Բնակավայր | ||
---|---|---|
Մարիսկալ Էստիգարիբիա | ||
իսպ.՝ Mariscal José Félix Estigarribia | ||
Երկիր | Պարագվայ | |
Համայնք | Boquerón Department? | |
Մակերես | 52 171 կմ² | |
ԲԾՄ | 151 մետր | |
Բնակչություն | 15 219 մարդ (2022) | |
| ||
Մարիսկալ Էստիգարիբիա, քաղաք Պարագվայի Բոկերոն դեպարտամենտում։
1944 թվականի դեկտեմբերի 18-ին քաղաքը, որը մինչ այդ արդեն մեկ անգամ հասցրել էր վերանվանվել՝ Ֆորտին Լոպես դե Ֆիլիպիսից ստանալով Ֆորտին Հեներալ Կամաչո անունը, նորից վերանվանվեց։ Այն այս անգամ իր անունը ստացավ՝ ի պատիվ Չակոյան պատերազմի հաղթական զորահրամանատար Մարիսկալ Խոսե Ֆելիքս Էստիգարիբիայի։ 6427 համարի ներքո համապատասխան հրամանագիրը ստորագրել է Պարագվայի հանրապետության նախագահ Հայինիո Մորինիգոն։ Այս բնակավայրը հսկայական տարածք ուներ իր հիմնադրման օրից մինչև իր զարգացումն ու դրան հաջորդող 2006 թվականին երկու նոր շրջանների՝ Ֆիլադելֆիայի և Լոմա Պլատայի տարանջատումը։
Չնայած այն փաստին, որ Մարիսկալ Էստիգարիբիա քաղաքը պաշտոնապես գոյություն ունի 1944 թվականից, միայն 1980-ական թվականների սկզբին ղեկավարությունը հանձն առավ գլխավոր հատակագծի կազմումն ու քաղաքի սահմանների որոշումը, որի շնորհիվ նոր բնակիչներ կհաստատվեին։ Մինչ այդ պահը պաշտոնապես քաղաքացիական կառուցապատման հողատարածք չի հատկացվել, և միակ բնակիչները եղել են զինվորականներն ու տեղացիները, որոնք բնակվում էին Սանտա Տերեսիտա գյուղում։ Ներկայումս բնակչության կարիքները հոգում են պետական հիմնարկությունները, ինչպիսիք են մարզային հիվանդանոցը, տեղական քաղաքապետարանը և հետևակային ստորաբաժանման կորպուսը։ Քաղաքի տարեդարձը սկսեց նշվել միայն 1998 թվականից, երբ քաղաքապետարանի մշակույթի վարչության բաժնի ղեկավարը քաղաքի հիմնադրման ու անվանափոխության վերաբերյալ իրական փաստեր գտավ։
Խոշորագույն ավտոմոբիլային մրցավազքի երթուղին` Ռալլի Չակոն այժմ անցկացվում է Մարիսկալ Էստիգարիբիա քաղաքից ոչ հեռու։
Մարիսկալ-Էստիգարիբիան հանդիսանում է քաղաք-հրապարակ Լուիզա Մարիի Արգանի միջազգային օդանավակայանի համար (կոդ` ИАТА -ESG)[1], որը, ըստ ԶԼՄ-ի որոշ աղբյուրների, ծառայել է որպես ԱՄՆ-ի ռազմակայան, քանի որ անմիջական կապ ուներ ռազմավարական կարևոր տարածաշրջանի՝ եռակի սահմանի հետ։
2005 թվականի հուլիսին 400 ամերիկյան զինված խմբավորում Պարագվայ է ժամանել այն բանից հետո, երբ Պարագվայի Սենատը նրանց դիվանագիտական անձեռնմխելիություն շնորհեց։ Ամեն տարի Պարագվայով հարյուրավոր ամերիկացի զինվորներ են անցնում, չնայած պաշտպանության նախարարությունը հերքում է այդ փաստը, նշելով որ ամերիկացի զինվորները միաժամանակ ամենաշատը 10-20 հոգով են մուտք գործում Պարագվայ[2]։ Արգենտինական Clarín թերթի փոխանցմամբ ԱՄՆ-ի ռազմակաբազան ռազմավարական կարևոր կետ է, քանի որ գտնվում է Պարագվայի, Բրազիլիայի և Արգենտինայի միջև ձգվող եռակի սահմանի մոտակայքում, մոտ է Գուարանի ջրատար հորիզոնին և Բոլիվիային (200 կմ-ից պակաս հեռավորության վրա)։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնն իր ուշադրության կիզակետում է պահում Ալտիպլանոն և Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին։ Անվանելով վերջինիս «տարածաշրջանային դև» Վաշինգտոնը կարծում է, որ նա Բուշի վարչակազմի ներկայացուցչության տակ տարածաշրջանում անկայունության հրահրիչի դեր է կատարում»[3]։
Պարագվայի կառավարությունը և ԱՄՆ-ն հերքում են, որ քաղաքում կա ռազմական բազա։ Վաշինգտոնի խոսնակը պնդել է, որ «... ամերիկացի զինծառայողների կարճաժամկետ տեղակայումն իրականացվել է համաձայն 2005 թվականի հուլիսից մինչև 2006 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը Պարագվայի զինվորականների հետ համատեղ զորավարժություններ իրականացնելու մասին պայմանավորվածության։ Պարագվայի տարածքում զինծառայողների մեծ մասի գտնվելու ժամկետը կկազմի 45 օրից ոչ ավել»[4]։ Բրազիլական շաբաթաթերթ Կարտակապիտալը 2008 թվականի ապրիլի 25-ին հրապարակեց հետաքննական հոդված, որում հերքել էր ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ այսպես կոչված դավադրության տեսության վարկածը։
Կլիման մայրցամաքային մերձարևադարձային է, որն ուղեկցվում է բարձր ջերմաստիճաններով նույնիսկ ձմռանը, բայց ի տարբերություն արևադարձային կլիմայի, ձմեռն ուղեկցվում է այսպես կոչված «մեղմ սառնամանիքով»։ Միջին ջերմաստիճանը 24 °C է։
Այս բնակավայրը հարավային կիսագնդի ամենաշոգ վայրերից է։ Այն համարվում է «Հարավային Ամերիկայի տաք բևեռը»։ Չնայած ամբողջ տարվա ընթացքում տիրող հեղձուցիչ շոգին, ձմռանը ջերմաստիճանը նվազագույնը կարող է հասնել 0 °C-ի տարին մեկ կամ երկու անգամ։ Միջին տարեկան տեղումները ցածր են, մոտ` 800 մմ։ Ձմեռները մեղմ են, միջին ջերմաստիճանը՝ 19 °C: Ամպամած օրերն ավելի հաճախ հանդիպում են ձմռանը։ Ձմռանը անձրևները նվազագույնն են կամ ընդհանրապես բացակայում են, կամ էլ դրսևորվում են շատ թույլ սառնամանիքի տեսքով։