Մարկ Զախարով ռուս.՝ Марк Анатольевич Захаров | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1933[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Մահացել է | սեպտեմբերի 28, 2019[3] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1955) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | դերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, արձակագիր, թատերական ուսուցիչ, դրամատուրգ, հրապարակախոս, ռեժիսոր և մանկավարժ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0952272 |
Մարկ Անատոլևիչ Զախարով (ռուս.՝ Марк Анато́льевич Заха́ров, հոկտեմբերի 13, 1933[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2] - սեպտեմբերի 28, 2019[3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, մանկավարժ, գրականագետ, հասարակական գործիչ։ Մոսկվայի Լենկոմի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր (1973֊2019)։
Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոս (2018)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991)։ ԽՍՀՄ պետական մրցանակի (1987) և Ռուսաստանի պետական մրցանակի եռակի դափնեկիր (1992, 1997, 2002)։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ։
Մարկ Զախարովը ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 13-ին Մոսկվայում։ Հայրը՝ Անատոլի Զախարովը, միջնակարգ դպրոցում աշխատել է որպես մարմնամարզության ուսուցիչ։ Մայրը՝ Գալինա Բարդինան (1909-1964), դասավանդել է մանկական դրամատիկական խմբակներում։
1955 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի դերասանական ֆակուլտետը, որտեղ նրա ուսուցիչներն էին Իոսիֆ Ռաևսկին, Գրիգորի Կոնսկին և Պ․ Լեսլին։ 1955 թվականի աշնանից խաղացել է Պերմի դրամատիկական թատրոնում (ներկայումս՝ Պերմի «Տեատր» ակադեմիական թատրոն)։ Ռեժիսուրայով սկսել է զբաղվել 1956 թվականին Պերմի համալսարանի ինքնագործ ուսանողական կոլեկտիվում․ որոշ ուսանողներ հետագայում հայտնի են դարձել։ 1959 թվականին կնոջ՝ Նինա Լապշինովայի հետ վերադարձել է Մոսկվա և աշխատանքի տեղավորվել Մոսկվայի Ն․ Գոգոլի անվան դրամատիկական թատրոնում, որտեղից էլ տեղափոխվել է Վլադիմիր Պոլյակովի (1960֊1964) ղեկավարած Մոսկվայի մանրաերկի թատրոն (ներկայումս՝ Էրմիտաժ թատրոն), որտեղ խաղում էր Նինա Լապշինովան։ Այստեղից էլ տեղափոխվել է Մոսկվայի պետական համալսարանի Ուսանողական թատրոն։
1965 թվականից՝ Մոսկվայի երգիծական թատրոնի ռեժիսոր, 1973 թվականից՝ Մոսկվայի Լենկոմի թատրոնի գլխավոր ռեժիսոր, թեև ռեժիսորը երկու ընտրություն ուներ՝ Լենկոմը կամ Մոսկվայի օպերետի թատրոնը։ Մարկ Զախարովն ընտրեց Լենկոմը, ուր եկավ փոխարինելու թատրոնը ղեկավարող ռուս մեծ դերասանուհի և ռեժիսոր Սերաֆիմա Բիրմանին։
1970-ական և 1980-ական թվականներին ակտիվորեն նկարահանում է ֆիլմեր, էկրանավորում Եվգենի Շվարցի և Գրիգորի Գորինի մի շարք պիեսներ։
1989 թվականին ԽՍՀՄ թատերական գործիչների միությունից ընտրվում է ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ։
Թատրոնում աշխատելը երկար տարիներ զուգակցել է մանկավարժական գործունեության հետ։ Դեռևս 1983 թվականին Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի ղեկավար Անդրեյ Գոնչարովը նրան հրավիրեց ԳԻՏԻՍ (Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան)՝ դասավանդելու ռեժիսուրա։ Տևական ժամանակ եղել է համալսարանի ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր։
Մարկ Զախարովը եղել է ՌԴ թատերական գործիչների միության քարտուղարը, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի ակադեմիկոս (1997), Ստեղծագործական միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2000), Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի և գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս[4], Մոսկվայի գրողների միության անդամ (1999), «Քաղաքացիական հասարակություն» անկախ կազմակերպության նախագահության անդամ, «Հանրային ճանաչում» ազգային հիմնադրամի նախագահության անդամ, Մոսկվայի անգլիական ակումբի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Վարել է «Սերպանտին» հաղորդումը։ 1994 թվականից՝ НТВ հեռուստաընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ։ 1996 թվականից՝ ՌԴ նախագահին կից գործող մշակույթի և արվեստի գծով խորհրդի նախագահի առաջին տեղակալ։
Թատրոնի և քաղաքականության վերաբերյալ բազում հոդվածների, ինչպես նաև «Կոնտակտներ տարբեր մակարդակներում» և «Սուպերմասնագիտություն» գրքերի հեղինակ, որոնք նվիրված են ժամանակակից ռեժիսուրայի խնդիրներին։
Մարկ Զախարովը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 28-ին ժամը 10։30-ին[5], ծննդյան 86-ամյակից 15 օր առաջ[6]։ Նախնական տվյալներով մահվան պատճառը կրկնված թոքաբորբն է եղել[7]։ Թաղումը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Նովոդևիչյան գերեզմանատանը։
Մարկ Զախարովի ծնողները ծանոթացել են 1931 թվականին և ամուսնացել հաջորդ տարի։ Մայրը՝ Գալինա Բարդինան (1909֊1964)[8], ավարտել է Յուրի Զավադսկու թատերական ստուդիան, դասավանդել է մանկական դրամատիկական խմբակներում։ Մահացել է 54 տարեկանում սրտի պատռվածքից։ Մորական կողմի պապը՝ Սերգեյ Զախարովը, սպիտակ սպա էր, կռվել է Ալեքսանդր Կոլչակի զորքում, այնուհետև Վլադիվոստոկով գաղթել է Ավստրալիա։ Կինը՝ Սոֆյա Բարդինան (1891֊1942), որոշել է մնալ Ռուսաստանում, աշխատել է մանկատան վարիչ, մահացել է Շերեմետևկայում։
Հայրը սովորել է Վորոնեժի կադետական կորպուսում։ Երբ սկսվել է հեղափոխությունը, մտել է Կարմիր բանակ։ Ապրել է այն աշխատավարձով, որ ստացել է պատահական գործեր անելուց։ Նախքան ձերբակալվելը միջնակարգ դպրոցում աշխատել է որպես մարմնամարզության ուսուցիչ։ 1934 թվականին ձերբակալվել և դատապարտվել է 3 տարվա ազատազրկման 58-րդ հոդվածով, որից հետո պետք է արտաքսվեր Ռյազան։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծառայել Մոսկվայի կայազորում, իսկ զորացրվելուց հետո կրկին դպրոցում մարմնամարզություն է դասավանդել։ 1949 թվականին որպես նախկին դատապարտյալ կրկին արտաքսվել է Կիրժաչ։ Մահացել է տարեց հասակում[9][10]։
Հորական կողմի պապը ռուս ազնվական էր, հեղափոխական, զբաղվել է լրագրությամբ։ Մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատում։ Ամուսնացած է եղել կարաիմուհու հետ։ Մարկ Զախարովը գրել է, որ, քառորդ չափ լինելով հրեա, «իրեն միշտ ռուս է համարել, թեև հայրն ավելի ուշ խոստովանել է, որ ի սկզբանե իրենց ցեղում՝ 13-րդ դարից, կա նաև թաթարական արյուն»[9]։
Կինը՝ Նինա Լապշինովան (մայիսի 10, 1932-սեպտեմբերի 10, 2014), դերասանուհի էր։
Դուստրը՝ Ալեքսանդրա Զախարովան (ծնվ․՝ հունիսի 17, 1962), Լենկոմի դերասանուհի է, ՌԴ ժողովրդական արտիստ (2001)։
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1963 | Եվգենի Շվարց | Վիշապ |
1964 | Բերտոլդ Բրեխտ | Արտուրո Ուիի կարիերան |
1964 | Վլադիմիր Պոլյակով | Մի՞թե չեք նկատել |
1966 | Վլադիմիր Վոյնովիչ | Ցանկանում եմ ազնիվ լինել |
1969 | Ալեքսանդր Ֆադեև | Ջախջախում |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1967 | Ալեքսանդր Օստրովսկի | Եկամտաբեր պաշտոն |
1968 | Արկադի Արկանով, | Ճաշկերույթ |
1970 | Միկլոշ Դյարֆաշ | Զարթնի՛ր և երգի՛ր |
1971 | Նիկոլայ Պոգոդին | Տեմպ-1929 |
1972 | Բերտոլդ Բրեխտ | Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները |
1973 | Վալենտին Ազերնիկով | Տարօրինակ մարդը |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1973 | Յուրի Վիզբոր,
Մարկ Զախարով |
Ավտոգրադ-XXI |
1974 | Գրիգորի Գորին | Тиль |
1975 | Անտոն Չեխով | Իվանով |
1975 | Յուրի Վիզբոր | Ցուցակում չկար |
1975 | Լիոն Ֆոյխտվանգեր | Պայծառատեսը |
1976 | Պավել Գրուշկո | Խոակին Մուրիետայի աստղն ու մահը |
1977 | Միխայիլ Շատրով | Իմ հույսերը |
1977 | Իոն Դրուցե | Խորեա |
1977 | Կոնստանտին Սիմոնով | Մեր քաղաքի երիտասարդը |
1978 | Վեսլավ Միսլիվսկի | Գողը |
1978 | Միխայիլ Շատրով | Հեղափոխական էտյուդ |
1979 | Ալեքսեյ Արբուզով | Դաժան խաղեր |
1981 | Բորիս Շտեյն | Մարդիկ և թռչուններ |
1981 | Անդրեյ Վոզնեսենսկի | Յունոնա և Ավոս |
1982 | Ալեքսանդր Չխաիձե | Չինարի հրովարտակը |
1983 | Վսևոլոդ Վիշնևսկի | Լավատեսական ողբերգություն |
1984 | Վալենտին Չերնիխ | Գիտափորձ ենք կատարում |
1985 | Լյուդմիլա Պետրուշևսկայա | Կապույտ հագած երեք աղջիկները |
1986 | Միխայիլ Շատրով | Խղճի բռնապետություն |
1989 | Ալեքսանդր Օստրովսկի | Իմաստունը (Ամեն մի իմաստունին
բավական է պարզություն) |
1989 | Գրիգորի Գորին | Հիշատակի աղոթք |
1990 | Դմիտրի Լիպսկերով | Դպրոց տարագիրների համար |
1993 | Պիեռ Բոմարշե | Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը |
1994 | Անտոն Չեխով | Ճայը |
1995 | Գրիգորի Գորին | Թագավորական խաղեր |
1997 | Ֆեոդոր Դոստոևսկու
«Խաղամոլը» վեպի հիման վրա |
Բարբարոսը և հերետիկոսը |
1999 | Նինա Սադուր | Պատրում |
2000 | Էդուարդո դե Ֆիլիպոյի
«Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի հիման վրա |
Միլիոնատերերի քաղաքը |
2001 | Գրիգորի Գորին | Ծաղրածու Բալակիրևը |
2002 | Ֆրիդրիխ Դյուրենմաթի և
Ժան Անույի պիեսների հիման վրա |
Դահիճի լացը |
2004 | Ալեքսանդր Օստրովսկու «Վերջին զոհը»
պիեսի հիման վրա |
Վա-Բանկ |
2006 | նոր խմբագրում | Միլիոնատերերի քաղաքը |
2007 | Նիկոլայ Գոգոլ | Ամուսնություն |
2009 | Անտոն Չեխով | Բալենու այգին |
2011 | Հենրիկ Իբսեն | Պեր Գյունտ |
2013 | Անտոն Չեխովի մոտիվներով և Արիստոփանեսի
«Թռչունները» կատակերգության հիման վրա |
Թռվռանը |
2015 | Վենեդիկտ Երոֆեևի ստեղծագործությունների
մոտիվներով |
Վալպուրգյան գիշեր |
2016 | Վլադիմիր Սորոկինի «Տելուրիա» և «Օպրիչնիկի
օրը» ստեղծագործությունների հիման վրա |
Օպրիչնիկի օրը |
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1970 | Արդյոք կարողանում եք դուք ապրել | Ալեքսանդր Դոնչենկոյի ուղեկից |
1972 | Գնացքի կայանում․ երկու րոպե | մտացածին հիվանդ |
1988 | Սպանել վիշապին | պալատական |
Տարի | Ֆիլմ |
---|---|
1972 | Գնացքի կայանում․ երկու րոպե
(Ալեքսանդր Օռլովի հետ համատեղ) |
1976 | Տասներկու աթոռ |
1978 | Սովորական հրաշք |
1979 | Այն նույն Մյունխաուզենը |
1982 | Տունը, որը կառուցել է Սվիֆթը |
1984 | Սիրո բանաձև |
1988 | Սպանել վիշապին |
Տարի | Ներկայացում |
---|---|
1969 | Բրանիսլավ Նուշիչի երկու կատակերգությունները |
1969 | Շվեյկը Երկրորդ համաշխարհային պատերազմում
(Ալինա Կազմինայի հետ համատեղ) |
1975 | Խնջույք ժանտախտի ժամանակ |
1974 | Զարթնի՛ր և երգի՛ր (Ալեքսանդր Շիրվինդտի և
Նադեժդա Մարուսալովայայի հետ համատեղ) |
1981 | Մեր քաղաքի երիտասարդը (Յուրի Մախաևի և
Մարիա Մարկովայի հետ համատեղ) |
1981 | Երկրի և արևի անունով |
1988 | Յունոնա և Ավոս |
1988 | Խղճի բռնապետություն |
1988 | Կապույտ հագած երեք աղջիկները |
1993 | Հիշատակի աղոթք |
2002 | Ծաղրածու Բալակիրևը (Նիկոլայ Սկույբինի
հետ համատեղ) |
2004 | Վա-Բանկ (Օլեգ Կորվյակովի հետ համատեղ) |
2004 | Իմաստունը (Օլեգ Կորվյակովի հետ համատեղ) |
2004 | Յունոնա և Ավոս |
2005 | Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը
(Յուրի Մախաևի և Ալեքսանդր Սմիրնովի հետ համատեղ) |
2005 | Բարբարոսը և հերետիկոսը (Կ․ Անտրոպովի հետ համատեղ) |
2005 | Թագավորական խաղեր (Ալեքսանդր Սմիրնովի հետ համատեղ) |
2005 | Որորը |
2009 | Ամուսնությունը (Օլեգ Կորվյակովի հետ համատեղ) |
2011 | Բալենու այգի (Իգոր Ֆոկինի հետ համատեղ) |
2011 | Ծաղրածու Բալակիրևը |
2012 | Ամուսնությունը (Պավել Միրզոևի հետ համատեղ) |
2012 | Պեր Գյունտ (Օ․ Գլուշկովի և Օլեգ Կորվյակովի հետ համատեղ) |
2014 | Երկնային պանդուխտները (Ս․ Գրիցայի, Իգոր Ֆոկինի և
Ն․ Նեկլյուդովի հետ համատեղ) |
Տարի | Ֆիլմ |
---|---|
1966 | Պատրույգ |
1969 | Անապատի սպիտակ արևը
(կարմիրբանակային Սուխովի նամակները) |
1970 | Շտապի՛ր տուն կառուցել |
1972 | Գնացքի կայանում․ երկու րոպե |
1973 | Սաննիկովի հողը (Վլադիսլավ Ֆեդոսեևի հետ
համատեղ) |
1975 | Քսանիննի գարունը |
1975 | Արբեցնող երջանկության գարունը
(Վլադիմիր Մոտիլի և Օլեգ Օսետինսկու հետ համատեղ) |
1976 | Տասներկու աթոռ |
1978 | Սովորական հրաշք |
1987 | Պատիվ ունեմ (Վլադիմիր Մոտիլի հետ համատեղ) |
1988 | Գիտափորձ ենք ացկացնում
(Վալենտին Չերնիխի հետ համատեղ) |
1988 | Սպանել վիշապին (Գրիգորի Գորինի հետ համատեղ) |
1989 | Իֆ ամրոցի բանտարկյալը (Գեորգի Յունգվալդ-
Իֆ Ամրոցի բանտարկյալը (Գեորգի Յունգվալդ- Խիլկևիչի հետ համատեղ) |
2012 | Պեր Գյունտ |
Տարի | Ֆիլմ | Ձայն |
---|---|---|
1982 | Տունը, որը կառուցել է Սվիֆթը | հեղինակ |
Տարի | Ֆիլմ |
---|---|
1988 | Գենադի Գլադկով |
1991 | Անդրեյ |
2001 | Վսևոլոդ Լարիոնով |
2002 | Ալելուա, սեր |
2004 | Սովորական ֆիլմի հրաշքը |
2006 | Եվգենի Լեոնով։ Իսկ արցունքները կաթում էին․․․ |
2006 | Յուլի Կիմ |
2006 | Անցնող դարաշրջանիվերջին հերոսը |
2006 | Տատյանա Պելտցեր |
2007 | Լյուբով Պոլիշչուկ |
2007 | Անատոլի Պապանով։ Փառքի հակառակ կողմը |
2007 | Անատոլի Պապանով։ Այնպես եմ ուզում ապրել․․․ |
2007 | Եվգենի Շվարց։ Ինչի՞ մասին էր լռում հեքիաթասացը |
2007 | Լյուբով Պոլիշչուկ։ Վերջին 24 ժամը |
2008 | Леонид Броневой. Под колпаком у Мюллера |
2008 | Իմ խաբուսիկ մռայլությունը։ Մարկ Զախարով |
2008 | Պոեզիա և ժամանակ։ Անդրեյ Վոզնեսենսկի |
2008 | Ներեցե՛ք, աղավնինե՛ր․․․ Երկու մենությունների պատմությունը |
2008 | Իննա Չուրիկովա |
2008 | Տատյանա Պելտցեր |
2008 | Իլյա Ռուտբերգ |
2008 | Ալեքսանդր Աբդուլով |
2009 | Օլեգ Յանկովսկի |
2009 | Ալեքսանդր Աբդուլով։ Սիրավեպ կյանքի հետ |
2009 | Ալեքսանդր Պորոխովշչիկով։ Օտար յուրայինների մեջ |
2009 | Ալեքսանդր Շիրվինդտ։ Երջանիկ մարդու երջանիկ կյանքը |
2009 | Եվգենի Լեոնով։ Մենության վախը |
2009 | Նիկոլայ Կարաչենցով։ Սերը գին չունի |
2009 | Օլեգ Յանկովսկի։ Գլխավոր դերում |
2009 | Տատյանա Պելտցեր։ Զգո՛ւյշ, տատի՛կը |
2009 | Կյանքի չափ երկար ֆուետե․․․ |
2010 | Տխուր ուրախ մարդը։ Գրիգորի Գորին |
2010 | Գրիգորի Գորինի վերջին կատակը |
2011 | Անդրեյ Միրոնով։ Նայեք, ես խաղում եմ․․․ |
2011 | Իա Սավինա։ Թունավոր խառնուրդ զանգակի հետ |
2011 | Միխայիլ Դերժավին։ Այ թե «շարժիչիկ» |
2011 | Թատրոնը, որտեղ չեն խաղում։ Театр.doc |
2011 | Վախենում եմ, որ ինձ էլ չեն սիրի։ Անդրեյ Միրոնով |
2012 | Յոթ ծերունիները և աղջիկը |
2013 | Իրինա Կուպչենկո։ Անսովոր հրաշքը |
2013 | Ալեքսանդր Զբրուև |
2014 | Այն նույն Մյունխաուզենը |
2014 | Օլեգ Յանկովսկի։ Վերջին որսը |
2014 | Յանկովսկի |
2017 | Ձերդ գերազանցություն Դերասանը |
Հեռուստատեսությունում սկսել է աշխատել 1969 թվականին։ Առաջին աշխատանքը «Բրանիսլավ Նուշիչի երկու կատակերգությունները» հեռուստաներկայացումն էր։ Ներկայացման մեջ նկարահանվել են Մոսկվայի երգիծական թատրոնի դերասանները։
1974 թվականին՝ Ալեքսանդր Պուշկինի 175-ամյակին, նկարահանել է «Խնջույք ժանտախտի ժամանակ»։
1977 թվականի հունվարի 2-ին Կենտրոնական հեռուստատեսությամբ կայացավ «12 աթոռ» չորս սերիանոց ֆիլմի պրեմիերան[11]։ Այդ ժամանակ Մարկ Զախարովին արդեն հրավիրել էին «Մոսֆիլմ» հեռուստաֆիլմերի միություն։ Ղեկավարը՝ Սերգեյ Կոլոսովը, դարձավ ֆիլմի հեղինակը, որը նկարահանվեց Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» պիեսի հիման վրա։ Մինչ հեռուստատեսությամբ ցուցադրելը, Զախարովը պիեսը բեմադրել էր Մոսկվայի երգիծական թատրոնում։
Ինքը ռեժիսորը համարում էր, որ իր հեռուստատեսային ստեղծագործական կարիերայի վրա ազդեցություն է ունեցել Ռոման Վիկտյուկի «Խաղացողները» հեռուստաֆիլմը (1978)[12]։
1969 թվականին Մարկ Զախարովը Կենտրոնական հեռուստատեսությունում Բերտոլդ Բրեխտի պիեսի հիման վրա նկարահանեց «Շվեյքը Երկրորդ համաշխարհային պատերազմում» հեռուստաներկայացումը։ Սակայն Չեխոսլովակիա զորքեր մտցնելու կապակցությամբ գրաքննությունը թույլ չտվեց ֆիլմը եթեր թողնել։ Այժմ հեռուստաներկայացումը հասանելի է Պետական հեռուստառադիոյի ֆոնդի բաց արխիվում[13]։ Մինչև 1991 թվականի իրադարձությունները «Օստանկինո» 1-ին ալիքով վարել է «Սերպանտին» հեռուստահաղորդումը։
Անդամակցել է ԽՄԿԿ-ին, «Հայացք» հաղորդման ուղիղ եթերում պատռել է իր կուսակցական տոմսը[35]։ 1989 թվականի ապրիլի 21-ին նույն հաղորդման եթերում ելույթ ունեցավ Լենինին «քորիստոնեաբար» թաղելու անհրաժեշտության հանրային հայտարարությամբ[36] [37]։
2008 թվականի հոկտեմբերին ստորագրեց բաց նամակ-դիմում՝ ի պաշտպանություն ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության իրավաբան Սվետլանա Բախմինայի ազատ արձակմանը[38]։
2009 թվականի հունիսին ВВС-ի ռուսական ծառայությանը Զախարովը հայտարարեց․
Ես Լենինին համարում եմ պետական հանցագործ։ Անհրաժեշտ է նրան հետմահու դատել և նույն դատավճիռը կայացնել, ինչ որ Հիտելին։ Այժմ Լենինի, Ստալինի, Հիտլերի, Պոլ Պոտի ջանքերի շնորհից մարդու կայնքը զրոյացել է[39]։ |
2014 թվականի մարտին ՌԴ այն մշակութային գործիչների թվում էր, որոնք ստորագրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի նկատմամբ վարած քաղաքականությանը դեմ արտահայտող հայտարարության տակ[40]։ Սակայն ավելի ուշ հայտարարեց, որ չի ստորագրել «պրովոկացիոն բնույթի այդ կեղծաթուղթը» և ավելացրեց, որ նման խնդրանքով ոչ ոք իրեն չի դիմել։ «Եթե դիմեին, ապա անպայման կստորագրեի»[41]։
4-րդ[42] և 7-րդ[43] գումարման Պետական դումայի ընտրություններում համառուսաստանյան «Միասնական Ռուսաստան» կուսակցության վստահված անձն էր։
2018 թվականին սատարել է Պուտինի որոշմանը՝ առաջադրվել Ռուսաստանի նախագահի պաշտոնում[44]։
{{cite web}}
: Invalid |url-status=404
(օգնություն)
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Զախարով» հոդվածին։ |
|