Քաղաքացիությունը | Ավստրալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 7, 1985[1][2] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարկ Ռոբերտ Բրիջ (անգլ.՝ Mark Robert Bridge, նոյեմբերի 7, 1985[1][2], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, «Մաունթիս Ուոնդերերես» ֆուտբոլային ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Ավստրալիայի հավաքականի կազմում։ Օլիմպիական խաղեր 2008-ի մասնակից։
Բրիջը կարիերան սկսել է «Պարամատա Փաուեր» ակումբում։ 2005 թվականին նա տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ Ջետս» և օգնել թիմին հաղթել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնության 2007/2008 մրցաշրջանում։ 2008 թվականին Մարկը տեղափոխվել է «Սիդնեյ»։ Նոր թիմում իր առաջին գոլը խփել է «Պերտ Գլորի»-ի դեմ խաղում։ 2009 թվականի սկզբին Բրիջը կարճաժամկետ վարձակալության իրավունքով տեղափոխվել է չինական «Տյանցզին Տեդա»։ Մարտի 28-ին «Հանչժոու Գրինտաուն»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Չինաստանի առաջնությունում[3]։ Վարձակալությունից վերադառնալուց հետո Մարկը օգնել է «Սիդնեյ»-ին հաղթել Ավստրալիայի առաջնությունում։
Բրիջը 2012 թվականին տեղափոխվել է «Վեստերն Սիդնեյ Վոնդերերս»։ Հոկտեմբերի 6-ին «Սենտրալ Կոստ Մարինես»-ի դեմ խաղում նա նորամուտն է նշել նոր ակումբում[4]։ Հոկտեմբերի 27-ին «Բրիսբեն Ռոար»-ի դեմ խաղում Մարկը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[5]։ Դեկտեմբերի 21-ին «Ադելաիդա Յունայթեդ»-ի դեմ խաղում հեթ-տրիկ է արել[6]։ Բրիջը երրորդ անգամ դարձել է Ավստրալիայի չեմպիոն։ 2014 թվականին Մարկը երկու գոլ է խփել չինական «Գույչժոու Ժենհե»[7] և «Ուլսան Հյոնդե»[8] ակումբների դեմ խաղում։ Նույն թվականին Մարկը մասնակցել է Աշխարհի թիմային առաջնությունում։
2016 թվականի մայիսի 27-ին Բրիջը տեղափոխվել է Թաիլանդի «Չիանգրայ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբ[9]։
2017 թվականի հուլիսին Բրիջը վերադարձել է «Վեստերն Սիդնեյ Վոնդերերս»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[10]։
2008 թվականին Ավստրալիայի օլիմպիական հավաքականի կազմում Բրիջը մասնակցել է Պեկինում Օլիմպիական խաղերին։ Մրցաշրջանում խաղացել է Կոտ դ'Իվուարի[11], Սերբիայի[12] և Արգենտինայի[13] թիմերի դեմ խմբային խաղում։
2008 թվականի մարտի 22-ին Սինգապուրի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Մարկը նորամուտ է ունեցել Ավստրալիայի հավաքականի կազմում[14]։
Թիմային
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Բրիջ» հոդվածին։ |
|