Մարկո Բոչի (իտալ.՝ Marco Bocci․ ներկայիս անունը Մարկո Բոչիոլինի, իտալ.՝ Marco Bocciolini, օգոստոսի 4, 1978(1978-08-04), Մարշանո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իտալացի դերասան, ռեժիսոր և գրող։ Առավել հայտնի է «Քրեական վեպ» և «Հակամաֆիա։ Պալերմոն այսօր» սերիալներում խաղացած դերերով։
Սովորել է դերասանական վարպետություն Հռոմի «La Scaletta» դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում։ 2000 թվականից եղել է թատրոնի բեմում։ 2001 թվականից սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում և կինոյում։ Նրան իրական հաջողություն են բերել Ջանկարլո դե Կատալդոյի «Քրեական վեպ» և «Հակամաֆիա։ Պալերմոն այսօր» հայտնի հեռուստասերիալներում խաղացած ոստիկանի դերերը։
Հաջողության են հասել նրա այնպիսի դերասանական աշխատանքներ, ինչպիսիք են «Հազար ու մի գիշեր։ Ալադդին և Շահերեզադա» (2012) հեռուստաֆիլմը՝ Վանեսա Էսլերի և Պաս Վեգայի մասնակցությամբ, «Կներեք, եթե ես կամ» (2014) կատակերգությունը՝ Ռաուլ Բովայի և Պաոլա Կորտելեզիի մասնակցությամբ[1] և էրոտիկայի տարրերով «Ես պետք է քեզ հետ լինեմ» (2015) դրաման, որը հայտնի է նաև «Getaway of Love» անունով, որտեղ խաղացել է Կլաուդիա Ջերինիի հետ միասին։
2016 թվականին հրատարակել է «A Tor Bella Monaca non piove mai» վեպը[2] (այլ լեզուներով չի թարգմանվել)։ 2019 թվականին ավարտել է համանուն ֆիլմի նկարահանումները, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ։ Գլխավոր դերերը կատարել են Լիբերո դի Ռենցոն, Անտոնիա Լիսկովան և Անդրեա Սարտորետին[3]։
2020 թվականի հոկտեմբերին թողարկվել է նրա երկրորդ՝ «In provincia si sogna sbagliato» վեպը[4]։
2013 թվականին հանդիպել է երգչուհի Էմմա Մարոնեի հետ։
2014 թվականի հուլիսի 5-ից ամուսնացած է եղել Լաուրա Կյաթիի հետ։ Զույգն ունի երկու որդի՝ Էնեան (ծնվ․՝ 2015 թվականի հունվարի 22) և Պաբլոն (ծնվ․՝ 2016 թվականի հուլիսի 8)[5]։ Կնոջ և երեխաների հետ միասին ապրում է Պերուջա քաղաքում[6][7]։
Դերասան
- 2006՝ Բորջիա / Los Borgia՝ Պետրո Բեմբո
- 2008—2010՝ Քրեական վեպ (հեռուստասերիալ) / Romanzo criminale. La serie՝ հանձնակատար Նիկոլա Շալոյա
- 2009՝ Հիանալի հասարակություն / La bella societa՝ Ջորջիո
- 2009՝ Աթելե Ֆոնտանա / Atelier Fontana. Le sorelle della moda՝ Էնրիկո Լանդի
- 2011—2013՝ Հակամաֆիա։ Պալերմոն այսօր (հեռուստասերիալ, եթերաշրջան 3—7) / Squarda antimafia. Palermo oggi՝ Փոխկոմիսար Դոմենիկո Կալակատերա
- 2012՝ Հազար ու մի գիշեր։ Ալադդին և Շահերեզադան / Le mille e una notte. Aladino e Sherazade՝ Ալադդին
- 2014՝ Իտալո Բարոկկո / Italo՝ Անտոնիո Բլանկո
- 2014՝ Կներեք, եթե ես կամ / Scusate me esisto!՝ Նիկոլա
- 2015՝ Ես պետք է ձեզ հետ լինեմ / L'esigenza di unirmi ogni volta con te/Getaway of Love՝ Լեոնարդո
- 2016—2018՝ Մեներգ (հեռուստասերիալ) / Solo՝ Մարկո Պագանո
- 2019՝ Պատրաստված է Իտալիայում (հեռուստասերիալ) / Made in Italy՝ Ջոն Սասի
- 2020՝ Իններորդ տրամաչափի / Calibro 9՝ Ֆերնանդո Պիացցա
- 2021՝ Զինված սրիկաներ / Bastardi a mano armata՝ Սերջիո
Ռեժիսոր
- A Tor Bella Monaca non piove mai/It's Mad World (նաև սցենարիստ՝ հիմնված իր սեփական համանուն վեպի վրա)
- «Rebus» (2000, ռեժ. Ջորջիո Դե Վիրգիլիս)
- «La moglie ingenua e il marito malato» (Achille Campanile) (2000, ռեժ. Ջորջիո Դե Վիրգիլիս)
- «Angeli danzanti» (2001, ռեժ․ Ջ․ Պալերմո Ռայմոնդի)
- «L'uomo che voleva salvare il mondo» (2001, ռեժ․ Ջ․ Պալերմո Ռայմոնդի)
- «La Lupa» (Ջովաննի Վերգա) (2002, ռեժ. Giovanni Battista Diotajuti)՝ Nanni Lasca
- «Come le foglie» (G. Giacosa) (2002, ռեժ. Ռ. Սիլվեստրի)
- «Il giro-tindo» (Արթուր Շնիցլեր) (2003, ռեժ. Ռ. Սիլվեստրի)
- «Սիրո խելագարություն / Fool for Love» (Սեմ Շեպարդի պիես) (2003, ռեժ. Giovanni Battista Diotajuti)
- «Թագավորը լսում է / Un re in ascolto» (Իտալո Կալվինո) (2004, ռեժ. Լուկա Ռոնկոնի)
- «Giulietta e Rahman» (հիմնվելով Վիկո Ֆաջիի ստեղծագործության վրա) (2004, ռեժ. Ջորջիո Դե Վիրգիլիս)՝ Rahman
- «Pardi?!» (2005, ռեժ. Լուկա Մոնտի)
- «Ռոմեո և Ջուլիետ» (Ուիլյամ Շեքսպիր) (2005, ռեժ. Էնրիկո Պետրոնիո)
- «Սիրանո դե Բերժերակ» (Էդմոն Ռոստան) (2006, ռեժ. Ֆ. Թաթուլլի)՝ Քրիստոնյա
- «The Laramie Project» (Moises Kaufman) (2007, ռեժ. Էնրիկո Մարիա Լամաննա)
- «Non lo dico a nessuno» (2008, ռեժ. Լուկա Մոնտի)
- «Ultima stagione in serie A» (2009, ռեժ. Մաուրո Մանդոլինե)
- «Մոդիլիանի» (2016, ռեժ. Անջելո Լոնգոնի)՝ Ամեդեո Մոդիլիանի
- «Lo Zingaro» (2020, ռեժ. Ալեսանդրո Մոջի)
- 2003՝ Giffoni film Festival Award
- 2015՝ Telegatto speciale на Roma fiction fest.
- 2015՝ Premio cariddi на Кинофестивале в Таормине.