Մարկ Կիլբուրգեր | |
---|---|
Ծնվել է | 1977[1] |
Ծննդավայր | Thornhill, Յորք, Օնտարիո, Կանադա[2] |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Համալսարանի քոլեջ, Brebeuf College School?, Neuchâtel Junior College? և Հարթֆորդ Քոլեջ[3] |
Մասնագիտություն | փաստաբան |
Պարգևներ և մրցանակներ | |
Marc Kielburger Վիքիպահեստում |
Մարկ Կիլբուրգեր (անգլ.՝ Marc Kielburger; 1977[1], Thornhill, Յորք, Օնտարիո, Կանադա[2]), կանադացի սոցիալական ձեռնարկատեր, մենեջեր, հասարակական գործիչ, հրապարակախոս, եղբոր՝ Քրեյգ Կիլբուրգերի հետ «Ազատություն երեխաներին» և «Me to We» կազմակերպության հիմնադիր և տնօրեն[4]։
Մարկ Կալբուրգը ծնվել է 1977 թվականին Կանադայում։
Նա հաճախել է Տորոնտոյի «Jean-de-Brébeuf» մասնավոր քոլեջը (Կանադա) և Նևշատելի «Neuchâtel Junior» քոլեջը (Շվեյցարիա)[5]։ Մարկը հաջողությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը՝ մասնագիտանալով միջազգային հարաբերություններում։ Ստանալով Ռոդսի թոշակ՝ ավարտել է Օքսֆորդի համալսարանի իրավագիտության բաժինը։
Սակայն անձնական հաջողություններին հաջորդում են գործնական անհաջողությունները, քանզի կազմակերպությունը բռնում է ֆինանսական քայքայման ուղին[6]։ Նա ստիպված եղավ լքել վարձակալած գրասենյակը և վերադառնալ հայրական տուն[6]։ Այդ պահին նրան օգնեց ավագ եղբայր՝ Կրեյգը[6]։
Այդ դժվարին պահին Մարկը որոշեց օգնության ձեռք մեկնել եղբորը՝ մերժելով Ուոլ Սթրիթից առաջարկված գայթակղիչ առաջարկը դարձավ կազմակերպության համահիմնադիր[6][7]։ Այդ պահին եղբայրները, ձեռք ձեռքի տված, հետաքրքրվում էին սոցիալական ձեռնարկատիրությամբ։
2008 թվականին Մարկը եղբոր հետ միասին հիմնեց «Me to We» կազմակերպությունը, որի գործունեությունն ուղղված է սոցիալական նշանակալից ծրագրերի իրականացմանը և էկոլոգիապես մաքուր սննդի արտադրանքի խթանմանը[8]։ «Me to We» ընկերության շահույթի մի մասը ներդրվում է ընկերության գործունեության մեջ, մյուս մասը նվիրաբերվում է «Ազատություն երեխաներին» հիմնադրամին[8]։
2010 թվականի ապրիլի 7-ին Կանադային գլխավոր նահանգապետը հաջորդել է, որ Մարկ Կիլբուրգերին պարգևատևել է Կանադայի պետական բարձրագույն քաղաքացիական շքանշանով[4][9]։
Մարկը պարգևատրվել է Ելիզաբեթ 2-րդի ադամանդե հոբելիանական շքանշանով[10]։
Նա հանդիսանում մի շարք համալսարանների պատվավոր դոկտեր, այդ թվում ՝ Գուելֆյան[11], Կապիլանոյի[12] , Կարլտոնյան[13] համալսարաններում և այլն։
Մարկ Կիլբուրգերը ամուսնացել է Ռոքսաննա Ջոյալի (անգլ.՝ Roxanne Joyal) հետ, ով մասնակցում է CEO նախագծի Free the Children և Me to We ծրագրերին[7][14]։ Նրանք ունեն երկու երեխա։
Մանուկ հասակում Մարկը աճախել է ռեգբիի, յուրաքանչյուր տարվա մի մասը անցկացնելով մարզական ճամբարում[15]։ Վերջինս այդ սպորտով հետաքրքրվում էր դեռ այն ժամանակ, երբ սովորում էր Հարվարդում[15]։