել իմ նախնիների հայրենիքը։ Տատս ու մայրս հաճախ են պատմել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։ Երբ ես ոտք դրեցի հայկական հողին, հոգիս անսովոր կերպով լցվեց, կածես իմ մեջ արթնացավ անտեսնելի ուժեր։ Անմոռանալի զգացմունք։ Վստահ եմ, որ նորից կգնամ Հայաստան[20]։

2018 թվականի փետրվարի 5-ին նա հեռացվել է ΔΗΚΟ-ից՝ 2018 թվականի Կիպրոսի նախագահական ընտրությունների ժամանակ կուսակցության նախագահ Նիկոլաս Պապադոպուլոսի թեկնածությունը չսատարելու մեղադրանքով[21][22]։

2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է պատգամավոր՝ 14-րդ խորհրդարանական նստաշրջանի համար[23][24]։

Մարիոս Գարոյանը (ձախից) Վարուժան արքեպիսկոպոսի (կենտրոնում) և Վարդգես Մահտեսյանի (աջից) հետ, 2006 թվական
  • «Պատվո գերագույն հրամանատար» շքանշան, Հունաստանի Հանրապետություն
  • «Ասպետ» շքանշան, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության կողմից
  • «Պատվո մեդալ» Կիպրոսի և Հունաստանի ազգաային նախագծեր իրականացնելու համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Πειθαρχικό ΔΗΚΟ: Αποβολή Καρογιάν, Αντιγόνης και άλλων (հուն.) — 2018.
  2. 2,0 2,1 Δημοκρατική Παράταξη: Ξεκίνησε με αρχηγό τον Καρογιάν (հուն.) — 2018.
  3. 3,0 3,1 ΔΗΠΑ: Νέα αρχή με Καρογιάν επικεφαλής (հուն.) — 2018.
  4. 4,0 4,1 Μπήκε στο παιχνίδι με ΔΗΠΑ ο Καρογιάν (հուն.) — 2018.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Garoyian MariosHouse of Representatives.
  6. A.Y.M.A. (հուն.)Ο Φιλελεύθερος, 2010.
  7. Έφυγε από τη ζωή ο πατέρας του Μάριου Καρογιάν, Καραπέτ (հուն.) — 2020.
  8. "Την ημέρα που μου χαρίσατε τη ζωή, επέλεξες να φύγεις στην αιωνιότητα" (հուն.) — 2020.
  9. 9,0 9,1 GAROYIAN MariosHouse of Representatives.
  10. Με το μετάλλιο του 'Ιππότη της Κιλικίας' παρασημοφορήθηκε ο Γεν. Έφορος των Αρμενίων προσκόπων στην Κύπρο (հուն.) — 2019.
  11. Με το μετάλλιο του 'Ιππότη της Κιλικίας' παρασημοφορήθηκε ο Γεν. Έφορος των Αρμενίων προσκόπων στην Κύπρο (հուն.)Η Καθημερινή, 2019.
  12. 12,0 12,1 Καρογιάν Μάριος (հուն.)Βουλή των Αντιπροσώπων.
  13. Председатель Палаты представителей Кипра Мариос Кароян с официальным визитом прибыл в Украину
  14. Спикер парламента Кипра призвал Турцию признать Геноцид армян и извиниться перед всем миром
  15. Сегодня начинается визит председателя Палаты представителей Республики Кипр Мариоса Карояна в Москву.
  16. «Parliament Of Cyprus». web.archive.org. 2019 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  17. Alexander - Michael, Hadjilyra (2009 մայիս). «The Armenians of Cyprus» (PDF). էջ 34.
  18. Портрет Диаспоры: Мариос Гароян
  19. «Мариос Гароян. Самый высокопоставленный армянин в мире». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
  20. «Мариос Гароян. Հարցազրույց Մարիոս Գարոյանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  21. «Πειθαρχικό ΔΗΚΟ: Αποβολή Καρογιάν, Αντιγόνης και άλλων». Philenews. Ο Φιλελεύθερος. 2018 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  22. «Σαρωτικές διαγραφές στο ΔΗΚΟ». Philenews. Ο Φιλελεύθερος. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  23. «Το who is who των νέων προσώπων της Βουλής». 2021 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  24. «Εκλογές 30ής Μαΐου 2021». www.parliament.cy. Βουλή των Αντιπροσώπων. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.