Մարկ Բլոնտ Blount | ||
Բլոնտը 2007 թվականին | ||
Դիրքը | Կենտրոնական | |
---|---|---|
Համար | 30, 15 | |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 30, 1975 (48 տարեկան) | |
Ծննդավայր | Յոնկերս, Նյու Յորք | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 213 | |
Քաշ | 113 | |
Դրաֆթ | 54 | |
Դրաֆթի տարի | 1997 | |
Դրաֆթ ակումբ | Սիեթլ Սուպերսոնիքս | |
Մարկ Դ. Բլոնտ (անգլ.՝ Mark Blount, նոյեմբերի 30, 1975[1], Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ Հասակը 213 սանտիմետր է, իսկ քաշը՝ 113 կիլոգրամ։ Խաղացել է կենտրոնականի դիրքում։
Մարկը ավագ դպրոցի անդրանիկ տարին անցկացրել է Հարավային Կարոլինայի Սամրվիլ քաղաքի ավագ դպրոցում։ Հաջորդ տարին տեղափոխվել է Օակ Հիլ ակադեմիա։ Իր ավագ և վերջին տարին անցկացրել է Դոբս Ֆերի ավագ դպրոցում, որտեղ անվանվել է լավագույն խաղացող։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Պիտսբուրգի համալսարան։
1997 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է Սիեթլ Սուպերսոնիքս ակումբի կողմից՝ ընդհանուր 54-րդ համարի ներքո։ Երեք մրցաշրջան անցկացրել է ցածրակարգ առաջնությունում։
2000 թվականի օգոստոսի 1-ին Բոստոն Սելտիքսի հետ պայմանագիր է կնքել և դարձել անկախ գործակալ և առաջին տարում առաջնորդել է թիմը բլոկշոթների քանակով (76)։
2003-04 մրցաշրջանի ժամանակ համարվել է վստահելի կենտրոնական՝ միջինում 29,3 րոպե ժամանակահատվածում հավաքելով 10,3 միավոր, 7,2 անդրադարձ և 1,29 բլոկշոթ։ 2004 թվականին Օռլանդո Մեջիքի դեմ խաղում Մարկը հավաքել է 28 միավոր և 21 անդրադարձ։
2010 թվականին Բլոնտը հեռանում է բասկետբոլից։ Նա բազմաթիվ ֆինանսական ներդրումներ է կատարել տարբեր սեփականություններում և բացել է մի քանի Cinnabon-ի և Auntie Anne's-ի մասնաճյուղեր։ «Իմ առաջին թրիփլ դաբլը» գրքի հեղինակն է[2]։